Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ԿՈՄԻՏԱՍ. ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ»
Հայոց ցեղասպանության թեմատիկան արվեստի գործերում



Սարգիս Մուրադյանի (1927-2007 թթ.) «Կոմիտաս. վերջին գիշեր» կտավը առաջիններից էր, որ խախտեց Հայոց ցեղասպանության հիշողության երկարատև լռությունը: Ստեղծագործությունը ճակատագրական եղավ թե´ նկարչի հետագա գործունեության և թե´ Հայոց ցեղասպանության թեմայի բարձրաձայնման առումով:

1951 թ. Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի (ներկայիս Գեղարվեստի ակադեմիայի) շրջանավարտ Սարգիս Մուրադյանը որպես դիպլոմային աշխատանք ներկայացնում է «Ավարայրի ճակատամարտը»: Սակայն էսքիզը մերժվում է և փոխարինվում ստալինյան թեմայով (ներկայումս ցուցադրվում է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում):

Այս «ձախողումից» հինգ տարի անց` 1956 թ. Ս. Մուրադյանը նկարում է «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավը, որն ապագայում պետք է մեծ ընդունելության արժանանար և հարթեր նկարչի հետագա ստեղծագործական ճանապարհը: Այդ տարիներին Եղեռնի թեման չէր բարձրաձայնվում, և «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավը թերևս դարձավ Հայոց ցեղասպանության մասին առաջին պատկերավոր արտահայտություններից մեկը:

Կտավն առաջին անգամ ցուցադրության ներկայացվեց 1956 թ. Մոսկվայում կայացած «Հայ արվեստի և գրականության տասնօրյակի» շրջանակներում: Սկզբում, իհարկե, հայկական ժյուրին մերժեց կտավի ներկայացումը մոսկովյան ցուցադրությանը: Պատճառը բոլորովին այն չէր, որ կտավը չէր համապատասխանում ցուցադրության չափանիշներին: Խնդիրն այն էր, որ «Կոմիտաս. վերջին գիշերը» և դրանում արտահայտված Հայոց ցեղասպանության թեմատիկան բացահայտում էին լինելու ռուս հասարակության համար: Բարեբախտաբար, Մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Հակոբ Խանջյանի պնդմամբ կտավն ուղղարկվեց ցուցադրության, որտեղ էլ արժանանացավ մեծ ուշադրության և քննարկումների:

Անդրադառնալով Մուրադյանի «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավին` փորձագետներից մեկը` ռուս նկարիչ Բորիս Յոգանսոնը, մատնանշում է կարմիրի առատությունը. «…եթե հատակին փռված գորգը նկարված լիներ կանաչավուն կամ կապտաերկնագույն երանգներով, դա շահեկան կլիներ պատկերի գեղանկարչական ողջ կառուցվածքի համար»: Սակայն Յոգանսոնը հաշվի չէր առել կամ չէր ցանկանում շեշտադրել Մուրադյանի կողմից կարմիրի խորհրդանշական իմաստը, որով նկարիչը ցույց էր տալիս հայ ժողովրդի թափած արյունը: Մուրադյանի նպատակը Կոմիտասի կերպարով Եղեռնի թեմայի բարձրաձայնումն էր:

Առհասարակ Սարգիս Մուրադյանն առաջիններից էր, ով խորհրդային արվեստում առաջնային տեղ գրավող թեմատիկ ժանրն ուղղեց դեպի ազգային պատմություն: Հետագայում Մուրադյանը ստեղծագործական շարք է նվիրում Կոմիտասին` «Կոմիտասը և Հովհաննես Հովհաննիսյանը Էջմիածնում» (1957թ.), «Կոմիտասը և Հովհաննես Հովհաննիսյանը զրուցում են գյուղացիների հետ» (1957թ.), «Կոմիտաս. 1915 թվական, ապրիլ» (1965թ.), «Անտունի» (1969թ.):



Ինեսա Ստեփանյան
ՀՑԹԻ կրտսեր գիտաշխատող






Հայկական արվեստի և գրականության տասնօրյակի եզրափակիչ համերգի ծրագրի ձևավորում, Մոսկվա, 1956 թ.
Նկարը` Հայաստանի ազգային պատկերասրահ


Սարգիս Մուրադյան
Հայաստանի ժողովրդական նկարիչ






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am