Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պատրաստված հայեցակարգային փաստաթուղթ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները կանխարգելելու հրատապության շուրջ

22.04.2016


Այսօր՝ ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՑԹԻ տնօրինության մամուլի ասուլիսը: Ամփոփվեց թանգարանի անցած մեկ տարվա գործունեությունը, ներկայացվեցին ՀՑԹԻ գրանորությունները: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց արդեն իրագործված և ընթացիկ ծրագրերը: Այս տարի Ռիգայում և Փարիզում բացվելու են Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ: Ռիգայում կլինի մշտական ցուցադրություն՝ արդեն երրորդը Հայոց ցեղասպանության թանգարանից և Բեյրութի ցուցադրությունից հետո:

ՀՑԹԻ տնօրեն անդրադարձավ գիտահրատարակչական նախագծերին: Մասնավորապես, ՀՑԹԻ տնօրենը կարևորեց նախապատրաստական փուլում գտնվող Հայոց ցեղասպանության հանրագիտարան պատրաստելու նախագծին, որի հրատարակումը սպասվում է այս տարի: Հայկ Դեմոյանը լրագրողներին ներկայացրեց նաև տպարանից հենց նոր դուրս եկած ՛՛Ավրորայի ճանապարհը՝ հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսական՛՛ գիրքը: Հայկ Դեմոյանի և Լուսինե Աբրահամյանի համահեղինակությամբ՝ գիրքը լույս է տեսել անգլերեն: Այն պատմում է Ավրորա Մարդիգանյանի անցած երկար ու արտառոց ճանապարհի մասին: ՀՑԹԻ տնօրենը պատմեց ցեղասպանությունը վերապրած խիզախ հայուհու արխիվը, նրան պատկանող անձնական իրերը գտնելու, հավաքելու և գիտական ուսումնասիրության նյութ դարձնելու երկարամյա պատմությունը:

ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց ցեղասպանագիտական միջազգային երկու հանդեսների նոր համարները, որոնցում տպագրվել են հայ և օտարերկրացի հեղինակների հոդվածներ: Սուրեն Մանուկյանը շեշտեց գիտական համագործակցության, հատկապես Հայաստանից դուրս գիտական դաշտում ակտիվ լինելու կարևորության հանգամանքը:
Հանդիպման ավարտից առաջ ներկայացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պատրաստված հայեցակարգային փաստաթուղթ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները կանխարգելելու հրատապության շուրջ:


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
ՀՑԹԻ հայտարարությունը


1948թ. ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման ու դրա համար պատժի կոնվենցիայի ընդունումից հետո աշխարհի տարբեր անկյուններում գրանցվել են ցեղասպանական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, որոնց արդյունքում դաժանաբար սպանվել և իրենց հայրենի բնակավայրերից արտաքսվել են տասնյակ միլիոնավոր մարդիկ: Ցավոք սրտի, մինչ օրս, բացի ցեղասպանական հանցագործություններ իրականացրած մի քանի անձանց պատասխանատվության ենթարկելու դեպքերից, ՄԱԿ-ի այս բանաձևի հույժ կարևոր մեկ այլ դրույթը, այն է՝ ցեղասպանությունների կանխարգելումը, տակավին որևէ արդյունք չի տվել: Արդյունքում մեր օրերում մարդկությունը բախվում է ցեղապանությունների հետևանքների ու դրանց հաղթահարման հիմնախնդիրների հետ:
2016 թ. ապրիլի առաջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին, որոնք իրենց բնույթով ու ծավալով աննախադեպ էին 1994թ. հաստատված հրադադարից հետո: Իր այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը, փաստորեն, ի ցույց դրեց ղարաբաղյան հակամարտությունը միմիայն ռազմական ճանապարհով լուծելու վճռականությունը:
Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից, ի խախտումն միջազգային պայմանագրերի, խաղաղ բնակավայրերի դեմ կիրառվեցին հրթիռահրետանային կայանքներ ու այլ զինատեսակներ: Հայկական գյուղեր ներթափանցելով՝ ադրբեջանական հատուկջոկատայինները դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ բնակիչների, ի մասնավորի տարեցների հետ: Խոշտանգման ու քստմնելի գործողությունների թիրախ դարձան նաև գերության մեջ հայտնված հայ զինվորները: Այս փաստերի հետ կապված տարվում են փաստահավաք աշխատանք:

Վերջին քսանհինգ տարիների ընթացքում Ադրբեջանի սովետական շրջանի և ներկայիս ղեկավարությունը բնավ չեն թաքցրել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների հայ բնակչության դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու իրենց նպատակադրությունը: Այդպիսի գործողություններից են հանդիսացել.
- 1988-1990թթ. ընթացքում հայ ազգաբնակչության կոտորածներն ու նրանց ունեցվածքի ոչնչացումն ու յուրացումը Ադրբեջանի քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքվում: Այս հանցագործություններն իրականացրած անձինք մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել:
- 1991թ. խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից իրականացված “Կոլցո” գործողությունը, որի ընթացքում հայաթափվեցին տասնյակ հայկական գյուղեր, որոնց բնակչությունը ենթարկվեց բռնագաղթի, հազարավոր մարդիկ դարձան փախստականներ:
- ԼՂՀ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումն ու հրետակոծումը, ինչպես նաև՝ օդուժի կողմից հայկական բնակավայրերի օդային ռմբահարումները, այդ թվում կասետային ռումբերի միջոցով:
- Ադրբեջանի նախագահներն իրենց պաշտոնական հռետորաբանության մեջ բազմիցս հանդես են եկել ռազմամոլ հայտարարությամբ՝ բացեիբաց հայտարարելով, որ նպատակ ունեն հայ բնակչությունն արտաքսել իրենց բնակավայրերից և ռազմակալել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Այսպիսի հայտարարությունները պարունակում են ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ ծրագիր և նպատակադրություն, որի կանխարգելումը հրատապ հարց է դառնում միջազգային տարբեր ատյանների համար:

Ադրբեջանի՝ մեծ թափ ստացած սպառազինումը և արդիական զինատեսակների ձեռքբերումը ծանրակշիռ և նախորդ կետին լրացնող ևս մեկ կարևոր ապացույց է: Հարձակողական զենքերի ձեռքբերումը Ռուսաստանից, Թուրքիայից, Իսրայելից և այլ աղբյուրներից վկայում է Բաքվի՝ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հստակ ծրագրի մասին:

Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ ռազմական գործողությունների ծավալումը նոր ցեղասպանության իրականացման վտանգ է պարունակում, որի կանխարգելումը նոր հումանիտար աղետից ապահովագրելու հրատապություն ունի:

Հաշվի առնելով ադրբեջանական ղեկավարության անթաքույց ցեղասպանական ծրագրի իրագործման վտանգավորությունն ու դրա հետևանքները, հայկական զինուժը ներկա փուլում ստանձնել է ցեղասպանության կանխարգելման պատասխանատվությունը և իրականացնում է Ադրբեջանի ռազմամոլ ու ագրեսիվ նկրտումների զսպման քաղաքականություն:

Անհրաժեշտ է ՄԱԿ-ի կողմից նախօրոք ստեղծել Ադրբեջանի կողմից հավանական ցեղասպանության կանխարգելման աշխատանքային և մշտադիտարկման խումբ և մշակել պարտադիր գործողությունների ծրագիր՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվելիք նոր ցեղասպանական ծրագրի վտանգը նվազեցնելու համար:












ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

donationforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am