Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՁԱՅՆ ՏԱՌԱՊԵԼՈՑ»-Ը ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԳԻՐՔ

23.04.2015


Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլ ամսվա գիրք է ճանաչում Պետրոս Տոնապետեանի «Ձայն տառապելոց» գիրքը:

«Ձայն տառապելոց»-ը 353 տարբեր մարդկանց նամակների ժողովածու է` գրված տարագրության և աքսորի ճանապարհին` սիրիական անապատներում և Կովկասում ապաստանած հայ գաղթականների կողմից: Գրքի կազմողը՝ Պետրոս Տոնապետեանը գրքի առաջաբանում նշում է, որ «Գրքի հեղինակը մեկ անձ չէ այլ մի քանի հարյուր, բայց նրանք, սակավ բացառությամբ, այսօր չկան այլևս երկրի երեսին»:

Գիրքը հրատարակվել է 1922թ. Փարիզում, Հակոբ Թիւրապեանի տպարանում, 500 էջ:

«Ձայն տառապելոց»-ի սկզբում ներկայացվում է Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանայի դեսպան Լայարդի նամակը վարչապետ Գլադստոնին (27 ապրիլի, 1880թ, «Կապույտ Գիրք»), որտեղ դեսպանն ընդգծում է, որ Օսմանյան Թուքիայում փոքրամասնություն կազմող հայերի վիճակը կարգավորելու համար պետք է բարենորոգումներ անցկացնել կայսրությունում: «Հազար տարի առաջ» խորագրում Տոնապետյանը բերում է Հայոց Հովհաննես կաթողիկոսի նամակը Բյուզանդական Կոստանդին կայսրին` խնդրելով նրա օգնությունը` Հայկական լեռնաշխարհ ներխուժած ռազմաշունչ ցեղերի ասպատակումներից փրկելու համար: Ժողովածուում նույնությամբ պահպանված են նամակագիրների անունները, քերականական և ոճական սխալները, ուստի դրանք տպագրական թերություններ չեն: Նամակների հեղինակները Հայոց ցեղասպանության հայազգի ականատեսներ են, հետևաբար` «Ձայն տառապելոց»-ը կարևոր փաստագրական ապացույց է:

Ժողովածուում ներկայացված են նաև թուրք ականատես Իսմայիլ Հագգի օրագրից հատվածներ, որը Պոլսից-Բաղդատ (1915թ. հոկտեմբեր) կատարած իր ուղևորության ժամանակ ականատես է եղել հայակական կոտորածներին և տարագրությանը:

Պետրոս Տոնապետեան՝ գրող, հրապակախոս, թարգմանիչ, հայալեզու թղթակցությունների բրիտանական գրաքննիչ. հավաքել է վերապրողների նամակները և հրատարակել «Ձայն տառապելոց»-ում:

«Բարեկամս,
Համառոտակի ներկայացնեմ Թոքաթի հայ հասարակության կրած չարչարանքները. նախ ժողովրդին բաժանում են երեք մասի` երիտասարդ, չափահաս և ծեր, ապա սրանց մաս-մաս սկսում են կառավարության կողմից հավաքել և գիշերը սրի քաշել: Հաջորդ օրը ոչխարների սպանդանոց գնացածի պես կառավարությունը հավաքում և լցնում է Ղազակյոլ կոչված տեղը, որ քաղաքի ծայրին է գտնվում: Այստեղ մեծ հոր էին բացել և դրա միջի ջրում աճի կիր (քիրեճ) լցնելով` խեղճ հայությանը նետում էին մեջը…»:

Կ. Յարմոյան, 30 փետրվարի, 1917թ., Բաղդատ (նամակ թիվ 36)

«Սիրելիս,
Գաղթի ժամանակ, երբ Վանից դուրս եկանք` մերկ ու անոթի, չկարողացանք գեթ մեկ ձեռք զգեստ վերցնել հետներս, ինչ որ կար վրաներս` պատառոտված ու հին, ճանապարհին բոլորվին հնացավ: 14 օրվա տաժանակիր տառապանքից հետո բոլորովին մերկ, անոթի, կոպեկին կարոտ ռուսիո հողը հասանք, բայց այստեղ սատիկ հիվանդացա` մեռնելու աստիճան. այդ օրերին դեռ Իգդիրում էինք… հետո հասանք Թիֆլիս` ես անտեր, անտիրական փոքրիկներիս որբանոց տվի…»:

Ալմաստ Ալմեյան, 1917թ. ապրիլի 30, Թիֆլիս(նամակ թիվ 117)







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am