Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՈՒ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԺԱՆՍԵՄ. ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ



Հունիսի 18-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ում (վարչական մաս, գիտաժողովների սրահի հարևանությամբ) տեղի ունեցավ թանգարանի պատկերասրահի և մշտական ցուցադրության մաս կազմող «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրության բացումը։

Ողջույնի ու բացման խոսք ասեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը. «Թանգարան-ինստիտուտի համար Ժանսեմի կտավների ցուցադրության կազմակերպումը սկզբունքային հարց էր: Ուրախ ենք, որ, ի դեմս ԱՐԱՐԱՏ թանգարանի, գտնվեց գործընկեր-աջակից։ Վերջիններիս հետ՝ միջթանգարանային համագործակցության շրջանակներում, այսօր հնարավորություն ունենք հանրության առջև բացել և՛ պատկերասրահը, և՛ Ժանսեմի կտավների մշտական ցուցադրությունը»:

Ցուցադրության մասին, Ժանսեմի ստեղծագործական կյանքի մասին խոսեց ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը, նա իր խոսքն ամփոփեց Ֆրանսիացի տեսաբան Քրիստիան Բլանի Ժանսեմի կտավների մասին հետևյալ մտքով. «Կորուսյալ հոգիներն իրենց ապաստանն են գտել բանաստեղծ-նկարչի մեջ: Նա կտավին է հանձնել այն, ինչն աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:

Միջոցառմանը մշակութաբան, ցեղասպանագետ, պ.գ.թ. Հասմիկ Գրիգորյանը ներկայացրեց գիտահետազոտական ակնարկ Ժանսեմի գեղանկարչության և դրանում արտացոլված բռնության մշակույթի վերաբերյալ։

Ցուցադրության մեջ ներկայացված են ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Եղեռն» շարքից 20 գործ: «Եղեռն» շարքը՝ 34 կտավ, Ժանսեմը ստեղծել է պատկառելի տարիքում 1998-2001 թթ., որոնք նույնքան խոսուն են, որքան Հայոց ցեղասպանության մասին պատմող որևէ ահասարսուռ պատմություն: Կտավների միջոցով Ժանսեմը վերարտադրել է այն տխուր պատմությունները, որոնք լսել էր դեռ մանկուց: 2002 թ. Հայաստան կատարած իր հերթական այցի ժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ (2002 թ. հունիսի 21-ին) աշխարհահռչակ նկարիչն իր «Եղեռն» շարքը նվիրատվության կարգով հանձնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Նշենք, որ ՀՑԹԻ պատկերասրահը գործելու է երեքշաբթիից-շաբաթ, ժամը՝ 10։00-16։30: Մուտքը վճարովի է, տոմսի արժեքը՝ 1000 դրամ:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել թանգարանի գրախանութից:








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am