Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

2021թ․ սեպտեմբերի 9-10-ն անցկացվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովը․
Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ ուղղված մարտահրավերները




Ս․թ․ սեպտեմբերի 9-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի հանդիսությունների սրահում կայացավ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովը։ Վերջինս կազմակերպվել էր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի նախաձեռնությամբ։ Համաժողովին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ ու հասարակական գործիչներ Հայաստանից և այլ երկրներից։

Համաժողովի նպատակն էր աշխարհի տարբեր ծայրերից համախմբել կրոնական առաջնորդների, հոգևորականների, գիտնականների ու փորձագետների՝ քննարկելու կրոնական ազատության և խաղաղության խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ համաշխարհային հոգևոր-մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին։ Համաժողովին ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ «Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրման բաժնի» կրտսեր գիտաշխատող Հայաստան Մարտիրոսյանը։

Համաժողովի ընթացքում ներկաների ուշադրությունը հրավիրվեց 2020թ․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած արցախա-ադրբեջանական պատերազմի վրա, որի ընթացքում և նաև պատերազմից հետո ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծվում, ոչնչացվում, վանդալիզմի են ենթարկվում Արցախի մշակութային հուշարձանները, որոնք պատկանում են ոչ միայն հայ ժողովրդին, այլև համաշխարհային մշակութային ժառանգության մասն են հանդիսանում։ 44-օրյա պատերազմից հետո էլ ավելի է մեծացել Արցախի հայկական ժառանգության մասին անհանգստությունները՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից արդեն փորձված մշակութային ցեղասպանությունը՝ Նախիջևանի հայկական հարուստ ժառանգության նկատմամբ։

«Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովն այնուհետև ընդունեց կոմյունիկե, որով կոչ էր արվում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ և անարգել կերպով թույլատրել միջազգային փորձագետներին և դիտորդական առաքելություն իրականացնողներին՝ մուտք գործելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք վերջերս բռնազավթվել են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Նախիջևանի և Ադրբեջանի այլ վայրեր անկախ գնահատում իրականացնելու համար, կոչ էր արվոմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին գնահատման առաքելությունը դարձնել հրատապ գերակայություն և այլն:

Համաժողովի ավարտից հետո մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի թանգարաններ։





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am