Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ


18.07.2023


Ամերիկյան «Genocide Education Project» (GenEd) կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, 2023 թ. հուլիսի 9-14-ը կազմակերպել է ամերիկացի 15 ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Այն կազմակերպվել է երկրորդ անգամ, հաշվի առնելով նաև 2022 թ. մասնակիցների առաջարկությունները և ցանկությունները:

Վերապատրաստումն ընթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով: Հայոց ցեղասպանության թեման մասնակիցներին ներկայացվել է պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական տեսանկյուններից՝ միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա պետական անպատժելիության, թուրքական ժխտողականության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկայիս քաղաքական իրավիճակի, տնտեսական իրադրության վրա:

Առանձին դասաժամեր են հատկացվել Արցախյան հիմնահարցին, Ադրբեջանի Հանրապետության ագրեսիային ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների: Ծրագիրը ներառում է հատուկ մշակութային մաս, որը նպաստում է ամերիկացի ուսուցիչների շրջանում հայերի, հայոց պատմության և Հայաստանի վերաբերյալ ընդհանուր ճանաչողության բարձրացմանը և այդ գիտելիքի փոխանցմանը ԱՄՆ ապագա քաղաքացիներին:

«Genocide Education Project»-ը մասնակիցներին ընտրում է ԱՄՆ տարբեր նահանգներից, այնպես որ նախորդ տարվա հետ միասին վերապատրաստման ծրագիրն արդեն իսկ ընդգրկում է ԱՄՆ 28 նահանգների ուսուցիչների (մասնակիցների մասին մանրամասն տե՛ս` https://genocideeducation.org/welcoming-the-2023-gened-teacher-fellows/ : Սա թույլ է տալիս ստեղծել կրթողների ցանց «Genocide Education Project»-ի վերահսկողությամբ և խորհրդատվությամբ, որոնք տարածում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարիտ գիտելիք՝ թեման դարձնելով համաշխարհային պատմության մաս:

Ծրագրի 2023 թ. մասնակիցները, ծանոթանալով Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդներին, շեշտադրումներին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվային նյութերին, թանգարանի հիմնական ցուցադրության թեմատիկ շեշտադրումներին, պարտավորված են ծրագրի ավարտից հետո վերապատրաստել իրենց նահանգների քսան այլ ուսուցիչների, մասնակցել նահանգային գիտաժողովների՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատրաստել մեկ դասի պլան:

Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը «Genocide Education Project»-ի գործադիր տնօրեն Ռոքսան Մաքասջյանին Հայոց ցեղասպանության իրազեկման բարձրացման և ցեղասպանության դասավանդման մեջ ունեցած ներդրման համար պարգևատրել է ՀՑԹԻ «Հենրի Մորգենթաու» հուշամեդալով:

2022 թ. մասնակիցների արձագանքը ծրագրի վերաբերյալ տե՛ս` https://www.youtube.com/watch?v=vAM9Y3QsMJs:

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am