Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ժամանակավոր ցուցադրությունը պատրաստել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը

21.04.2015


Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի, Մոսկվայի կառավարության, կրոնական համայնքների և հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

Միջոցառման ընթացքում կայացավ «Հայոց ցեղասպանությունը և ռուսական արձագանքը» ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական նյութեր: Ցուցադրությունը գործելու է ապրիլի 20-ից 24-ը՝ թանգարանի շենքում:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից պատրաստված այս ցուցադրությունն անդրադառնում է Հայոց ցեղասպանության նախորդ տարիներին և դրանից հետո ռուսական հասարակական – քաղաքական և մտավորական շրջանակների արձագանքին: Առաջին անգամ ժամանակավոր ցուցադրության ձևաչափով շրջանառության մեջ են դրվել վավերագրական և լուսանկարչական նյութեր, որոնք մեկտեղում են Հայոց ցեղասպանության հետ ուղղակի կապ ունեցող այս կարևոր փաստը: Ցուցադրությունը կազմված է 25 պաստառից: Ցուցադրությունը կունենա նաև պատկերագիրք:

Ցուցադրության հիմնական թեմաներն են ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը, երկու երկրների մշակութային կապերը, Ռուսաստանի և ռուս հասարակության արձագանքը Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոճրագործությանը: Առանձնահատուկ ուշադրության է արժանացած Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանությանը ականատես դարձած ռուս զինվորների և Կովկասյան ճակատի սպաների վկայություններին, որոնք նաև օգնություն են ցուցաբերել հայ փախստականներին: Նրանց փրկության գործում մեծ դեր են ունեցել նաև ռուսական և միջազգային մարդասիրական կազմակերպությունները: Ցուցադրությունը ներկայացնում է արևմտահայ փախստականների ճակատագիրը, որոնք մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմին, ապա նաև Մեծ հայրենական պատերազմին:

«Հայ ժողովրդին միավորում են քրիստոնեական արժեքները, բարության, արդարության և մարդկային արժանապատվության գաղափարները: Մենք հավատում ենք, որ կյանքը պետք է ազատ և խաղաղ լինի: Եվ, իհարկե, մեզ միավորում են անմեղ զոհերի հիշողության ցավը: Այս կարևորագույն թանգարանում կամզակերպված ցուցադրությունը հիշեցնում է մեզ մեր ժողովուրդների մտերմության մասին, այն երախտագիտության նշան է Ռուսաստանին՝ հայ փախստականների փրկությանը մասնակցելու համար: Ցուցադրությունը կօգնի պատմել Հայոց ցեղասպանության ողբերգության մասին և դրանով կանխել նմանատիպ հանցագործությունների կրկնությունը», - նշեց Երզաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Միջոցառման ընթացքում ներկաները ծաղիկներ դրեցին հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին: 1915 – 1923 թթ. ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում ապրող 2 միլիոն հայերից ավելի քան 1.5 միլիոնը զոհվեցին: Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ապրիլի 24-ն է, որ ամեն տարի նշվում է: Հիշատակի օրվա նախօրյակին Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի աջակցությամբ Մոսկվայում տեղի կունենան մի շարք միջոցառումներ:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am