Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Նորություններ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՅՔԻ ԱՄԵՆԱՇԱՏ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ. ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ

20.08.2013

Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իր ղեկավարած կառույց կողմից կատարվող աշխատանքին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործին՝ Հայկ Դեմոյանը նշում է, որ պետք է անընդհատ նոր եղանակներ գտնել, որպեսզի ճնշումը, հատկապես հոգեբանական դաշտում, ավելի մեծացվի, քանի որ ամեն մի ճանաչում, նրանց այլևս բերում է ակնհայտ ցնցումների:

 


- Պարոն Դեմոյան, տեղեկություններ կան, որ Թուրքիան ևս շատ ակտիվ նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ինչպես և մենք, ոչ պակաս: Ինչ-որ ֆիլմեր են նկարահանում:

- Թուրքերը առաջին տարին չէ, որ նախապատրաստվում են, նրանք պատրաստվում են ամեն ապրիլից առաջ, բայց քաջ գիտակցելով, որ 2015–ին լինելու է ավելի մեծ ծավալի ճնշում լինելու են բազմաթիվ ձեռնարկներ և նախաձեռնություններ, նրանք այսպես ասած՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել: Ո՞րն է այդ կանխարգելիչ միջոցառումների իմաստը. ավելի մեծ ֆինանսներ են տրվում տարբեր ձեռնարկների, այդ թվում՝ Ձեր հիշատակած ֆիլմերի, որոնք գեղարվեստական են, բայց իրենց գեղարվեստականության մեջ նաև քարոզչական իմաստ ունեն: Խոսուն օրինակ է «Սարիղամիշ» ֆիլմը: Կան մի քանի այլ ֆիլմեր ևս: Ասեմ նաև, որ մեզ առաջարկ է եղել, թարգմանված սցենար են ներկայացրել, որ նյութեր տրամադրենք ֆիլմ նկարահանելու համար: Նպատակը մեկն էր՝ նյութեր հավաքել մեզնից, շոշափել՝ ինչ ունենք, բայց դա մատուցվեց իբր կոտորածների մասին ֆիլմ:

 

- Եվ ի՞նչ էր ասում սցենարը, թուրքերի ի՞նչ ճշմարտություն:

- Շատ հակիրճ եմ ասում. թուրք որբի պատմությունն էր, որը վերջում հայ է դառնում և սպանվում է ֆաշիստների կողմից և որը, ի վերջո, շատ մեծ սիմպատիա պետք է առաջացներ այդ նույն թուրք որբի նկատմամբ, որը ճանապարհին տեսել էր կոտորածի ենթարկված հայերի, և այս սյուժեն ներկայացվում էր հընթացս, իմիջիայլոց: Լավ արված էր և նույնիսկ չէին զլացել թարգմանելու: Մենք ուղղակի չպատասխանեցինք, քանի որ ծանոթացանք, հասկացանք, որ թուրքական կողմի այս սցենարը, մեղմ ասած, ծուղակ է, և այդ սցենարի անվան տակ նրանք ցանկանում էին ստանալ թանգարանի ողջ պարունակությունը` ֆիլմեր, լուսանկարներ, փաստաթղթեր: Ասեմ, որ առաջին տարին չէ, որ գործ ունենք թրքական քարոզչության հնարքների հետ, ուստի այս տարբերակով մեզնից ինչ-որ բան կորզել չի ստացվի: Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ապա թուրքերն այս պահին ավելի շատ շեշտը դնում են 2015 –ին նախատեսված խոշոր քարոզչական ձեռնարկների, այդ թվում՝ տարբեր երկրների առաջին դեմքերի կամ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ այսպես կոչված՝ Դարդանելի հերոսամարտի քարոզչական բեմականացման արարողությանը մասնակցություն ապահովելու վրա: Դա արվում է ամեն տարի, և սակայն 2015թ պետք է սպասել, որ այն առանձնահատուկ շուքով կանցկացվի, որին կփորձեն մասնակից դարձնել խոշոր տերությունների ղեկավարների:

 

Կարծում եմ՝ շքեղ մի շոու կլինի, որին, ցավոք սրտի, կարող ենք ասել, որ արդեն իրենց համաձայնությունը տվել են մի քանի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Սա, թերևս, խոսում է մի բանի մասին, որ Թուրքիան ունի կշիռ համաշխարհային քաղաքականության մեջ և դա փորձում է օգտագործել: Դա հաջողվում է զուտ այն պատճառով, որ նույն այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հեշտորեն տրվում են թուրքական ճնշումներին: Եվ թուրքերը աշխատանքները սկսվել են մի քանի տարի առաջ, որպեսզի հարյուրամյա տարելիցին հայկական կողմից ակնկալվող հուժկու ալիքը կարողանան կասեցնել: Կարծում եմ՝ հրապարակ կհանվեն նաև կեղծ գիտական աշխատություններ`վարձու հեղինակների կողմից պատրաստված: Բայց այստեղ մի հետաքրքիր նրբություն կա: Բանն այն է, որ թուրքական քարոզչությունը մի փոքր փոխել է իր ռազմավարությունը: Եթե նախկինում դա արտահայտվում էր որպես կտրականապես ժխտում և հայերի նկատմամբ մեղադրանք, ապա այժմ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացող գործընթացի և առկա գիտահետազոտական աշխատանքների ծավալի ճնշման տակ Թուրքիան այլևս հասկացել է, որ այդ քարոզչությունն ուղղակի հաջողություն չունի: Այսինքն` լիակատար ժխտման քաղաքականությունը պարտություն է բերում: Այդ գիտակցումն է, որ նրանց հանգիստ չի թողնում և բերում է նոր ջղաձգումների և փորձում են իրենց հայտնի դիվանագիտական միջոցներով նոր մարտավարություն որդեգրել: Եվ այժմ փորձում են շեշտը դնել տարբեր երկրների հետ Թուրքիայի երկկողմանի առևտրային ու տնտեսական հարաբերություններում ցուցանիշների բարձրացմանը: Ասում են, որ ապագայում փոխադարձ ներմուծումն ու արտահանումն ավելացնենք, քան խոսենք պատմության դեպքերի մասին: Ուշադրություն դարձրե՛ք, որ չեն ասում՝ «չի եղել», այլ շեշտում են այսպես ասած՝ «առաջնայինը» և «ոչ կարևորը» թեմաներով:

 

Եվ այս ամենն ամփոփելով, կարող եմ նշել, որ Թուրքիան, գոնե վերնախավային մակարդակով, լինեն այսօրվա չափավոր իսլամիստները, թե ազգայնականները, դեռևս պատրաստ չեն և մոտակա մի քանի տասնամյակներում էլ պատրաստ չեն լինի առերեսվելու սեփական պատմությանը և թրքական պետության կողմից իրականացված հանցագործությանը: Սա մեզ չպետք է վհատեցնի կամ հիասթափության դատապարտի: Մենք պետք է անընդհատ նոր եղանակներ կարողանանք գտնել, որպեսզի ճնշումը, հատկապես հոգեբանական դաշտում, ավելի մեծացնենք, որտեղ այլևս թրքական դիրքերը խիստ խոցելի են, քանի որ ամեն մի ճանաչում,նրանց այլևս բերում է ակնհայտ ցնցումների: Եվ եթե թուրքական կողմն այն մատուցում է որպես Թուրքիայի և թուրք ժողովրդի պատվի հարց, մենք պետք է գիտակցենք, որ սա այլևս թրքական պետության և այդ ժողովրդի անվտանգության հարցերից մեկն է դառնում. Հայոց ցեղասպանության հարցը վերածվել է մի կատալիզատորի, որն էլ ավելի է արագացնում Թուրքիայի ներսում պետության և հասարակության բևեռացման գործընթացները: Սա չի արվում միտումնավոր, ուղղակի թեման ինքնին հայտնվելով այդ փխրուն միջավայրում, ինչպիսին թրքական պետականությունն ու ազգային ինքնությունն է, որը արհեստականորեն է ձևակերպվել վաղ քեմալական շրջանում, Հայոց ցեղասպանության թեման լրացուցիչ քայքայիչ գործոնի դեր է կատարում:

 

-Իսկ տեղյա՞կ եք՝ թուրքերը հանդես են գալու գիտական ձեռնարկներով:

- Այս պահին տվյալներ չունենք, սակայն ակնհայտ է թուրքական կողմի հետևողական աշխատանքը Հայոց ցեղասպանության նոր սերնդի ուսումնասիրողներ պատրաստելու գործում: Մենք հետևում ենք այն ցուցանիշներին, թե նրանք ինչպես են ուշի ուշով հետևում մեր կայքին. Յուրաքանչյուր օր ունենք 300-400 այցելու, ստանդարտ՝ անկախ նրանից՝ կլինի՞ կայքում թարմացում, թե ոչ: Եվ ասեմ, որ ամենաշատ այցելուները հենց թուրքերն են: Ինչի՞ մասին է սա խոսում. Պատրաստի ռեսուրսների և ներգործող միջոցների առկայության կարևորության մասին: Եվ հաջորդ հարցը՝ ո՞րն է Հայաստանում կամ սփյուռքում այն ռեսուրսը, որը կարող է ներազդել, թուրք հասարակության վրա, որպեսզի նրանք հետաքրքրվեն: Նոր նյութերի հայտնաբերումն ու դրա հրատապ մատուցումը, Հայոց ցեղասպանության հարցը պետք է փաթեթավորվի և մատուցվի որպես թուրք ժողովրդի և Թուրքիայի պատմության բաղադրիչ: Ցավոք սրտի, շատ ուշ ենք հանգում այս պարզ գիտակցմանը: Մատուցման ձևերն ու միջոցները խիստ կարևոր են, որովհետև եթե մենք հակադարձում ենք և փորձում ենք ուժի դիրքից հանդես գալ, հակահարված ենք ստանում: Այնպես որ, պետք է փնտրել ասիմետրիկ հակազդեցության ու ներգործության այլ եղանակներ՝ թրքական հասարակության ներսը ներթափանցելու համար: Սա, անկասկած, կհանգեցնի ցանկալի արդյունքի, որը միմիայն հետևողական աշխատանքի արդյունքում է լինում: Պարզ հայտարարությունների, ճառերի արդյունքում ոչինչ չի լինում: Ես նորից եմ հարցնում՝ կա՞ նոր քարոզչական ռեսուրս: Ես լեզուների քանակը չեմ ասում, որովհետև հինգ լեզվով կայք պահելը մարդկային սուղ ռեսուրսների պայմաններում ահռելի ու ժամանակատար գործ է: Բայց մենք հասել ենք այդ հանգրվանին և այսօր ունեն այդ գործիքը, որի վրա ուշի ուշով կենտրոնացված են թուրքերը և ոչ միայն նրանք: Բացի նվիրատվությունների, դրամական աջակցությունների մասին անընդհատ թմբկահարելուց, պետք է մտածել նաև արդյունավետ գործիքներ ստեղծելու մասին, որոնք, ցավոք սրտի, այսօր չկան:

 

- Եվ ի՞նչ եք այդ առումով ակնկալում:

- Ես ակնկալում եմ ուժերի համադրում՝ թե՛ ներհայաստանյան, թե՛ Հայաստան-սփյուռք հարթությունում և թե՛ սփյուռքի ներսում: Այժմ մենք դեռ կարող ենք խոսել համեստ ցանկությունների մասին: Ներուժ կա, ուղղակի չկա այդ կամքը, որը պետք է ստեղծի այդ միջոցները, գործիքները: Այլ խոսքով ասած՝ կա հստակ ռազմավարության տեսլական, բայց ոչ ոք չի ուզում կենտրոնանալ դրա վրա: Սա կարևոր և կենսական մի խնդիր է, որի լուծմանը ներգրավված պետք է լինի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

 

- Վերադառնանք թուրքական քարոզչությանը: Ասացիք՝ ուզում էին նյութեր ստանալ այդ սցենարի պատրվակով: Իսկ լրտեսությամբ՝ գիտական կամ այլ զբաղվո՞ւմ են: Եվ ինչպե՞ս եք կարողանում դրա դեմն առնել:

- Նման դեպքերը լինում են ամեն շաբաթ: Մենք արդեն բնազդաբար ենք զգում՝ նամակ գրողի հետևում իրակա՞ն ցանկություն է, քան այն, ինչ պետք է թուրքական հետախուզությանը: Օրինակ՝ մինչև վերջերս մենք ստանում էինք խայծի տեսքով նյութեր կամ փորձում էին տեղեկանալ մեր ծրագրերի մասին, օրինակ` գեղարվեստական ֆիլմեր նկարահանելու առումով: Հասկանալի է, որ թուրքական կողմին շատ է անհանգստացնում ֆիլմ նկարահանելու գաղափարը և փորձում են ստանալ տեղեկություն: Ինչպե՞ս ենք մենք դա հասկանում. եթե մեզ ոմն Ջոն Սմիթ այդպիսի մի նամակ է գրում, ու դրանից հետո չի լինում միջնորդավորում, ապա ամեն ինչ հասկանալի է: Մարդիկ էլ կան, որ պարբերաբար գալիս են թանգարանում կատարվող փոփոխություններն արձանագրելու համար: Ես չեմ ուզում բարձրաձայնել, թե ինչ աշխատանք է տարվում, բայց եղել են նաև միջադեպեր: Ես անձամբ դուրս եմ հրավիրել թուրք ֆոտոլրագրողին, որը նկարում էր Թուրքիայի քաղաքացիների կողմից արված գրառումները այցելուների տպավորությունների մատյանում: Այդ գրառումներում մարդիկ ցավ էին հայտնում, ներողություն էին խնդրում: Անընդհատ ինձ հարցնում են թուրքերի այցելությունների քանակի մասին:Այսինքն՝ կա մի հստակ հարցաշար, որն իրենց հետաքրքրում է: Թուրքերին շատ է տխրեցնում թանգարանի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները: Ուղղակի շփոթահար են լինում թուրքական պատվիրակությունները թանգարանի ընդարձակումը տեսնելով: Բանն այն է, որ հարյուրամյակին ընդառաջ թանգարանի ցուցադրությունները 2, 5 անգամ մեծանալու են: Ցավոք սրտի, թանգարանի նկատմամբ անառողջ մոտեցումներ ունեն նաև մեր որոշ հայրենակիցներ:

 

- Կրկին՝ հետախուզական նկատառումներո՞վ:

– Եվ, և: Ինչ-որ մարդկանց՝ և՛ այստեղ, և՛սփյուռքում, չգիտես ինչու խիստ անհանգստացնում են թանգարանի անընդհատ աշխատանքը և գրանցված արդյունքներն ու հաջողությունները … Չէի ցանկանա մեկնաբանել այս տգեղ ու տգետ վերաբերմունքը:

 

- Ասացիք՝ հարցնում են՝ ֆիլմ նկարահանվո՞ւմ է, թե ոչ: Մամուլում էլ վերջերս կարծիք եղավ, որ Հայոց ցեղասպանության թեմայով համաշխարհային կինոարտադրության որևէ կենտրոնի հետ մեկ համատեղ գեղարվեստական ֆիլմը՝ համաշխարհային որևէ աստղի մասնակցությամբ, շատ ավելին կաներ, քան բազում գիտական աշխատությունները: Ձեր կարծիքը:

- Ես այդպիսի համեմատություն չէի անի, որովհետև դրանով կնսեմացնեի մի քանի սերունդների կատարած գիտահետազոտական աշխատանքը: Բայց, եթե այլ հարթության մեջ դիտարկենք՝ ֆիլմն ունի իր ազդեցության մեծ ներուժը: Բավական է մեկ-երկու ֆիլմ, որոնցով կարելի է ասել ամեն ինչ: Այդպիսի բացառիկ ֆիլմ, որով մենք կարողանանք ներկայացնել Ցեղասպանությունը ողջ աշխարհին, ցավոք, դեռ չունենք, իսկ նկարահանվածներն էլ ունեն տեղական նշանակություն:

 

- Հնարավո՞ր է, որ թանգարանը ՀՀ ազգային կինոկենտրոնին ֆիլմի պատվեր իջեցնի:

- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գիտահետազոտական հիմնարկ է և գործում է ԳԱԱ համակարգում՝ որպես և ՛ ցուցադրություն ներկայացնող, և գիտական հիմնարկ: Այնուամենայնիվ, ավելի շատ մեր գործունեության բաղադրիչը գիտական ցուցադրություններ կազմակերպելն ու դրանք սպասարկելն է, որքան էլ շատ են պահանջում մեզանից: Եվ ունենք այն, ինչ ունենք մարդկային ռեսուրսների տեսանկյունից, չնայած թյուր կարծիք կա, թե ահռելի ռեսուրսների ենք տիրապետում, այն դեպքում, որ ունենք 15 գիտաշխատող: Եվ այս պահին ես կարող եմ ընդամենը խոսել թանգարանի գործունեությանը աջակցող մի քանի՝ երեք-չորս սփյուռքահայ անհատների մասին, որոնց իմ խորին երախտիքն եմ հայտնում, և նաև՝ Հայաստանի կառավարությանը, որոնք թանգարանի ցանկացած կարիքի պարագայում դրական է արձագանքում:

 

- Ի՞ նչ ցուցադրություն է պատրաստում թանգարանը 2015–ին:

- Միայն մշտական գիտական ցուցադրությունը լինելու են 1/100 հարաբերակցությամբ: Լինելու է բացարձակապես նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարան: Եվ 2015 թ. ապրիլի 24 –ին կլինի նոր թանգարանային ցուցադրության բացումը, որն իր տարածքով, ինչպես ասացի՝ 2, 5 անգամ մեծ է լինելու: Դա ամբողջը չի, ունենալու ենք 15 շարժական ցուցադրություններ, որոնք տարբեր խորագրեր են ունենալու և աշխարհի տարբեր երակներում մենք պատրաստ ենք դրանք ներկայացնել:

 

- Նոր նյութեր ցուցադրությանը հանելու՞ եք, նաև ինչ-որ 3D ձևաչափի մասին էր խոսվում:

- Մենք Հայաստան ենք բերելու թանգարանային նոր մշակույթ: Լինելու են նոր ու ժամանակակից ցուցադրական հնարքներ, լինելու է նաև Ձեր մատնանշածը, լինելու են նաև touch screen –ներ, երբ մեկ հպումով կարող եք լուսանկարներ դիտել, այլ նյութերի ծանոթանալ և այն: Պատկերացնո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Ասեմ նաև, որ վերջին տարիներին թանգարանն իրականացրել է նաև ահռելի գիտահավաքչական աշխատանք, որի արդյունքում թանգարանի ֆոնդերը կրկնապատկվել են. դրանք տասնյակ հազարավոր բնօրինակ նյութեր են, որոնք պահվում են թանգարանում:

Իհարկե, թանգարանը դա անում է ուժերի գերագույն լարման պարագայում: Բայց մենք գիտակցում ենք, որ միայն Ծիծեռնակաբերդով պետք չէ սահմանափակվել: Հիմա կարող եմ ասել, որ կհայտնվեն շատ ուժեղ հայրենասերներ,որոնք կասեն՝ «բա ցուցադրությունից հետո՞», ես նույն հարցը կարող եմ տալ իրենց՝ իսկ իրե՞նք ինչ կարող են անել: Գոնե մի բան կարո՞ղ են անել, որովհետև, ցավոք սրտի, այսօր դաշտում հայտնվել են խոսողներ ու քննադատողներ, որոնք պատրաստ չեն որևէ լուրջ բան անելու:

 

-Կա կարծիք, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից հետո , եթե անգամ ԱՄՆ նախագահը արտասանի «Հայոց ցեղասպանությունը», ամեն ինչ գնալու է զրոյացման։

- Նրանք, ովքեր հավատում են այդ թեզին, հավատում են թուրքական երազանքին: Ես այն մարդկանցից եմ, ովքեր գտնում են, որ 2015–ին պետք է վերանայել մեր ռազմավարությունը: Եվ ավելի մեծ թափով տանել աշխատանք Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ: Իսկ գլխավոր հետևանքը դա հայ ժողովրդի հայրենիքի մի մասի բռնազավթումն է Թուրքիայի կողմից: Սրա վերացումը հայերի բոլոր սերունդների գլխավոր նպատակն է հանդիսանալու: Հակառակ պարագայում թուրքական երազանքը ինքներս ենք դարձնելու իրականություն:

 


Լուրեր Հայաստանից - Թերթ.am

 



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2018 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am