Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ



«ԱՄԵՆ ՄԵԿ ԱՆՀԵՏԱՑՈՂ ՀԱՅՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԻՄ ԱԼ ՀՈԳԻԵՍ ՄԱՍ ՄԸՆ Է ՈՐ ԿԸ ՊԱԿՍԻ». ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ

Այսօր լրանում է արևմտահայ գրող, մեծանուն երգիծաբան, լրագրող, հրապակագիր, Հայոց ցեղասպանության ականատես և վերապրած Երվանդ Օտյանի 150-ամյակը






Երվանդ Օտյան
Երվանդ Օտյանը ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 19-ին Կոստանդնուպոլսում մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Խաչիկ Պողոսի Օտյանը, պետական պաշտոնյա էր, ով զբաղվում էր նաև գրականությամբ ու թարգմանությամբ։ Երվանդ Օտյանի մայրը՝ Մաքրուհին ևս գործում էր գրականության ոլորտում. գլխավորապես աշխարհահռչակ հեղինակների ստեղծագործություններն էր թարգմանում, ինչպես, օրինակ՝ Վ. Հյուգոյի: Յոթ տարեկանից Օտյանի խնամքով և կրթությամբ զբաղվում է նրա հորեղբայրը՝ գրական, պետական և ազգային գործիչ Գրիգոր Օտյանը, ում տունն այդ ժամանակաշրջանում գրասերների հավաքատեղի էր: Սկզբնական շրջանում աշակերտելով հորաքրոջը՝ անվանի մանկավարժ և թարգմանիչ Եվփիմե Օտյանին՝ Երվանդ Օտյանը այնուհետ շուրջ երկու տարի սովորել է Պերպերյան նշանավոր վարժարանում, ապա նորից ուսումը շարունակել ընտանիքում։ Նրա աշխարհայացքի զարգացման վրա զգալի ազդեցություն են ունեցել նրա մյուս հորաքրոջ՝ Իսկուհի 0տյան-Երկանյանի փոխանցած ժողովրդական հեքիաթներն ու զրույցները։

Պատանի տարիքում նրան բախտ է վիճակվել շրջագայելու Փարիզ, Վիշի, Հռոմ, Նեապոլ, Անտիոք, Ռումինիա և այլուր, այցելելու թանգարաններ, պատկերասրահներ, պատմական հուշարձաններ։ 0տյանների ընտանեկան մթնոլորտը, ըստ ժամանակակիցների, շնչում էր գրականությամբ։

Երբ Երվանդ Օտյանն սկսում է հանդես գալ հանրածանոթ Ա. Արփիարյանի «Հայրենիք» օրաթերթում (1891-1896 թթ.), նա արդեն աչքի էր ընկնում հարուստ գիտելիքներով, ինչպես նաև ուներ հասուն միտք և բավականին փորձված գրիչ։ Սկզբունքայնությունը, հավատարմությունը սեփական համոզումներին՝ նա պարտադիր հատկություն էր դիտում գրողի, հատկապես երգիծաբանի համար։ 1894 թ. պատասխանելով «Հայրենիքի» հարցումին՝ նա գրել է, թե երգիծողը պիտի ազատ լինի «ամեն կանխակալ կարծիքներու կաշկանդումներեն», պիտի կարողանա կյանքի «ամենեն լուրջ խնդիրներու առթիվ» արտահայտել «ծանր ու նորանշան կարծիքներ և ճշմարտություններ» և պիտի ունենա «թեթև, կայծկլկոտ, սուր ու հեգնիչ ոճ…»: Հայ նորավիպագրության ընտիր էջերից են Օտյանի «Վաշխառուն» (1893) և «Կաղանդի վիպակը» (1895)։ Երկուսի հիմնական մոտիվներն էլ կարելի է ձևակերպել հետևյալ դիտարկմամբ՝ «ստակը հաղթ ում է սերին» և «մեկր տքնում է, մյուսը՝ վայելում»։

Երվանդ Օտյանը և՛ իբրև գրադատ, նորավիպագիր և՛ իբրև լրագրող ու հրապարակագիր ծառայում էր ազգային մշակույթի զարգացմանը։ Նա պայքարում էր հնի, հետադիմականի, օսմանյան կայսրության բռնատիրական քաղաքականության դեմ: Երբ կոտորածները սկսվեցին նաև Կոստանդնուպոլսում, նա ևս հարկադրված էր 1896 թ. օգոստոսին հեռանալ ծննդավայրից: Հունաստանում նա ականատես եղավ տարագիր հայերի վիճակին։ Եգիպտոսում մոտ երկու տարի հաշվակալ-գանձապահի պաշտոն վարեց խուլ ու ամայի Շարապաս գյուղում։ Մի քանի ամիս ապրեց Լոնդոնում, գրեթե մի տարի Հնդկաստանում (1904 թ.):

Ալեքսանդրիայում (Եգիպտոս) նորից հաշվակալ դարձավ մի ձուլարանում: 1896-1908 թթ. օտյանական այդ ոդիսականի մասին է «Տասներ֊կու տարի Պոլսեն դուրս» գիրքը, որը միաժամանակ հիշյալ թվականների գաղութահայության կյանքի հավաստի վկայագրություն է:

1915 թ. շրջադարձային էր նաև Օտյանի կյանքում: Նա ապրիլի 11 (24)-ի գիշերը չի ձերբակալվում, այլ ավելի ուշ: «Ցանկության դեպքում Օտյանը գուցե և կարող էր երկար մնալ թաքստոցում և նույնիսկ չմատնվել թուրք դահիճների ձեռքը»,-նշում է գրականագետ Ս. Մուրադյանը, «բայց Օտյանը չուզեց ճակատագրով տարբերվել իր ժողովրդից»: «Ազատամարտ»-ի խմբագրատանն էր Օտյանը՝ «Ամեն ներս մտնող ձերբակալյալի նոր անուններ կհաղորդեր: Միքայել Շամտանճյանը, Կոմիտաս Վարդապետը, հետո նոր անուններ՝ Համբարձում Համբարձումյանը, Ատոմ Յարճանյանը, Շավարշ Քրիսյանը, Տիգրան Չեոկուրյանը, Մելքոն Կյուրճյանը... ձերբակալյալներու թիվը որոշապես գիտցող չկար: Երկու հարյուրեն վեց հարյուր կը հաշվեին...»,- գրում է Օտյանը:

Օգոստոսի 24-ին Օտյանը դուրս է գալիս թաքստոցից և հենց նույն օրը ձերբակալվում. սկսվում է աքսորների, տառապանքների ու չարչարանքների շրջանը: Մինչև սեպտեմբերի 13-ը մնում է բանտում, հետո՝ աքսորվում Կոնիա: Այդ օրերի հուշագրությունն է «Անիծյալ տարիները», որի գլուխների անվանումները հայ ժողովրդի անցած տառապանքների քարտեզագրությունն է՝ «Բանտարկություն և աքսոր», «Տարսոնի մեջ», «Հալէպի մեջ», «Հալէպեն Տէր-Զօր», «Էլ Պուսէրա» և այլն: Սկզբնական շրջանում ո՛չ Օտյանը, ո՛չ էլ մյուս բռնագաղթվածները չէին պատկերացնում աղետի մեծությունը. «Իր սկզբնավորության մեջ, չէի ըմբռնած աղետին մեծությունը, ու երբ 1915 թվի սեպտեմբերի 13-ին տարագրվեցա ու ականատես եղա հարյուրավոր մեռնողներու, նոր զգացի, որ ամեն մեկ անհետացող հայու փոխարեն իմ ալ հոգիես մաս մըն է որ կը պակսի»,- գրում է Օտյանը: Դեկտեմբերին նա հասնում է Իսլահիե: Եվ ապա Սեպիլում է, որ Օտյանն առաջին անգամ ականատես է լինում սահմռկեցուցիչ մի գործողության՝ տղա երեխաների վաճառքին. «Մանուկներու վաճառումը տեղահանության ահռելի եղեռնին ամենեն զահանդեցնող դրվագներեն մեկն է: Երբեք կարելի չէ մարդկության ավելի մեծ նվաստացում մը երևակայել»: Համա ավանում մահվան սպառնալիքի տակ հարկադրում են բոլոր հայերն իսլամ ընդունել. Օտյանը դառնում է Ազիզ Նուրի:

1917 թ. ապրիլի վերջին Օտյանին աքսորում են Դեր-Զոր: Սահակ Մեսրոպն ու Հայկ Կոշկարյանը մեծապես օգնում են այստեղ Օտյանին: Նա փախչում է Պուսերայից, հասնում Դեր-Զոր և նրանց օգնությամբ աշխատանքի անցնում՝ իբրև զինվորական: Այստեղ մնում է մինչև 1918 թ. հունվար, հետո փախչում է Հալեպ՝ ցերեկները քայլելով, գիշերները՝ թաքնվելով: Հալեպում նրան ձերբակալում են, ուղարկում Կոնիա, հետո՝ Սուլթանիե: Երեքուկես տարվա ծանր կացությունից հետո իր ժողովրդի հետ սովն ու տառապանքը կիսելով՝ նա վերադառնում է Պոլիս: «Անիծյալ տարիներ» հուշագրությունը, որը կատարվածի արձանագրությունն է, մինչև 1918 թ. նոյեմբերի 17-ը: Վերադարձից անմիջապես հետո Օտյանի գրած հոդվածն սկսվում է այսպես. «Ողջույն քեզ, հայ ժողովուրդ, մեղա՜, ողջույն ձեզ հայության մնացորդներ, հեռվեն, շատ հեռվեն կուգամ... Կուգամ եղեռնի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ, Զարդարյաններ, Սիամանթոներ, Վարուժաններ, Սևակներ, Տաղավարյաններ, վերջապես ամբողջ ազգի մը ըղեղը ջարդու փշուր եղավ Ճենկիլխաներու և Լենկ Թեմուրներու արժանավոր հաջորդներուն ձեռքով...»:

Օտյանը շարունակում է ստեղծագործել, զբաղվում էր ոչ միայն գրական-գեղարվեստական, այլև հասարակական գործունեությամբ: Պոլսում, Բուխարեստում, Տրիպոլիում մասնակցում էր որբացած հայ մանուկների փրկությանը, հայկական կրթօջախների ստեղծմանը: Հենց աքսորից վերադարձի առաջին օրերին մամուլում հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին ուղղված հարցադրումով՝ սահմանել համազգային օր՝ ի հիշատակ մեծ եղեռնի նահատակների՝ «մեր նոր և գերագույն մարտիրոսության»:

Հայ ժողովրդի պատմության ծանրագույն դեպքերին նվիրված Օտյանի մյուս ստեղծագործությունը «Թիվ 17 խաֆիեն» քառահատոր պատմավեպն է: Այն ընդգրկում է 1913-1916 թթ. և բացահայտում է հայերի ցեղասպանության՝ պետականորեն գաղտնի կազմակերպման և իրագործման քաղաքական, կրոնական, ազգայնամոլական ու հոգեբանական շարժառիթները: Վեպը հայ լրտեսներից մեկի թվահամարով է անվանված` «Թիվ 17 խաֆիեն»: Տասնյոթ թվահամար կրող լրտեսը Աստիկ Մարկոսյանն է (իրական անունը՝ Ասատուր Մաթևոսյան):

Երվանդ Օտյանը վախճանվեց 1926 թ. հոկտեմբերի 3-ին Կահիրեում և թաղվեց Մարմինայի գերեզմանատանը։ Օտյանի գրական ժառանգությունն են կազմում երեք տասնյակից ավելի բազմահատոր վեպեր, վիպակներ, կատակերգություններ, պատմվածքներ, նորավեպեր, հուշագրություններ, բանասիրական, գրադատական հոդվածներ, հետազոտություններ, ֆելիետոն֊ներ, պարսավագրեր, մի շարք արժեքավոր թարգմանություններ, մի քանի պարբերականներ («Ազատ խոսք», «Կառափնատ», «Խարազան», «Մանանա», «Իգնատ աղա», «Երգիծական տարեցույց» և այլն):


Էլինա Միրզոյան
բան. գիտ. թեկնածու
ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող





Երվանդ Օտյան


Երվանդ Օտյանն իր ընտանիքի ու ընկերների հետ. կանգնածների շարքում՝ ձախից հինգերորդը


Երվանդ Օտյանի «ԵՐԳԻԾԱԿԱՆ ՏԱՐԵՑՈՅՑ.1921» գրքի տիտղոսաթերթը


Երվանդ Օտյանի թարգմանությամբ «Արսէն Լիւբէն.տուներու ճէնթըլմէն կողոպտիչը» գրքի տիտղոսաթերթը


Երվանդ Օտյանի «Ազգային նոր տոնը» վերտառությամբ հոդվածը
«Ժողովուրդ» (Կ.Պոլիս), 1918, 23 նոյեմբերի/6 դեկտեմբերի,թիվ 34


Երվանդ Օտյանն (ձախից նստածը) ու Հայկ Մասրիկյանը, 1924 թ.


Երվանդ Օտյանն (ձախից) ու Հայկ Մասրիկյանը, Տրիպոլի, 1924 թ.









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

InternationalConference
Միջազգային գիտաժողովի հրավեր

Պայքար հայկական Կիլիկիայի համար.
Կիլիկիան և կիլիկիահայությունը
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո
(1918-1921 թթ.)

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2020 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am