Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ


ՀՑԹԻ-Ը ՊԱՏԻՎ ՈՒՆԵՑԱՎ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼՈՒ ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆԻՆ






Հոկտեմբերի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ջերմ հանդիպում կանադահայ, հայտնի հայագետ ու գերմանագետ Դորա Սաքայանի հետ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը պրոֆեսոր Դորա Սաքայանին Հայոց ցեղասպանության թեմայի իրազեկման ու ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրեց ՀՑԹԻ կողմից թողարկվող «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով:

Տիկին Դորան չափազանց հուզված ու շնորհակալ էր և՛ ուշադրության, և՛ ջերմ ընդունելության, և՛ պարգևի համար:

«Երբ ընտրում ես գիտությունը, ինքնամոռաց նվիրումն աշխատանքիդ, երբեք չես մտածում պարգևների մասին, բայց, ինչ խոսք, երբ գալիս են, հաճելի են: Շնորհակալ եմ»,- անկեղծացավ տիկին Սաքայանը:

Դորա Սաքայանը Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր է: Տիկին Սաքայանը հայտնի է հայագիտությանը և կիրառական լեզվաբանությանը նվիրված իր գործերով: Նա առաջինն էր, որ Կանադայում ուղի է հարթել հայագիտության զարգացման համար։ Պրոֆեսորը երեք տասնյակից ավելի գրքերի ու թարգմանությունների հեղինակ է, գրում և թարգմանում է մի քանի լեզուներով՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, ռուսերեն, գիտի նաև թուրքերեն և արևմտահայերեն:

Հայագիտությանը նվիրված իր բազմաթիվ աշխատանքների կողքին Դորա Սաքայանն ունի կարևոր աշխատանքներ նվիրված Հայոց ցեղասպանության պատմությանը՝ «Զմյուռնիա 1922», «ՅՈՒՇԱՐՁԱՆ Ապրիլ 11-ի», «Նրանց քշում են անապատները…» և այլն: Գրքերը թարգմանվում են տարբեր լեզուներով ու տարածվում աշխարհով մեկ:

Ի դեպ, «Նրանց քշում են անապատները…» գրքի հիմքում ընկած են Դորա Սաքայանի կողմից շվեյցարական արխիվներից հավաքած և գոթական ձեռագրերից վերծանած, Հայոց ցեղասպանության ականատեսների՝ շվեյցարացի ամուսիններ Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիների վկայությունները։ Գիրքը լույս է տեսել գերմաներենով, ապա նաև հայերեն, շուտով պատրաստ կլինի նաև անգլերենը, թուրքերենը: Գիրքը բաղկացած է երեք գլխից. առաջին երկու գլուխները նվիրված են շվեյցարացի զույգի, իսկ երրորդը՝ նրանց օգնությամբ սպանդից փրկված Հայկ Արամյանի պատմությանը։

Գրքի հերոսուհի Կլարա Հիլթին, ով ամուսնու հետ գտնվում էր Օսմանյան կայսրությունում, երեք տարի շարունակ (1915-1918) օրագիր է պահել, գրել է հայ ժողովրդի կրած զրկանքների մասին:

«100 տարի անց ինձ հաջողվել է վերծանել նրա ձեռագրերը: Սա շատ ծանր աշխատանք էր և՛ հոգեբանական տեսակետից, և՛ տեխնիկական: Օրագրի բովանդակությունը նորություն էր նույնիսկ նրա թոռների համար, որոնք այդ ձեռագրերը թեպետ ունեին, բայց չէին կարողանում կարդալ, քանի որ գոթական ձեռագիրը, որով գերմանախոս երկրներում գրում էին մինչև անցյալ դարի 20-ական թվականները, նրանց անծանոթ էր»,- նշում է Դորա Սաքայանը:

ՀՑԹԻ գրադարանում նույնպես ներկայացված են գրող, հայագետ, ցեղասպանագետ Դորա Սաքայանի գրքերը:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am