Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Տարագրության հուշեր
էրզրումցի Հայկանուշ Մաքինաճեան-Ահարոնեան



04.08

Էրզրում (Կարին) քաղաքի համայնապատկերը
կենտրոնում Ս. Աստվածածին Մայր տաճարն է
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում պահվող Հայկանուշ Մաքինաճեան-Ահարոնեանի (Էրզրում 1898-1963 Բաղդադ) հուշագրությունն արժեքավոր սկզբնաղբյուր է Հայոց ցեղասպանության տարբեր դրվագների ուսումնասիրման առումով: «Տարագրութեան յուշեր. Էրզրում – Մուսուլ» վերնագրով հուշագրությունը թեև ծավալուն չէ (86 էջ), սակայն եզակի է Էրզրումի և շրջակայքի հայության տեղահանության, կոտորածների, կանանց ու երեխաների առևանգումների, բռնության դեպքերի ուսումնասիրման առումով:

Հուշագիրը՝ Հայկանուշ Խաչատուրի Մաքինաճեան-Ահարոնեանը ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից էր, ընտանիքի վեց զավակներից մեկը: 17 տարեկան էր, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը և տեղահանության մի քանի ամիսների ընթացքում մեկը մյուսի հետևից կորցրեց ընտանիքի բոլոր անդամներին:

Տեղահանության և վերապրման իր պատմությունը հուշագիրը սկսում է 1915 թ. հունիսից՝ օր առ օր, բնակավայր առ բնակավայր նկարագրելով Էրզրումից դուրս եկած քարավաններից մեկի անցած ճանապարհը մինչև Մոսուլ: Ըստ հուշագրի՝ տարագրվող քարավանը Էրզրում քաղաքից «մահուան ճամբա» է ընկնում 1915 թ. հունիսի 28-ին՝ շաբաթ օրը, թեև տեղահանության հրամանը ստացվել էր դեռ հունիսի 8-ին: Քարավանի մեջ էին նաև Հայկանուշն ու իր ընտանիքի մյուս յոթ անդամները. հայրը՝ Խաչատուր, մայրը (անունը չի նշվում), եղբայրները՝ Երվանդ (ավագ եղբայր), Ղազարոս (Կ.Պոլսի զինվորական վարժարանի ուսանող), Հովակիմ (9 տարեկան) և քույրերը՝ Սաթենիկ (Հռիփսիմեան վարժարանի շրջանավարտ) և Տիգրանուհի: Նրանց հետ էր նաև հուշագրի քրոջ՝ Սաթենիկի նշանածը՝ Երվանդ Վանեցյանը, որը Աշկալեի (Էրզրում քաղաքից մոտ 40 կմ արևմուտք) մոտ սաստիկ տենդի պատճառով չի կարողանում ճանապարհը շարունակել և որի մասին այլևս ոչ մի տեղեկություն չեն ունենում:

Հուշագիրը նկարագրում է տեղահանության ողջ սարսափները՝ միևնույն ժամանակ գծելով այն ճանապարհը, որով ամիսներ շարունակ քայլել և որտեղ կանգ է առել օրըստօրե նվազող քարավանը: Կէզ – Աշգալէ - Բաբերդ – անցել են Ճորոխ գետը - Երզնկա - Քեմախի կիրճ – Էգին – Արապկիր – անցել են Մուրադ գետը – Խարբերդ – Մեզրե – Տիգրանակերտ – Մերսին – Մծբին (Նիսիբին) - Ճիզիրէ (Ջեզիրե) – Տհոք - Նէպի Եունուզ (գյուղ Մուսուլի ճանապարհին) – Մոսուլ … Ահա մահվան ճանապարհը, որն անցնելով, հուշագիրը հրաշքով վերապրել է՝ կորցնելով բոլոր հարազատներին:

Հուշագիրն ականատես է եղել տղամարդկանց մեկուսացման ու սպանության տեսարաններին, կանանց ու երեխաների առևանգման ու բռնության դեպքերին, վերապրել սովից, ծարավից ու հիվանդություններից օրըստօրե հյուծվող ու մարող հարազատների մահը՝ խեղդվելով նրանց օգնել չկարողանալու անզորության մեջ, և վերջում արդեն մնացել մենակ մարդկային դիմագիծը կորցրած և անտարբերության մատնված խլյակների կողքին:

Հասնելով Քեմախի կիրճ՝ ժանդարմները քարավանից առանձնացրել ու տարել են շուրջ 850 հայ երիտասարդների, որոնցից այլևս լուր չի եղել: Այս խմբի մեջ են եղել նաև հուշագրի հորաքրոջ և հորեղբոր որդիները: 1915 թ. օգոստոսի 6-ին հասնելով Մուրադ գետի մոտ ժանդարմները քարավանից առանձնացրել են ևս 90-ի հասնող տղամարդկանց, ձեռքերը կապել և տարել, ասելով. «…մեր զինւորները կը պատերազմին, դուք ալ եկէք, որ մեր արտերը հնձէք»: Տղամարդկանց այս խմբի մեջ են եղել Հայկանուշի ավագ եղբայրը՝ Երվանդը և հորեղբայրը: Մինչև ձերբակալելը ժանդարմները հավաքել են բոլոր տեսակի գործիքները՝ ուրագ, կացին, դանակ, սաթըր, ապա ավելացնում. «քիրւտի կինէ մը լսեցինք, որ այդ գործիքներով ըսպաննած և փոսի մը մէջ լեցուցած են կիսամեռ, այնպէս որ հողով ծածկելէն վէրջը արիւնը հողին երեսը կ՚ելլէ եղեր, նման յորդած ջուրի»: Ջեզիրեն քարավանում մնացած քիչ թվով այրերի սպանդանոցն է դարձել:

Հուշագիրը վկայում է, որ տեղահանության ընթացքում կողոպուտը, խուզարկումներն ու սպանությունները գնալով ավելի ու ավելի էին սաստկանում, սակայն ամենասոսկալին երիտասարդ հարսների, աղջիկների ու երեխաների առևանգումներն էին. «…արաբները սկսած են, հարսներ, աղջիկներ և տղաքներ բռնութեամբ ճամբայէն փախցունելով տանիլ, հեռու գիւղերէն կուգային անասուններով ժանտարմաները կաշառելով, անոնք ալ թոյլ կուտային ուզածնին ընել, տանելու անպատուելու և կամ բոլորովին իւրացնելու և կամ փափաքներուն յագուրդ տալէն վերջը լքելու կամ սպաննելու: Ահա այսպէս հասանք Մերսին»: Այսպես, Հայկանուշին ու նրա մորը հաջողվում է կաշառքի միջոցով հետ բերել գեղեցկադեմ, Հռիփսիմեան վարժանի դեռ նոր շրջանավարտ քրոջը՝ Սաթենիկին, որին առևանգել էին տեղի տաճիկները:

Մոսուլը վերջին գաղթակայանն է, որով հուշագիրն ավարտում է իր պատմությունը: Այստեղ Հայկանուշը կորցնում է նաև մորն ու երկու քույրերին՝ մնալով լրիվ մենակ: Հուշագիրն իր վերապրման պատմությունն ավարտում է հետևյալ տողերով. «Ալ զրկուեցայ անուշ ծնողքէս, հոգեհատոր եղբայրներէս և քոյրերէս, մնալով անմխիթար և անօգնական … Միջագետքի անկիւնները աննշան և անքար մնացին քոյրերուս և մօրս գերեզմանները»:

Ցավոք, որևէ տեղեկություն չկա հուշագրի հետագա կյանքի, ինչպես նաև հուշագրությունը գրի առնելու թվականի մասին: Տիտղոսաթերթում հուշագրի մահվան վայրը Բաղդադ է նշված, որից կարելի է ենթադրել, որ Հայկանուշը կյանքի վերջին շրջանն անց է կացրել այնտեղ:

Հուշագրությունը 2009 թ. ՀՑԹԻ-ին է հանձնել դոկտ. Զօհրապ Նախշքէրեանը:


Սեդա Պարսամյան
ՀՑԹԻ գիտաշխատող, ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու





Էրզրումցի Թորոսյան ընտանիքը, 1900-ականներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



Էրզրումից տեղահանված հայերի քարավան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Վիկտոր Փիչմանի հավաքածու






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am