Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Շշուկների մատյան» վեպը 2014թ. Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու

21.01.2014

Ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը Ռումինիայի, Իսրայելի, Հայաստանի Գրողների միությունները ներկայացրել են 2014թ. Գրականության Նոբելյան մրցանակի:

«Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009թ. Բուխարեստում և դարձել հրատարակչական տարվա ամենաբարձր գնահատականի արժանացած և ամենաշատ մրցանակներ ստացած գործերից մեկը:

Շշուկների մատյանը պատմում է Հայոց ցեղասպանության և 20-րդ դարի սարսափների մասին: Ցեղասպանության արհավիրքների և օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի և գրական շրջանակների բարձր գնահատականներին:

Գիրքը թարգմանվել է մի շարք լեզուներով` հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն և այլն:

«Այս գիրքն արժանի է, որ աշխարհի բոլոր գրողների կողմից ներկայացվի գրականության Նոբելյան մրցանակի,-Թել Ավիվում 2012թ. հոկտեմբերին վեպի ներկայացմանն ասաց Իսրայելի Գրողների միության նախագահ Հերցել Հակակը,-այս մրցանակն արժանին կմատուցի գրողին, ով միաժամանակ հաջողել է ստեղծել ճշմարիտ դասական գրական գործ, ինչպես նաև ցնցող ու կենդանի վկայություն տվել հայ ժողովրդի տառապանքների և ցեղասպանության մասին: Նման մրցանակն աշխարհի խիղճը կբևեռի այս աղետի վրա և խորություն կհաղորդի այս սարսափելի ոճրագործության ճանաչմանը»:

Վեպը գլխացավանք է դարձել թուրքական իշխանությունների համար, որոնք բոլոր միջոցներով փորձում են խանգարել դրա թարգմանությունն ու տարածումը: Կառավարական և դիվանագիտական խողովակներով թուրքերը, որոնց վերջերս միացել են նաև ադրբեջանցիները, ճնշումներ են գործադրում տարբեր մայրաքաղաքներում: Ռումինիայում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նամակով դիմել էր այդ երկրի իշխանություններին, երբ 2012թ. սեպտեմբերի 21-ին Բուխարեստի թանգարաններից մեկում Շշուկների մատյանի շուրջ կազմակերպվել էր հանդիպում Վարուժան Ոսկանյանի հետ: Հայտնի է դարձել, որ դեռևս 2009թ. Անկարան պաշտոնական միջամտությամբ փորձել է հակազդել վեպի ռումիներեն հրատարակմանը:

Վեպի հեղինակը` Վարուժան Ոսկանյանը ռումինահայ պետական-քաղաքական գործիչ է, տնտեսագիտության դոկտոր, գրող: Ծնվել է 1958թ. հուլիսի 25-ին, Կրայովայում, գաղթական հայերի ընտանիքում:




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am