Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԽՈՏՈՋՈՒՐՑԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ




Գևորգյանների ընտանիքը Էրզրումի նահանգի Կիսկիմի գավառակի Խոտորջուր գյուղախմբի նշանավոր գերդաստաններից էր:

Հայոց ցեղասպանության նախօրեին Խոտորջուրի 9 գյուղերում կար 978 հայ տուն՝ 6906 հիմնականում կաթոլիկ հայ բնակչությամբ: Գևորգյանների պապը՝ Սերոբը (ծնված՝ 1824 թ., Խոտորջուրի Միջինթաղ գյուղում), ամուսնանացել է խոտորջուրցի Կյուրօղլյան Ալմասի հետ, ունեցել 6 զավակ՝ երկու դուստր՝ Մարուզը, Սաները, և չորս որդի՝ Հարությունը (1860-?), Գալուստը (1865-1926), Հովհաննեսը (1870-1934), Իսպիրիդոնը (1874-1939):

Գալուստ Գևորգյանը, ամուսնանալով միջինթաղցի հայտնի Չախալյան Տեր Կարապետի եղբոր աղջկա՝ Վերգինեի հետ, ունեցել է վեց որդի՝ Սերոբը (1891-1948), Արտաշեսը (1894-1937), Թորգոմը (1898-1982), Երվանդը (1903-1986), Մանասը (1903-1964) և Ալեքսանը: Վրիժառու Արտաշես Գևորգյանը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Ջեմալ փաշայի սպանությունն իրականացնողներից է: 1922 թ. հուլիսին, երբ Արտաշեսն իր ծնողների հետ հասնում է Թիֆլիս, այստեղ է գալիս նաև Հայոց ցեղասպանության ոճրագործներից Ջեմալ փաշան։ 1922 թ. հուլիսի 21-ին ժամը 22:00-ի սահմաններում Արտաշեսն իր ընկերների՝ Պետրոս Տեր-Պողոսյանի և Ստեփան Ծաղիկյանի հետ Թիֆլիսում սպանում է Ջեմալին:

Հայոց ցեղասպանության ալիքը Խոտորջուր հասավ 1915 թ. մայիս-հունիս ամիսներին: Միջագետքի անապատներ քշված հազարավոր խոտորջուրցիներից ցեղասպանությունը վերապրեց միայն շուրջ հարյուր հոգի: Քիչ թվով խոտորջուրցիներ էլ փրկվեցին արտագնա աշխատանքի մեջ գտնվելու շնորհիվ: Վերջիններիս թվում էին նաև Գևորգյան ընտանիքի մի մասը, ովքեր լինելով հայտնի հացթուխներ, այդ ժամանակ աշխատում էին Թիֆլիսում:

Բռնագաղթի ընթացքում Խոտորջուրից Հունուր տանող ճանապարհին Գևորգյան գերդաստանի մի մասը՝ այդ թվում՝ Մարուզը, Սաները, Արտաշեսի մորական տատը՝ Նանոզը, Իսպիրիդոն հորեղբոր վեց երեխաներից հինգը կոտորածների զոհ են դառնում:

1916 թ. ռուսական բանակի առաջխաղացմամբ պայմանավորված՝ ցեղասպանությունից փրկված խոտորջուրցիների բեկորները վերադառնում են իրենց տները: Սակայն 1917 թ. հոկտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ռուսական զորքերի նահանջը ստիպում է խոտորջուրցիներին երկրորդ անգամ բռնել գաղթի ճամփան: Գևորգյանների մի մասը՝ այդ թվում՝ Հակոբը, Արտաշեսը, Սերոբը և Թորգոմը գաղթում են Թիֆլիս, իսկ 1924 թ.՝ հայրենադարձվում են Խորհրդային Հայաստան:

1925 թ. Արտաշես Գևորգյանին հաջողվում է ստանալ Խորհրդային Հայաստանի կառավարության համաձայնությունը Դոնբասում բնակվող խոտորջուրցիների համար մայր հայրենիքում Նոր Խոտորջուր անունով գյուղ հիմնելու մասին: Այն ստեղծվում է Ներքին Ախտայի մոտ գտնվող կիսավեր Գորուխ-Գյունե կոչված վայրում (ներկայում՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Հանքավան գյուղի մոտակայք)՝ 720 հեկտար տարածության վրա: Խոտորջուրի կոմունան առաջին կոլեկտիվ տնտեսությունն էր Հայաստանում: Զանազան վայրերից հավաքված տարագիր խոտորջուրցիներն իրենց անդրանիկ ժողովում Արտաշես Գևորգյանին ընտրում են կոմունայի նախագահ:

Արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես Ակսել Բակունցը, որ կոմունայի նվիրված բարեկամն էր, շատ օրեր է անցկացրել այնտեղ, խրախուսել ու ոգևորել նրանց: Կոմունային է նվիրված Բակունցի ստեղծագործություններից՝ «Խոտորջուրի կոմունան»:

Արտաշես Գևորգյանը, սակայն, շատերի նման ստալինյան բռնաճնշումների զոհ է դառնում. 1936 թ. ձերբակալվում և 1937 թ. օգոստոսի 14-ի, լույս 15-ի գիշերը գնդակահարվում է։ 1956 թ. Արտաշեսը հետմահու արդարացվում է։ Արտաշեսի եղբոր՝ Թորգոմ Գևորգյանի (Ազվին) գրչին է պատկանում «Ջեմալ փաշայի սպանությունը» գիրքը:

1970-ական թթ. Երվանդ Գևորգյանը հասուն տարիքում գրի է առել իր ընտանիքի պատմությունը, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել նրա թոռնուհին՝ Վերգինե Գևորգյանը: Իր հուշերում Երվանդը գրում է. «Մամս ասում էր թուրքը յոթ տարի կամուրջ լինի՝ դարձյալ մի՛ հավատա և վրայով մի՛ անցնի…»:

Գևորգյանների ժառանգները ներկայումս բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում:








Խոտորջուրցիների մի խումբ Սերոբ Գևորգյանի նշանադրության օրը, Խոտորջուր, 1900-ականներ: Վերևի շարքում ձախից երրորդը՝ Արտաշես Գևորգյանն է:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





Գևորգյանների տոհմածառը՝ կազմված 1970-ականներին Երվանդ Գևորգյանի որդու՝ Վահան Գևորգյանի կողմից
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





Տեսարան Խոտորջուրից, 1900-ականներ
Գևորգյանների ընտանեկան արխիվ





Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի դիակը







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am