Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՈՐԲԵՐԸ «ԿԱԶԱՉԻ ՊՈՍՏ» ՈՐԲԱՆՈՑՈՒՄ
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից

23.11.2019


Ալեքսանդրապոլում գտնվող Որբաքաղաքի հազարավոր որբեր հավաքվել են «Կազաչի պոստ» որբանոցի հրապարակում՝ տողանի համար:

Լուսանկարն արվել է զորամասի տարածքում գտնվող ուղղափառ եկեղեցու զանգակատնից:

Ալեքսանդրապոլ, 29.10.1926 թ.



Լուսանկարը ներկայացնում է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործունեությունն Ալեքսանդրապոլում:

1919 թ. Ալեքսանդրապոլի քաղաքագլխի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցն ստանձնեց քաղաքի հայ որբերի խնամքը: Ցարական բանակի լքված զորանոցներն ու պահեստները ապաստարան դարձան շուրջ 20.000 անտուն որբերի համար:

Նպաստամատույցն զբաղվում էր որբերի մասնագիտական կրթությամբ. տղաները սովորում էին նկարչություն, ատաղձագործություն, դերձակություն, կոշկակարություն, աղջիկները հաճախում էին հիվանդապահի դասընթացների, իսկ ավարտելուց հետո աշխատում էին հիվանդանոցներում: Որբերն օրվա մի մասն անցկացնում էին դպրոցում, մյուս մասը` արհեստանոցներում: Շաբաթ և կիրակի օրերին դպրոցներում ու արհեստանոցներում պարապմունքներ չկային, և երեխաներն զբաղվում էին որբանոցների մաքրությամբ:

Որբաքաղաքում կարևորվում էր նաև որբերի հոգևոր դաստիարակությունը. երեխաներն ամեն կիրակի գնում էին եկեղեցի, իսկ շաբաթվա ընթացքում հաճախում էին կրոնի դասերի: Որբանոցներն ունեին թատերական խմբեր, մանկական երգչախմբեր: Այստեղ ստեղծվում էին որբանոցային թերթեր:

...Ինձ հասցրին Ալեքպոլի, այսինքն՝ Լենինականի մանկատունը: Էստեղ մեզ պահում էին ամերիկյան որբանոցում: Ժամանակները վատն էին՝ սով էր, համաճարակ: Կիսաքաղց մեծացա ուրիշ որբերի հետ: Ինձ հետ էին Շիրազը, Նաիրի Զարյանը, Խաչիկ Դաշտենցը, Սամսոն Գասպարյանը և ուրիշներ: Հետո աղջիկների որբանոցը առանձնացրին: Տասը տարի ես մնացի մանկատանը: Մի օր մանկատանը լուր տարածվեց, թե եկել ու ընտրում են լավ ձայն ունեցողներին՝ քաղաքում ուսման տանելու համար: Ես տասներեք-տասնչորս տարեկան աղջիկ էի, երբ Ալեքպոլի մանկատան վարիչի սենյակում ինձ ուզեցին լսել կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանն ու հայտնի երգիչ Տիգրան Նալբանդյանը:

Շողիկ Մկրտչյան
Հայաստանի ժողովրդական արտիստուհի
Հայոց ցեղասպանությունը վերապրած


Լուսանկարի աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am