Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Մարմնամարզ» - 100


1908թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո երիտասարդության շրջանում սպորտի և մարմնամարզության զարգացման հարցը հայտնվեց հայ համայնքի ուշադրության կենտրոնում: Օսմանյան կայսրության հայ բնակչության շրջանում մարմնամարզության և սպորտի հանդեպ հետաքրքրության ծավալման և պրոֆեսիոնալ մարմնամարզիկների ասպարեզ գալուն զուգընթաց արհրաժեշտություն էր առաջացել մարմնակրթությունը մասսայականացնելու համար ստեղծել մի պարբերական, որը կնպաստեր մարմնակրթութան զարգացմանը: Ահա այդ հրամայականով 1911թ. փետրվարին Կ.Պոլսում լույս տեսավ հայկական մարզական անդրանիկ ամսագիրը` «Մարմնամարզը»: Կարելի է փաստել, որ եթե մարմնամարզական շարժումն արևմտահայ իրականության մեջ մտավ Օսմանյան կայսրության տարածքում գործող օտարերկրյա և, հատկապես, ամերիկյան քոլեջների միջոցով, ապա դրա «հայկականացումը» տեղի ունեցավ Շավարշ Քրիսյանի կողմից հրատարակվող «Մարմնամարզ» ամսագրի (1911-1914թթ.) շնորհիվ: Հանդեսի վարչական տնօրեն-պատասխանատու նշանակվեց Կարո Ունճյանը: Սկզբնական շրջանում պարբերականը լույս էր տեսնում արևմտահայ գրող-հրապարակախոս Հակոբ Սիրունու անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ: «Մարմնամարզը» դարձավ Օսմանյան կայսրության մարզական առաջին պարբերականը` յուրօրինակ երևույթ հանդիսանալով արևմտահայ մամուլի պատմության մեջ:

Ի սկզբանե «Մարմնամարզ»-ի առջև ծառացել էին մի քանի կարևորագույն խնդիրներ: Նախ` հանրահռչակել մարզական կյանքը, նպաստել մարմնակրթության ու սպորտի նկատմամբ հետաքրքրության արթնացմանը, հատկապես Արևմտյան Հայաստանի հայաբնակ քաղաքներում ու գյուղերում, տեղեկություններ հաղորդել կայսրության տարածքում և աշխարհում տեղի ունեցող մարզական իրադարձությունների մասին և հայկական մարզական ակումբների գործունեության ու առաջնությունների կազմակերպման համակարգողի դեր կատարել:

«Մարմնամարզի» էջերում մեծ տեղ էր հատկացված հայ և օտար հեղինակների` մարմնակրթության, առողջապահության, մանկավարժության, սպորտի զարգացման թեմաներով հրապարակումներին: «Մարմնամարզի» շնորհիվ հաջողվեց նախաձեռնել և անցկացնել Հայկական օլիմպիական խաղեր: Մրցումներին իրենց մասնակցությունը բերեցին Կ.Պոլսի գրեթե բոլոր մարմնամարզական ակումբները: Առաջին Հայկական օլիմպիական խաղերն անցկացվեցին 1911թ. մայիսի 1-ին Կ.Պոլսի «Յունիոն» ակումբի մարզարանում շուրջ 2000 հանդիսատեսի ներկայությամբ:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ եթե առաջին համարներում «Մարմնամարզը» լույս էր տեսնում որպես պատկերազարդ ամսաթերթ, ապա հաջորդ համարներում այն հանդես եկավ որպես «Օրկան Ազգային ֆիզիքական Վերածնութեան», իսկ այնուհետև` «Օրկան Ազգային ֆիզիքական կրթութեան» խորագրերով` դրանով իսկ շեշտադրելով իր իրական կոչումը, միաժամանակ վերածվելով Օսմանյան կայսրության հայ բնակչության շրջանում մարզական կյանքը խթանող կարևորագույն գործիքի և միջոցի: Թողարկման առաջին տարում` 1911թ., «Մարմնամարզը» հրատարակվեց որպես ամսաթերթ` լույս տեսնելով 10 համարով: Երկրորդ տարում, ընդառաջելով ընթերցողների խնդրանքին, այն վերածվեց կիսամսյա հանդեսի, և 1912թ. լույս տեսավ 24 համարով: Տպարանների ու խմբագրատների հասցեների պարբերաբար փոփոխությունները հուշում են, որ թերթը նյութական դժվարություններ է կրել:

«Մարմնամարզը» լույս տեսավ մինչև 1914թ.: Պարբերականի խմբագիր Շավարշ Քրիսյանը դարձավ երիտթուրքերի կողմից իրագործած Հայոց ցեղասպանության զոհ, իսկ «Մարմնամարզը» դադարեց լույս տեսնել:

Տարածել





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am