Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Նորություններ

ԵԶԴԻՆԵՐԻ և ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՔՈՒՄ և ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՎԵՐԱԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

21.08.2014

Սուրեն Մանուկյան








©Armin Wegner Collection, 1915
©Reuters, 2014





«Իրաքում և Շամում Իսլամական պետություն» /ԻՇԻՊ/ ծայրահեղական կազմակերպությունը, որը որոշ տեղեկությունների համաձայն աջակցություն է ստանում Թուրքիայից [1] հունիսի վերջին Իրաքի և Սիրիայի մի հատվածի վրա հռչակեց Իսլամական խալիֆայության ստեղծման մասին: Այս կիսապետական կազմավորումն իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտարարեց շարիաթի օրենքների գերակայություն և ակտիվորեն սկսեց այն կյանքի կոչել: ԻՇԻՊ-ի վերահսկողության տարածքում դաժան ճնշմանն են ենթակվում նաև քրիստոնեաները և եզդիները: Տասնյակ հազարավոր քրիստոնեաների փոխուստը ԻՇԻՊ-ի կողմից զբաղեցված տարածքներից ուղեկցվում է եզդիների օրեցօր ահանգացող վիճակով: Իսլամականներն ընկալում են վերջիններիս իբրև հեթանոսների, ինչը մահվան արժանի հանցանք է Իսլամում:

Եզդիների ստվար զանգվածներ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից և թաքնվել լեռնելում, ինչի հումանիտար աղետի պատճառ կարող է դառնել, քանի որ մարդիկ զրկված են պարենից ու ջրից: Եզդիներին ստիպում են անվերապահորեն ընդունել իսլամ: Հրաժարվողներին ուղղակի սպանում են տեղում: Ըստ որոշ տեղեկությունների մի քանի հազար եզդի տղամարդիկ արդեն իսկ ոչնչացվել են, իսկ կանայք՝ ստրկության վաճառվել:

Կատարվածը հիմք է տալիս մի շարք եզրակացություններ անել:

ա. Թեև դժվար է ճշգրիտ և ամբողջական տեղեկություն ստանալ, սակայն իրադարձությունները լիովին տեղավորվում են ցեղասպանական գործողության բնորոշման մեջ: Եզդիներին և քրիստոնեաները կանխամտածված սպանում են հենց ուղղակիորեն իրենց կրոնական պատկանելության պատճառով: Իսկ 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած “Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին” կոնվենցիան ցեղասպանություն է համարում որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացվող խմբի անդամների սպանությունը [2]:

Բացի սպանություններից եզդի և քրիստոնեա կանանց ստրկացնելը, ինչպես բնակչությանը հեռանալ ստիպելը, որի պատճառով առաջացած ծանր պայմանները ֆիզիկական ոչնչացման են բերում, նույնպես Կոնվենցիայով որակվում են ցեղասպանության հատկանիշ. “Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը” [3]:

բ. Նորից ուշացավ ցեղասպանության վտանգին արձագանքը: Քրիստոնեաների նկատմամբ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում, բռությունների մասին ահազանգվում էր շատ վաղում, իսկ եզդիների նկատմամբ ԻՇԻՊ-ի գործողությունները սկսվեցին դեռ երկու ամիս առաջ, սակայն միայն օգոստոսի 12-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց իր երկրի խառնվելու պատրաստակամության մասին, հիմք ընդունելով 2005 թ. [4] ՄԱԿ-ի կողմից ընդունված Պաշտպանելու պարտավորության (The responsibility to protect (R2P) սկզբունքի վրա, որի համաձայն, եթե պետությունը ընդունակ չէ պաշտպանել մարդկանց ապա այդ պարտավորությունն անցնում է միջազգային հանրությանը, որը պարտավոր է գործողություններ իրականացնել, եթե առկա են զանգվածային հանցագործություններ` (Massive atrocities crimes) ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ, էթնիկ զտումներ։

Ուշացումն առավել քան զարմանալի էր, քանի որ խոսքը գնում էր Իրաքի մասին, իսկ ԱՄՆ-ն 2003 - 2010 թթ. այնտեղ զորքեր էր տեղավորել և ծանոթ է տեղանքի և պայմանների հետ: Հասկանալու համար, ինչ է նշանակում երկու ամիս ուշացումը հիշեցնենք, որ Ռուանդայում ցեղասպանությունն իրականացվեց 4 ամսվա ընթացքում՝ 1994 թ ապրիլ-հունիս ամիսներին ոչնչացվեց 800 հազար մարդ [5]: Սա ևս մեկ անգամ բարձրացնում է միջազգային հանրության կողմից ցեղասպանական գործողություններին արագ արձագանքման մեխանիզմի կատարելագործման անհրաժեշտության հարցը: Եվ այս պարագայում ՀՀ ջանքերը, որ պարբերաբար հանդես է գալիս 1948 թ. Կոնվենցիայի բարելավման առաջարկներով, իսկ 2005 թ [6] ` “Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին” բանաձևերը և 2013 թվականին ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևով (“Prevention of genocide) ավելի քան արդիական են թվում [7]:

գ. Քրիստոնեաների և եզդիների հանդեպ բռնությունները, վերակենդանացնում են Հայոց ցեղասպանության մասին հիշողությունները և պատկերները։ Փաստացիորեն շարունակվում է տարածաշրջանից քրիստոնեաների և ընդհանրապես այլ ոչ մուսուլմանական տարրի վերացումը, այն ինչ սկսվեց Հայոց ցեղասպամության տարիներին, որի ընթացքում հայերի հետ միասին նաև ոչնչացվեցին հազարավոր ասորիներ և եզդիներ [8] ։

Նույնիսկ վիզուալ շարքը տանում է 1915 թվական: Կարելի է ասել, որ պատկերացնելու համար ինչպես է իրականացվել Հայոց ցեղասպանությունը կարելի է դիտել այսօր ԻՇԻՊ-ի կողմից կրոնական փոքրամասնություններին պատկանող տղամարդկանց սպանության կադրերը, բռնագաղթի տեսարանները, որոնք նույնիսկ բնական միջավայրով և հագուստով հիշեցնում են Հայոց ողբերգությունը։

դ. Միաժամանակ կատարվածը ցույց է տալիս, որ խոսել ցեղասպանության մասին անցյալ ժամանակով սխալ է։ Ասել, որ 21-րդ դարում, տեղեկատվության հասանելիության պայմաններում, մարդու իրավունքների և միջազգային հանրության որակապես նոր մակարդակի դեպքում ցեղասպանություններ տեղի ունենալ չեն կարող միամիտ ու նույնիսկ վտանգավոր է։ Վտանգավոր է, քանի որ մարդկությունը մոռանում է, որ «Never Again» կոչն իրականություն է դառնում միայն զգոն լինելու և այս թեման ուշադրության բարձր մակարդակի վրա պահելու պարագայում։ Ամենաբարձր մակարդակի վրա, քանի որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ամենավտանգավոր հանցագործությունն է։

Ծանոթագրություններ

[1] In Turkey, a late crackdown on Islamist fighters, By Anthony Faiola and Souad Mekhennet, August 12, 2014 , http://www.washingtonpost.com ; Turkey should close its border to ISIS by http://www.al-monitor.com/pulse/originals/2014/06/turkey-isis-border-close.html

[2] http://genocide-museum.am/eng/genocide.php

[3] http://genocide-museum.am/eng/genocide.php

[4] http://www.who.int/hiv/universalaccess2010/worldsummit.pdf

[5] Mark A. Drumbl (1999): Sobriety in a postgenocidal society: Good neighborliness among victims and aggressors in Rwanda?, Journal of Genocide Research, 1:1, 25

[6] ap.ohchr.org/documents/E/CHR/resolutions/E-CN_4-RES-2005-62.doc

[7] http://ungeneva.mfa.am/en/news/item/2013/03/22/ResolutionPreventionofGenocide

[8] Genocide Prevention Now, Special issue 5 (Armenian genocide and co-victims: Assyrians, Yezidis, Greeks), Winter 2011





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2018 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am