Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԴԻԱՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

19.03.2015


Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային եռօրյա մեդիա խորհրդաժողովի մասնակիցների հանդիպումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ երկու հարյուր լրագրողներ էին մասնակցում ասուլիսին: Նրանք իրենց հարցերը ուղղեցին ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար պարոն Դեմոյանին:

«Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի համար ոչ միայն հուշ և ոգեկոչում է, այլև ազգային անվտանգության խնդիր: Հայոց ցեղասպանության հարցը ժողովրդի պատմության մի մասն է, այն յուրաքանչյուր հայի գենի մեջ է»,- հայտարարեց Հայկ Դեմոյանը: Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հարյուրերորդ տարելիցին թանգարան-ինստիտուտի աշխատանքների մասին` Դեմոյանն ասաց, որ ապրիլին կրկնակի մեծ տարածքով ներկայացվելու է ավելի քան 80 հազար ցուցանմուշ, որոնք Հայոց ցեղասպանության նահատակների լուռ վկաներն են:

Ի պատասխան Ղազախստանից ժամանած լրագրողի հարցի, թե արդյոք հայկական կողմն ունի վիճակագրական տվյալներ Ցեղասպանության զոհերի մասին, Դեմոյանն ասաց, որ որևիցե ցեղասպանություն, արհավիրք կամ պատերազմ կոնկրետ թիվ չունի, զոհերի թիվը հիմնականում կլորացվում է, և երբեմն մոռացության է տրվում մարդու գործոնը: Սակայն Հայոց ցեղասպանության զոհերի վիճակագրության առումով Հայաստանի կառավարությունը հենվում է հայկական և թուրքական արխիվների այդ ժամանակվա մարդահամարի արդյունքների վրա:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվում են Թալեաթ փաշայի գաղտնի նյութերը և այն քարտեզը, որտեղ Թալեաթը գրում է, որ արդեն ութ հարյուր հազար հայեր են սպանվել Արևմտյան Հայաստանի տարածքում: Քարտեզն արվել է 1916 թվականին: Միաժամանակ Թալեաթը գրում է, որ այն բնակավայրերում, որտեղ հայերի թիվը գերազանցում է հինգ տոկոսը, պետք է իրականացնել էթնիկ բնաջնջում: Մինչև 1923 թվականը ևս 180 հազար հայեր սպանվել են քեմալականների ներխուժման արդյունքում»,- ասաց Դեմոյանը` հավելելով, որ թանգարանում կան բազմաթիվ տվյալներ, փաստեր, լուսանկարներ, նաև արտասահմանցի դիվանագետների և միսիոներների վկայություններ մարդկության դեմ կատարված հանցագործության վերաբերյալ:

Դեմոյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ավելի քան հիսուն երկրում կցուցադրվեն թանգարանի ցուցանմուշները: Ի պատասխան թուրքական ժխտողականության` Դեմոյանն ասաց, որ երբեմն թուրքական «պատասխաններն» ավելի շատ են նպաստում միջազգային ճանաչմանը: Նա օրինակ բերեց Դանիայի թագավորական գրադարանում երեք տարի առաջ բացված ցուցահանդեսը, որտեղ այցելել էր Դանիայում Թուրքիայի դեսպանը և բացատրություն պահանջել ցուցահանդեսի անցկացման վերաբերյալ: Դրանից հետո դանիական երեք հարյուր լրատվամիջոց անդրադարձել էր Հայոց Ցեղասպանության մասին ցուցահանդեսին` նշելով, թե թուրք դեսպանն ինչ իրավունք ունի հրամաններ արձակել իրենց երկրում: Ի պատասխան թուրք դեսպանն ասել էր որ, Թուրքիան նույնպես կնախաձեռնի նմանատիպ ցուցահանդես «Այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» խորագրով: «Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ է այդ ցուցահանդեսը բացվելու և մեզ շատ է հետաքրքրում, թե թուրքական կողմն ինչպիսի փաստեր ունի, որոնք կարող են ժխտել Ցեղասպանությունը: Արդեն անցել է երեք տարի, և թուրքական կողմը դեռևս լռում է ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ»,- նշեց Դեմոյանը:

Ավելի ուշ մեդիա ֆորումի մասնակիցները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակին և հարգանքի տուրք մատուցեցին նահատակների հիշատակին:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am