Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ


20.07.2022


2022 թ. հուլիսի 9-17-ը ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, կազմակերպել էր ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման դասընթացը: Ծրագրի համար ընտրվել էին 15 ուսուցիչներ ԱՄՆ Մասաչուսեթս, Ինդիանա, Վիսկոնսին, Թենեսի, Միսսուրի, Ալյասկա, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Կոնեկտիկուտ, Կալիֆոռնիա, Օրեգոն, Միչիգան, Վիրջինիա, Նյու Յորք նահանգներից:

Տպավորիչ էր ոչ միայն ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը, այլև աշխատանքային փորձը: Մասնակիցներից մի քանիսն ունեին Հոլոքոստի և ցեղասպանագիտության մագիստրոսի, երեքը՝ պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Երկու մասնակից աշխատել էին Կամբոջայում և Ռուանդայում ցեղասպանության դասավանդման վերապատրաստման ծրագրերում: 15 մասնակիցներից հինգը կազմել են մարդու իրավունքների և ցեղասպանագիտության առարկա, որը և ներմուծել են իրենց կրթական հաստատություններ: Ուսուցիչների դասավանդման փորձը տատանվում էր 20-24 տարվա միջև:

Բոլոր մասնակիցներն արդեն իսկ դասավանդում էին Հայոց ցեղասպանության մասին կամ համաշխարհային պատմություն, կամ ցեղասպանգիտություն առարկաների շրջանակներում: Սակայն վերապատրաստման ծրագրին մասնակցելու շարժառիթը բոլորի մոտ գրեթե նույնն էր: Ինչպես Քերի Ֆլինը նկատեց. «Անհամբերությամբ էի սպասում Հայոց ցեղասպանության մասին հայերից սովորելուն»: Մասնակիցներից շատերը դիմել էին ծրագրին Հայաստան գալու, Հայատանի Հանրապետության ներկա քաղաքական իրավիճակին և Հայոց ցեղասպանության պատմության սկզբնաղբյուրային նյութերին ծանոթանալու համար: Ռոբերտ Հադլիի խոսքերով. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ցուցադրությանը ծանոթանալով հասկացա, որ ողջ կյանքս դասավանդել եմ Հայոց ցեղասպանություն և Հայկական հարց՝ դուրս թողնելով հայերին, կենտրոնանալով միայն հանցագործության վրա»:

Գործնական պարապմունքի ընթացքում քննարկելով այն, թե Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ցուցադրությունը ինչ ազդեցություն գործեց և ինչ հետք կթողնի իրենց դասավանդման վրա, մասնակիցները նշում էին տարբեր թեմաներ: Հետաքրքիր էր Ջեքի Քեմփերի արձագանքը, որն առանձնացրեց ս.թ. ապրիլի 23-ին բացված «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը. «Ցուցադրությունը շեշտում է կյանքն առհասարակ, տեսնելով հայերի մշակութային և կրթական կյանքն Օսմանյան կայսրությունում, գիտակցում ես կորստի չափը»:

Մասնակիցներն ընդգծեցին ծրագիրը Երևանում անցկացնելու կարևորությունը: Ջասթին Բիլթոնը նշեց. «Որպես ցեղասպանություն դասավանդող ես հասկանում եմ, թե ինչ կարևոր է ոճրագործության մեջ անհատին ներկայացնելը. ցեղասպանությունը միայն թվերի մասին չէ, ինչը դժվար է լինում երեխաներին փոխանցել գրքերով և ֆիլմ դիտելով: Այժմ լինելով Հայաստանում և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ կանգնելով՝ ես կկարողանամ պատմությանը միս ու արյուն հաղորդել»: Էմի Փերկինսը կարևորեց Հայաստանում գտնվելու հանգամանքը բոլորովին այլ տեսանկյունից. «Միշտ դասավանդել եմ Հայոց ցեղասպանության մասին առանց պատկերացնելու աշխարհաքաղաքական այն վտանգավոր դիրքը, որում գտնվում է Հայաստանը: Այժմ պատկերացնում եմ ձեր աշխարհագրական տեղադրությունը և այն վտանգները, որոնք ձեզ սպառնում են»:

Ընդհանուր առմամբ, ուսուցիչներին ներկայացվեց նաև նախացեղասպանական բռնության մշակույթը, ոճրագործ, ցեղասպան միջավայրի ստեղծումը, Թուրքիայի Հանրապետության պետական ժխտողականությունը, որի թիրախում է գտնվում ԱՄՆ՝ վերջինիս նույնպես դրդելով «այլասերել պատմության շարադրանքը» (Փերկինսի բնորոշումն է):

Գործնական պարապմունք-քննարկումները վերաբերում էին անհատներին, հիմնականում ականատեսների (by-stander, upstander) կայացրած որոշումների բարոյականության քննությանը, Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ցուցադրության առանձին հատվածների՝ դասավանդման մեջ ներառելու առանձնահատուկ նշանակությանը, ցեղասպանության աղբյուրագիտությանը: Գործնական պարապմունքները մշակվել էին «GenEd» ծրագրի կրթական գծով տնօրեն Սառա Քոհենի, մեկը՝ Սթոքթոնի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության առընթեր դասախոս Մերի Ջոնսոնի կողմից:

«GenEd» ծրագրի գործադիր տնօրեն Ռոքսան Մաքասջյանի ներկայացմամբ վերապատրաստմանը մասնակցելը ուսուցիչների ծրագրի առաջին փուլն է միայն: Նրանք պարտավորվել են կազմակերպել սեմինարներ և վերապատրաստման նմանատիպ դասընթացներ՝ իրենց նահանգների ուսուցիչների համար՝ օգտագործելով նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների խորհրդատվությունները և արխիվային նյութերը:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am