Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Արդեն IV անգամ ՀՑԹԻ գիտաշխատողները պրոֆեսոր Պարլօ Տէր-Մկրտիչեանի անվան մրցանակներ են ստանում


23.07.2024


Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Պարլօ Տէր-Մկրտիչեանի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ ՀՑԹԻ գիտաշխատողներին տրվում են մրցանակներ՝ լավագույն ամսագրային հոդված, լավագույն գրքի/ժողովածուի գլուխ, ՀՑԹԻ գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորված գրքեր և այլ անվանակարգերում: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մրցանակները հանձնում էր անձամբ նախաձեռնության հեղինակ Պարլօ Տէր-Մկրտիչեանը:

ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Հարություն Մարությանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Պարլօ Տէր-Մկրտիչեանին ՀՑԹԻ գիտաշխատողներին խրախուսական մրցանակներով քաջալերելու համար:

«Լավագույն ամսագրային հոդված» անվանակարգում մրցանակներ շնորհվեցին

ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանին, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանին, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանին և ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի վարիչ, գիտնական-քարտուղար Նարինե Մարգարյանին` “In the Beautiful Heaven, a Golden Cage: Race, Identity and Memory in Turkification of Armenian Children in State Orphanages During the Armenian Genocide,” Journal of Genocide Research. Published online: 19 Jul 2023. doi: 10.1080/14623528.2023.2237700 հոդվածի համար:

Էդիտա Գզոյանին՝ “From War Crimes to Crimes against Humanity and Genocide: Turkish Responsibility after World War I,” Genocide Studies International 15, no.2 (2023): 79-98 հոդվածի համար:

Շուշան Խաչատրյանին՝ Shushan Khachatryan, Hayk Hakobyan, and Garnik Harutyunyan, “Identification and Identity: Quest for the Armenian Martyrdom Sites in the Modern Times,” Scrinium Journal of Patrology and Critical Hagiography 19, no. 1 (2023): 256-276 հոդվածի համար:

ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի նախկին ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Նաիրա Սահակյանին՝ “Clientelism and Nationality in an Early Soviet Fiefdom: The Trials of Nestor Lakoba, written by Timothy Blauvelt” Caucasus Survey 12 (2023) գրախոսության համար:

«Լավագույն գրքի/ժողովածուի գլուխ» անվանակարգում մրցանակներ շնորհվեցին՝

ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանին՝ “The historiography of the Armenian Genocide,” in Handbook of Genocide Studies, ed. by David Simon and Leora Kahn (Massachusetts: Edward Elgar Publishing, 2023), 54–71 աշխատանքի համար,

Էդիտա Գզոյանին՝ “Protection of Women and Children in the Near East the Efforts of the League of Nations” in The Genocide of the Christian Populations in the Ottoman Empire and its Aftermath (1908-1923), edited by Taner Akçam, Theodosios Kyriakidis, Kyriakos Chatzikyriakidis (London and New York: Routledge, 2023), 251-262 աշխատանքի համար:

«ՀՑԹԻ գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորված գրքեր» անվանակարգում մրցանակներ շնորհվեցին՝

Ռեգինա Գալուստյանին՝ Հարություն Գրիգորյան, Իմ կենսագրությունը (խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռեգինա Գալուստյան, Երևան, ՀՑԹԻ հրատ., 2023, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, հ. 10, 302 էջ) գրքի համար:

Միհրան Մինասեանին և Հայաստան Մարտիրոսյանին՝ Գառնիկ Գազանճեան, Յուշագրութիւն (աշխատասիրու-թեամբ՝ Վահէ Գազանճեանի, ակտիվ օժանդակությամբ Միհրան Մինասեանի): Յովհաննէս Տէր-Փիլիպպոսեան, Արաբկիրցի վերապրողի յուշեր (խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ` Հայաստան Մարտիրոսյան, Երևան, ՀՑԹԻ հրատ., 2023, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, հ. 12, էջ 65-192) գրքի համար:

ՀՑԹԻ այցելող դպրոցականների խմբերին Հայոց ցեղասպանության տարբեր թեմաների շուրջ 2023 թ. դասախոսություններ կարդալու համար խրախուսական մրցանակներ շնորհվեցին Գոհար Խանումյանին, Շուշան Խաչատրյանին, Սուրեն Մանուկյանին, Գայանե Հովհաննիսյանին, Նարինե Մարգարյանին, Հարություն Մարությանին, Սեդա Պարսամյանին, Ռեգինա Գալուստյանին, Ինեսա Ստեփանյանին, Էդիտա Գզոյանին և Թեհմինե Մարտոյանին:

ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման համար խրախուսական մրցանակներ շնորհվեցին Սեդա Պարսամյանին և Քրիստինե Վարդանյանին՝ «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել … երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» (2023 թ. ապրիլ) և «Հայոց ցեղասպանության թեման կերպարվեստում. Ճանապարհ դեպի մահ» (2023 թ. սեպտեմբեր) ցուցադրությունների համար:

Մրցանակների հանձնումից հետո ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց Պարլօ Տէր-Մկրտիչեանին «Գիտնականները գիտնականների համար» մրցանակաբաշխությունը նախաձեռնելու և շարունակաբար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներին աջակցելու համար և հետագա հաջողություններ մաղթեց բոլորին:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am