Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ



ՓԱՍՏ, ԽՈՍՔ ՈՒ ՇԵՇՏ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՑԹԻ «ՀՆԱԲՆԱԿ» ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ ԱՍՏՂԻԿ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ






Աստղիկ Եդիգարյան
ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ռուսերեն լեզվի ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը սկսել է աշխատել Հայոց ցեղասպանության թանգարանում 1996 թվականից: ՀՑԹԻ առաջին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի կողմից ստորագրված հրամանագրում գրված է. «Աստղիկ Փառնակի Եդիգարյանին ս.թ. օգոստոսի 27-ից ընդունել աշխատանքի Հայոց ցեղասպանության թանգարանի գիտացուցադրական բաժնում որպես էքսկուրսավար՝ աշխատավարձը 5400 դրամ»:

Այդ օրվանից սկսած, ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի երբեմնի շրջանավարտն ավելի քան 20 տարի, նվիրվում է իր աշխատանքին. «Սա պարզապես աշխատանք չէ, սա առաքելություն է»,- նշում է տիկին Աստղիկը:

Աստղիկ Եդիգարյանը ծնվել է 1939 թ. օգոստոսի 7-ին Երևանում: Երբ եկավ Հայոց ցեղասպանության թանգարան, արդեն կայացած էր ու աշխատանքային հարուստ փորձ ուներ, արագ ինտեգրվեց աշխատանքի մեջ, ավելին՝ կանգնեց թանգարանային աշխատանքների ձևավորման ակունքներում: Անվերջ կատարելության հասնելու ու կրթվելու ձգտումը տիկին Աստղիկին դարձրեց էտալոն: Եվ սա չափազանցություն չէ. և՛ աշխատակիցները, և՛ թանգարանի այցելուները համակարծիք են:

«Կարելի է ասել ամեն ինչ զրոյից ենք սկսել: Ոչինչ չգիտեի թեմայի մասին, շատ աղոտ տեղեկություններ, իսկ իմ առջև խնդիր էր դրված մեկ-երկու ամսվա մեջ կազմել թանգարանային ցուցադրության բացատրական տեքստ: Շատ էի կարդում, այդ պահին հասանելի ողջ գրադարանը: Առաջին խմբերից մեկն ուկրաինական պատվիրակություն էր, ես անկախ ինձանից բացվեցի, զգացի զարկերակը»,-հիշում է տիկին Աստղիկը:

Աշխատանքի ընդունվելուց երիտասարդ, նորեկ էքսկուրսավարների համար առաջնային է դառնում լսել նրան, ընկալել նրա խոսքը, պատմելու առանձնահատկությունները, որ թանգարանի այցելուին պահում է հուզմունքի մեջ: Աստղիկ Եդիգարյանը որսում է այցելուի հայացքը ու պատմում, պատմում պատմական ճշմարտության, հայ դատի մասին:

«Էքսկուրսավարի խոսքը նախ և առաջ ինքն իրեն պետք է հետաքրքիր լինի, որ այն չդառնա միապաղաղ, ձանձրալի: Մենք աուդիոգիդ չենք, անընդհատ նույնը կրկնել հնարավոր չէ: Ուրեմն պետք է ունենաս քո պաշարը, որ կարողանաս խոսքդ լրացնել: Հարկավոր է գտնել, բռնել այցելուի տրամադրությունը, փորձել ընկալելի դարձնել պատմական էքսկուրսը:

Ամեն ինչ սկսվում է թանգարանի ընդունարանի պատի քարտեզից, այն ինձ համար խաչքար է: Քարտեզներն ընդհանրապես հետաքրքիր են, իսկ փորագրվածը՝ առավել ևս: Այս քարտեզը հնարավորություն է տալիս այցելուին պատկերացնել տարածքային մասշտաբները, որի վրա՝ սրահ առ սրահ, կառուցվում է ցուցադրությունը»
,-նշում է տիկին Եդիգարյանը:

Թանգարանի յուրաքանչյուր սրահում տիկին Աստղիկը տարբեր է՝ նրա խոսքի, ձայնի մեջ կարելի գտնել հմտորեն թաքցրած ցավ, հուզմունք, բարկություն, ափսոսանք, հարցեր ու անվերջ հարցեր:

«Ցուցադրությանը ծանոթանալուց հետո այցելուին պետք է տալ դատելու հնարավորություն, այցելուն իր մեջ պետք է կայացնի դատավճիռ: Նրանցից շատերը բարձրաձայն են արտահայտվում, որոշները գրառում են կատարում Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների տպավորությունների մատյանում: Սա նրանց իրավունքն է՝ տալ կատարվածի իրենց գնահատականը: Առհասարակ այցելուները, խմբերը շատ տարբեր են, յուրաքանչյուրի հետ ունենք առանձին մոտեցում»,- իր աշխատանքի նրբությունների համար նշում է տիկին Աստղիկը:

Թանգարանի էքսկուրսավարներն, իհարկե, ժամանակի ընթացքում իրենց ձեռագիրն են մշակում: Բայց երկխոսությունը, փորձի փոխանակումը տարբեր լեզուներով ուղեկցող էքսկուրսավարների միջև ցանկալի է ու պարտադիր: Այս միջավայրում է ստեղծվում ոսկե միջինը:

«Յուրաքանչյուրն իր հմտությունները պետք է ձևավորի, ունենա իրեն հատուկ պատմելու ձևը, ես նույնպես հետևում եմ իմ կրտսեր գործընկերներին, վերցնում որոշ շեշտադրումներ: Թանգարանը, թանգարանային աշխատանքն ապրող օրգանիզմ է, այն պետք է ամեն օր սնել, նորոգել, հակառակ դեպքում կլճանանք:

Մեր թիմում կանայք են, տարբեր ու փոխլրացնող բնավորություններով, մոտեցումներով, բայց մեզ միավորում է մեր աշխատանքը, այստեղ «պատահական» մարդիկ չկան, նրանք բոլորն են հասկանում իրենց աշխատանքի կարևորությունը և դա անում են մեծ նվիրումով: Գուցե, երբեմն նաև չափազանց ենք նվիրվում: Հասկանու՞մ եք, այս թեման անց ենք կացնում մեր միջով: Հիշում եմ, երբ Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան էին այցելել ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը և իր կինը, նրանք այցի վերջում մոտեցան ինձ: Կինը գրկեց ու համբուրեց ինձ, իսկ նախագահը, որ արդեն բարձրացել էր թանգարանի աստիճաններով, հետ եկավ ու ասաց՝ խնայե՛ք Ձեզ»
,-հիշում է տիկին Աստղիկը:

Տարբեր երկրների պատվիրակությունների՝ նախագահներ, հոգևոր առաջնորդներ, խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, աշխարհահռչակ գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ ուղեկցած էքսկուրսավարը վստահ է.

«Ցեղասպանություն իրագործած ոչ մի պետություն ինքնակամ չի ընդունել այն, մեր՝ էքսկուրսավարներիս խնդիրն է փոքր լումա ներդնել միջազգային հանրության իրազեկման բարձրացման գործում, պատմել նրանց՝ ինչ է տեղի ունեցել ավելի քան 100 տարի առաջ: Հատկապես ուշադիր ու բծախնդիր ենք պաշտոնական պատվիրակությունների դեպքում: Չէ՞ որ նրանք իրենց պետություններն են ներկայացնում ու որոշումներ կայացնելու մեջ մեծ չափաբաժին ունեն: Նրանց կողմից պետք է լինի դատապարտում, ամեն ինչ մեկ մարդուց է սկսվում՝ և՛ լավը, և՛ վատը: Այնպես որ, ես կարծում եմ, եթե հասարակության հիմքում մարդն է, իսկ նա այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ուրեմն պետք է իմանա ճշմարտությունը, պետք է հարցեր ուղղի իր կառավարությանը, հանրությանը:

Տարիներ առաջ քչերը գիտեին թանգարանի մասին, այսօր աշխարհը գիտի և՛ թանգարանի, և՛ մեր աշխատանքի մասին: Սա բարձրագույն գնահատական է:

Ինձ համար կարևոր է նաև ազդեցությունը, որ թողնում է թանգարանն այցելուի վրա. ի՞նչ է նա զգում, ընկալեց արդյոք կատարվածը: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես իմ էքսկուրսիայից հետո ռուս բարձրաստիճան պաշտոնյան, որ հեղինակավոր գեներալ էր, անկյունում կանգնած արտասվում էր: Պատկերացնու՞մ եք»:


Տիկին Աստղիկի հետ սիրով ու պատրաստակամությամբ են աշխատում նաև լրագրողները՝ տարաբնույթ տեսանյութեր ու տեսաֆիլմեր պատրաստելու ընթացքում: Նման հարցազրույցներից մեկում նա ասում է. «Դուք հասկանու՞մ եք՝ կատարվածը հանցագործություն է, միլիոնավոր մարդիկ ժառանգներ չունեցան, հայերի համար դա չսպիացող վերք է, նրանք դա երբեք չեն մոռանա, իսկ Թուրքիայի համար այն ամոթալի բիծ է, և նրան ժամանակ առ ժամանակ դրա մասին հիշեցնում են: Թուրքիան մշտապես կեղծելով, սպառնալով, հերքում է հայերի ցեղասպանությունը, վախենում է պատասխանատվությունից՝ առաջին հերթին բարոյաէթիկական պատասխանատվությունից:

Ես թանգարանի այցելուին՝ թե՛ սովորական զբոսաշրջիկ, թե՛ որևէ երկրի դեսպան, պատմում եմ, որ մարդիկ ոչ միայն կոտորվեցին, հայրենազրկվեցին, այլ նաև թալանվեցին: Խոսքը աստղաբաշխական թվերի մասին է՝ տներ, խանութներ, արտադրամասեր, եկեղեցիներ, հողատարածքներ … հայերն ամեն ինչ կորցրեցին: Սրա մասին պետք է պատմել: Սրա հետ համակերպվել հնարավոր չէ»:


Աստղիկը նաև ՀՑԹԻ պաշտոնական կայքէջի ռուսերեն լեզվի խմբագիրն է, աշխատանքն հաճույքով է անում. «Հետաքրքիր է՝ ինչ նյութեր ու հոդվածներ են պատրաստում մեր գիտաշխատողները, ես ամեն օր նոր տեղեկություն եմ ստանում, սովորում»:

Տիկին Աստղիկն, իհարկե, համեստություն է անում, նա ՀՑԹԻ աշխատակիցների ամենաընթերցասերների շարքում է: Եվ նրա պատրաստվածությունն ու գիտական պաշարն ակնհայտ են ամենօրյա աշխատանքի մեջ. անտարբեր անցնել նրա էքսկուրսիայի կողքով՝ անհնար է:

«Благодарю Вас»՝ այս խոսքերով է ամեն օր իր էքսկուրսիան ավարտում տիկին Աստղիկը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն էլ իր աշխատակցուհուն է երախտապարտ երկարամյա, արդյունավետ աշխատանքի համար:

2007 թ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը տիկին Աստղիկին պարգևատրել է հոբելյանական ոսկե հուշամեդալով՝ երկար տարիների նվիրված աշխատանքի համար:

ՀՀ ԱԺ ղեկավարության կողմից 2016 թ. մայիսին ՀՑԹԻ մի շարք աշխատակիցների հետ միասին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման և Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար:

2019 թ. օգոստոսին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն Աստղիկ Եդիգարյանին երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ պարգևատրեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով:

Աստղիկ Եդիգարյանը, առհասարակ, մեդալներ, նվերներ, հուշանվերներ հաճախ է ստանում տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներից: Սա նույնպես նրա աշխատանքին տրված գնահատական է, ուշադրություն, որին նա միանշանակ արժանացել է:

«Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ» հիմնադրամի ողջ անձնակազմը շնորհավորում է սիրելի գործընկերուհուն գեղեցիկ հոբելյանի առիթով, ցանկանում ամուր առողջություն ու երկար տարիների կյանք:


Արևիկ Ավետիսյան
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ




Աստղիկ Եդիգարյանը Հայոց ցեղասպանության թանգարանի ընդունարանում՝ փորագրված քարտեզի մոտ


Աստղիկ Եդիգարյանը թանգարանում


Աստղիկ Եդիգարյան


Աստղիկ Եդիգարյանը թանգարանի որբերի ու որբանոցային կյանքը ներկայացնող սրահում


Ռուսական կայսրության գահի ժառանգորդ Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնա Ռոմանովայի հետ, 2011 թ.


Աստղիկ Եդիգարյանը ռուսական պատվիրակությանն ուղեկցելիս, 2011 թ.


Ռուսական պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնում էքսկուրսիայի համար, 2011թ.


Աստղիկ Եդիգարյանն Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին ներկայացնում է թանգարանային ցուցադրությունը, 2011 թ.


Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովի հետ, 2011 թ.


Աստղիկ Եդիգարյանն աշխատանքի ժամին, 2010 թ.


Բելառուսի Բրեստի մարզի պատվիրակությունը` մարզային գործկոմի նախագահ Կոնստանտին Սումարի գլխավորությամբ, 2011 թ.


Լիտվայի քննչական ծառայության տնօրենի այցը Հայոց ցեղասպանության թանգարան, 2016 թ.


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին ուղեկցելիս, 2017 թ.


Աստղիկ Եդիգարյանը թանգարան այցելած հյուրերի հետ, 2017 թ.


Աստղիկ Եդիգարյանը ռուսական կինոյի աստղերին պատմում է Հայոց ցեղասպանության մասին, 2018 թ.


Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկինի հետ, 2018 թ.


Աստղիկ Եդիգարյանը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացնում է Հայոց ցեղասպանության թանգարանային ցուցադրությունը, 2019 թ.


Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան Հայոց ցեղասպանության թանգարանում, 2019թ.


Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան Հայոց ցեղասպանության թանգարանում, 2018 թ.


Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի գլխավորած պատվիրակությունը, 2019 թ.


ՀՑԹԻ առաջին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի հրամանագիրը Աստղիկ Եդիգարյանին աշխատանքի ընդունելու մասին, 1996 թ.


ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը տիկին Աստղիկին պարգևատրում է հոբելյանական ոսկե հուշամեդալով, 2007 թ.


Աստղիկ Եդիգարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 2007 թ.


Աստղիկ Եդիգարյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով, 2015 թ.


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը
Աստղիկ Եդիգարյանին պարգևատրում է
«Ավրորա Մարդիգանյան» մեդալով


Աստղիկ Եդիգարյանը գործընկերների հետ







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am