Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը գումարեց երկրորդ նիստը



Սեպտեմբերի 20-ին Մատենադարանի նոր գիտական մասնաշենքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումը, Նախագահը տեղեկացրեց, որ առաջին նիստից հետո պետական հանձնաժողովի քարտուղարությունը աշխատանքներ է իրականացրել տարբեր երկրներում տեղական հանձնաժողովների կազմակերպման ուղղությամբ:
Օրակարգի հարցերի շրջանակում նիստի մասնակիցներն անդրադարձան պետական հանձնաժողովի և հանձնաժողովին կից փորձագիտական խմբի կազմերին: Ներկայացվեց հանձնաժողովի կազմն ընդլայնելու առաջարկություն, որն ընդունվեց: Որոշման համաձայն, հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին Հոմենետմենի, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ու Հոմենմենի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով երիտասարդությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներգրավելու կարևորությունը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվեց նաև «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, բարերար Գաբրիել Ջամբարջյանը:
Նիստում հաստատվեց հանձնաժողովին կից փորձագիտական խմբի 25 հոգանոց կազմը՝ չբացառելով հետագայում այն համալրելու հնարավորությունը: Պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն առաջարկեց որպես սկզբունք ընդունել փորձագիտական խմբում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած և դրա համար ՀՀ նախագահի մրցանակի արժանացած անձանց ընդգրկելն ու ամեն տարի այդ կազմը նոր մրցանակակիրներով համալրելը: Առաջարկվեց 2012 թ. մրցանակակիր Հարություն Մարությանի թեկնածությունը, որն ընդունվեց հանձնաժողովի կողմից:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը ներկայացրեց 2011-2012թթ. ընթացքում պետական հանձնաժողովի քարտուղարության կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը, որն ընդունվեց ի գիտություն պետական հանձնաժողովի կողմից:
Նիստի մասնակիցները լայն քննարկում ծավալեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների ընդհանուր ռազմավարության, հայեցակարգային ու ծրագրային մոտեցումների և հանձնաժողովի գործունեության ուղղությունների շուրջ:
Օրակարգի հարցերի շրջանակում հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների առանձնանշանի և կարգախոսի մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:
Նկատի առնելով տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների հանրային իրազեկման և լուսաբանման կարևորությունը, նաև համացանցի միջոցով հայ և օտար լսարաններին տեղեկատվության անընդհատ մատուցումը՝ պետական հանձնաժողովի քարտուղարությունը ներկայացրեց հանձնաժողովի պաշտոնական կայքէջի նախագիծը: Հանձնաժողովն առաջարկեց սկզբնական շրջանում կայքէջը թողարկել մեկնարկային 7 լեզուներով: Պետական հանձնաժողովի քարտուղար Հ. Դեմոյանը հանձնաժողովի անդամներին հայտնեց, որ կայքէջի գործարկումը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 1-ին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ սկսվել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնավերանորոգման, Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման և նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները, որոնք հարյուրամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների մասն են կազմելու:
Պետական հանձնաժողովը որոշեց` հաջորդ նիստը հրավիրել 2013թ. մայիսի 27-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 95-րդ տարեդարձի նախօրեին, իսկ անհրաժեշտության դեպքում գումարել նաև լրացուցիչ նիստ` նույն տարվա ընթացքում:


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am