Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ



ՍԱՆԱՍԱՐՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ԿԱՐԻՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ






Սանասարյան վարժարանի շենքը
Արևմտահայության կրթության զարգացման և կազմակերպման գործում մեծ ավանդ է ունեցել Կարինի (Էրզրում) Սանասարյան վարժարանը:

Մինչև XIX դարի սկիզբը Կարինում ազգային ուսումն ու կրթական կյանքը բացակայում էին. կրթությունը սահմանափակվում էր միայն վանքերում երեխաներին տրվող դասերով, սակայն 1850-ական թվականներին աստիճանաբար իրավիճակը փոխվեց, որը պայմանավորված էր Oսմանյան կայսրությունում տեղի ունեցող փոփոխություններով: 1876 թ. օսմանյան սահմանադրության ընդունումից հետո, դպրոցների ղեկավարությունն անցավ թաղային խորհուրդների և նրանց կողմից նշանակված հոգաբարձուների ձեռքը: 1878 թ. սկսած՝ դպրոցներն աշակերտներին տալիս էին ոչ միայն կրոնական, այլև աշխարհիկ գիտելիքներ: Միայն Կարինում գործում էր 10 վարժարան, որից 7-ը՝ խառը, 2-ը` արական, մեկը` իգական:

Սակայն կրթական կյանքն իր բարձրակետին հասավ, երբ Սանասարյան վարժարանը հաստատվեց Կարինում և սկսեց իր բեղմնավոր աշխատանքը:

1881 թվականին ռուսահայ բարերար Մկրտիչ Սանասարյանի ջանքերով Կարինում հիմնվում է Սանասարյան միջնակարգ վարաժարանը:

Բացման տարում Սանասարյան վարժարանն ուներ 9 դասարան, որոնցից 3-ը՝ նախակրթարան, իսկ 6-ը՝ միջնակարգ: Վարժարան էին հաճախում 198 աշակերտ, որոնցից՝ 85-ը կարնեցի էին:

1881-1901 վարժարանը տվել է 110 շրջանավարտ, որոնցից 94-ը՝ ուսումնական, 16-ը՝ արհեստագիտական բաժիններից:

1883 թվականին վարժարանի խորհուրդը որոշում է վարժարանը տեղափոխել Հռիփսիմյան վարժարանի տարածք, քանի որ գնալով ավելանում էր աշակերտության թիվը: Ահա այստեղ էլ հաստատվում է Սանասարյան վարժարանը:

1899-1900 թթ. Սանասարյան վարժարանը Կարնո պետական-կրթական տնօրինության կողմից հատուկ պաշտոնագրով ճանաչվում է որպես բարձրագույն նախակրթարան և միջնակարգ վարժարան (րիւշտիէ-իտատի):

Վարժարանի նոր կառույցը բաղկացած էր երեք մեծ շենքերից, որոնք բավարարում էին գիշերօթիկ հաստատության բոլոր պահանջները՝ սեփական արհեստանոց, փուռ, լվացարան, ընդարձակ խաղավայր, մարզարան, չմշկելու ընդարձակ տարածք: Վարժարանը ուներ իր մատենադարանը (հին մագաղաթյա Ավետարան, 986 թ.), թանգարանը, լաբորատոր սարքավորումներ, հիվանդանոց, դեղատուն, փուռ, ներկատուն, հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և ռուսերեն լեզուներով հրատարակություններ:

Մկրտիչ Սանասարյանը իր ջանքերով ստեղծած հարուստ գրադարանը, գեղարվեստական ալբոմները, թանգարանային հավաքածուները, որով կրթվել ու դաստիարակվել են վարժարանի սաները, նվիրաբերել է Սանասարյան վարժարանին:

Սանասարյան վարժարանը երեսուն տարվա կյանք ունեցավ Կարինում: 1912 թվականին Կոստանդնուպոլսի խնամակալության կարգադրությամբ Կարինից տեղափոխվեց Սեբաստիա (Սվազ):

Կարինի հայությունը, վարժարանների ընդհանուր տեսուչ Ռոստոմ Զորյանի գլխավորությամբ, դեմ է կանգնում այդ որոշմանը, արդյունքում գույքի մի մասը մնում է տեղում, և շուտով նույն շենքում սկսում է գործել «Նոր Սանասարյան» վարժարանը, իսկ Սեբաստիայում` Սանասարյան գիշերօթիկը:

Սանասարյան վարժարանի բացառիկությունը, հաջողությունները, մեծապես կապված են եղել վարժարանի կրթադաստիարակչական առանձնահատկություններով և նրա երախտավորների անվան հետ:

Վարժարանի ուսումնական ծրագիրը պատրաստվել է գերմանական, ֆրանսիական, անգլիական բարձրագույն վարժարանների տնօրենների կողմից: Վարժարանն ուներ հատուկ կրթական ծրագիր, որը համապատասխանում էր գերմանական «Realschule» կոչված միջնակարգ վարժարանների ծրագրին, ու նախակրթարանների և երկրորդական վարժարաններին:

Սանասարյան վարժարանի կանոնագրում նշվում է. «Սանասարեան վարժարանի նպատակն է, դաստիարակել հայ մանուկները՝ հայ առաքելական եկեղեցւոյ ոգւոյն եւ կանոնաց համաձայն, աւանդել անոնց ընդհանուր ուսում եւ կրթութիւն, նաեւ կրթել զանոնք արհեստագիտութեան եւ արուեստագիտութեան մէջ»:

Վարժարանում, ուսումնական և դաստիարակչական աշխատանքներից բացի, առանձին աշխատանք էր կատարվում՝ պատրաստելով ուսանողներին որպես ապագա հանրային գործիչներ, մտավորականներ՝ ակնկալելով, որ Կարինի և գավառների մեջ նման գործիչների պահանջը մեծ է լինելու:

Ազգային մարմինները, որոնք ունեին հեղինակություն և իրենց գործի գիտակն էին, ջանում էին կրթական գործը բարելավել՝ համախոհ ունենալով բարձր կոչման գիտակից և աշխատունակ առաջնորդներ: Այս ամենի հետ մեկտեղ նաև Սանասարյան վարժարանի ավարտական երիտասարդ ուսուցիչները և տնօրենները գործում էին համաձայն Մկրտիչ Սանասարյանի «անմահն կտակի»՝ նվիրվելով հայ կրթական գործին՝ դառնալով ուսուցիչներ, ուսումնական խորհուրդների անդամներ:

Սանասարյան վարժարանում են կրթություն ստացել մեծաթիվ երևելիներ, ինչպիսիք են՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ազգային, հասարակական գործիչ Գրիգորիս Պալաքյանը, ցեղասպանության զոհեր՝ Լևոն Աղաբաբյանը, Սերովբե Նորատունկյանը և այլք:

Առաջին աշխարհամարտի տարիներին օսմանյան կառավարությունը դադարեցրեց վարժարանի գործունեությունը` շենքը ծառայեցնելով որպես հիվանդանոց: Դժբախտաբար, Սանասարյան վարժարանի ողջ անձնակազմն Օսմանյան կայսրության ոճրագործ քաղաքականության զոհը դարձավ: 1919 թ. հուլիսի 23-ին Քեմալ Աթաթուրքը Կարինի Սանասարյան վարժարանի շենքում գումարեց թուրք ազգայնականների համագումարը:

Վարժարանին պատկանող պատմական շենքը Թուրքիայի Հանրապետությունը տարբեր ժամանակներում ծառայեցրել է ամենատարբեր նպատակների համար, այսպես՝ 1920-1921 թթ. արվեստի դպրոց, 1922-1923 թթ. լսարան, 1924-ին նախակրթարան, 1940-ին Աթաթուրքի անվան արվեստի դպրոց, 1960 թվականից Աթաթուրքի և Էրզրումի կոնգրեսի թանգարան, ապա ազգային վարչության կենտրոն: Մեր օրերում Սանասարյան վարժարանը ծառայում է որպես Կոնգրեսի և ազգային պայքարի թանգարան և Մկրտիչ Սանասարյանի կիսանդրու փոխարեն այժմ տեղադրված է Քեմալ Աթաթուրքի արձանը:





Քրիստինե Նաջարյան
Կրթական ծրագրերի բաժնի վարիչ






Մկրտիչ Սանասարյան


Մկրտիչ Սանասարյանի կիսանդրին վարժարանի մուտքի առջև, 1906թ.



Կարինի Սանասարյան վարժարանի ավարտական վկայագիր՝ տրված Մկրտիչ Ա. Պարսամյանին (ծնված Ակնում, 17 մարտ, 1886թ.), 27-30 հունիս, 1905 թ.



Կարինի Սանասարյան վարժարանը, 1900-ականներ



Սանասարյան վարժարանի նոր շենքը, որտեղ տեղակայված է արհեստանոցը, տեսչարանը, մանկավարժանոցը, բնագիտական և տարրաբանական սրահները



Կարինի Սանասարյան վարժարանը, որը բաղկացած էր բարձրագույն դասարաններից, ուսուցչանոցից, թանգարանից, ննջարանից, հանդիսասրահից, մատենադարանից և ճաշարանից



Սանասարյան վարժարանի մուտքի ճակատը



Սանասարյան վարժարանի հոգաբարձուների վերջին կազմը



Սանասարյան վարժարանի շրջանավարտները` Մկրտիչ Սանասարյանի նկարի շուրջ



Սանասարյան վարժարանի սաները



Սանասարյան վարժարանի սաները



Սանասարյան վարժարանի սաները



Սանասարյան վարժարանի ուսուցչական կազմը, 1911թ.



Սանասարյան վարժարանի շենքն այսօր








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am