Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ


18.03.2022


Ս. թ. մարտի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում բանախոսությամբ հանդես եկավ Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության (անգլ.՝ Young Men's Christian Association - YMCA) եվրոպական ալյանսի գործադիր տնօրեն Վարդան Համբարձումյանը: Ինչպես հուշում է բանախոսության վերնագիրը, թեման անդրադառնում էր Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության, նրա առանձին նվիրյալ անդամների մարդասիրական գործունեությանն Օսմանյան կայսրությունում և Հայաստանի առաջին Հանրապետությունում: Պարոն Համբարձումյանն իր խոսքը սկսեց կարևոր շեշտադրմամբ. Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչած կազմակերպություն է: Բանախոսը ներկայացրեց ինչպես Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության հիմնադրման (1844 թ.) և ընդլայնման պատմությունը, այնպես էլ նրա նորարար ուղղվածությունը՝ XIX դարի շարժումների բովում, ժամանակի երիտասարդությանը մարդասիրական առաքելության ճանապարհով ուղղորդելու իմաստով: Հիշատակվեցին շարժման՝ Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած մի շարք անհատների անուններ, ովքեր ականատես եղան Համիդյան կոտորածներին, Ադանայի ողջակիզմանը, Հայոց ցեղասպանությանը: Մասնավորապես հիշատակվեց Լոուզըն Չամբերսի (Lawson Chambers)՝ Օսմանյան կայսրությունում կազմակերպութան ճանապարհորդող քարտուղարի անունը, ով միաժամանակ կատարելով բրիտանական փոխհյուպատոսի գործառույթներն Ադանայում, ականատեսն ու վկան դարձավ Ադանայի ողջակիզմանը: Հետաքրքիր փաստ արձանագրվեց. վերջինիս համակարգմամբ մատուցված մարդասիրական օգնությունը եղավ կազմակերպության առաջին միջազգային աջակցության ծրագիրը (անգլ.՝ the first international aid project of the World YMCA):

1920 թ. փետրվարին քարտուղարներ Ջեյմս Փերրին ու Ֆրենք Ջոնսոնը (James Perry & Frank Johnson) սպանվեցին Այնթապի մոտակայքում՝ թուրքական զինյալների կողմից՝ ֆրանսիական բանակի նահանջի օրերին, մարդասիրական իրենց առաքելությունն իրականացնելու ընթացքում: Խոսվեց նաև քարտուղար Ասա Ջենինգսի (Asa Jennings) մասին, ով Զմյուռնիայի 1922 թ. ցեղասպանության ժամանակ YMCA-ի շենքը վերածեց հղի կանանց պատսպարանի, նպաստեց Զմյուռնայի առափնյա հատվածում հավաքված հայերի ու հույների փրկությանը:

Անդրադառնալով կազմակերպության գործունեությանը Հայաստանի առաջին Հանրապետությունում՝ բանախոսը նշեց, որ այդ ժամանակ կային կազմակերպության կենտրոններ Երևանում, Գյումրիում, Էջմիածնում ու Սևանում, որբերի խնամքի կենտրոն Ծաղկաձորում, հիշատակեց ամերիկացիներ Ջոն Էլդերի ու Ջեյմս Արոլլի (John Elder & James Arroll) անունները, ովքեր Հայաստանում էին 1918 թ. Սարդարապատի ճակատամարտի օրերին և հետագայում իրենց գործունեության համար բարձր գնահատանքի արժանացան հայերի կողմից:

Բանախոսությունն ուղեկցվեց քննարկումներով, հարցուպատասխանով, ընդգծվեց կազմակերպության արխիվային նյութերը, առկա հուշագրություններն առավել մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտությունը:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am