Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Կոմիտաս Վարդապետի անհայտ ազգականը՝ Գալուստ Գևորգի Սողոմոնյան


24.02.2022


«Գրվածը մնում է, չգրվածը՝ կորչում…» ժողովրդական ասացվածքով առաջնորդվելով՝ Գևորգ Սողոմոնյանը, ում հայրը՝ Գալուստ Գևորգի Սողոմոնյանը, Հայոց ցեղասպանության վերապրողներից էր, որոշում է թղթին հանձնել իր ընտանեկան տոհմածառից որոշ կենսագրական տվյալներ և կյանքի դրվագներ: Հուշագրության մի մասը հոր պատմածների վերապատմումն է, մյուս մասը՝ իր անձնական-ընտանեկան հուշագրումը: Սողոմոնյանների գերդաստանի մասին այս պատառիկ գրառումներն ամփոփված են տետրակի մեջ, որը պահպանվում է ՀՑԹԻ ֆոնդերում:

Սողոմոնյան գերդաստանի մի ճյուղից էր նաև Կոմիտաս Վարդապետը. Գալուստ Սողոմոնյանը և Կոմիտաս Վարդապետը հորեղբոր տղաներ էին: Սակայն Գալուստ Սողոմոնյանը Հայաստանում բնակվելու տարիներին ծածուկ էր պահում այս փաստը, որովհետև, ինչպես հուշագրության մեջ նշում է իր որդին, հայրը բազմիցս լսել էր «հայ հայտնի մտավորականների նկատմամբ Հայաստանում կոմունիստական բռնապետության բռնած դիրքի մասին, ուստի սարսափում էր հանդես գալ իբրև Կոմիտասի ազգական…»: Այս հուշագրության մեջ հոր՝ Գալուստ Սողոմոնյանի կյանքի պատմությունն ներկայացնելիս Գևորգ Սողոմոնյանն անդրադառնում է նաև այդ փաստին, քանի որ այդպես էր խնդրել իր հայրը:

Այսպես՝ Գալուստ Սողոմոնյանի հայրը ծնվել էր Նալլուխան քաղաքում[1]: Նա հարուստ վաճառական էր և տարվա մեծ մասը շրջագայության մեջ էր: Տեղահանության ժամանակ Գալուստը տարիքով փոքր էր, և նրա պատմածները մանկական վախի ու սարսափների պոռթկումներ էին:

1915 թ. ամենաօրհասական թվականն էր Գալուստ Սողոմոնյանի կյանքում, ինչին առանձնակի է անդրադարձ արվում: Հուշագրությունում մասնավոր դրվագներ կան պարտադրված տեղահանության ճանապարհից, ինչպես նաև Հալեպում իրենց կյանքի մասին, որտեղ երեք եղբայրն էլ կուրանում են: Անդրադարձ կա նաև Հայեպի որբանոցային կյանքին, ապա՝ տեղահանության նոր ալիքի հետևանքով Հունաստանում անցկացրած օրերի մասին:

«1932 թիվ: Սովետական Հայաստանը օտար երկրներում խարխափող իր զավակներին հրավիրում է հայրենիք: Մենք ևս հայտնվեցինք գաղթի ճանապարհը բռնել ցանկացող հայերի ցուցակում…Այստեղ 1934 թվականին ծնվում մեր որդի Գևորգը»,- նշում է Գալուստ Սողոմոնյանը: Այս թվականից ի վեր՝ նրանք մշտական բնակություն են հաստատում Հայաստանում:





Գևորգ և Գալուստ Սողոմոնյանները
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



Կոմիտաս Վարդապետը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Էլինա Միրզոյան
Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող, բ.գ.թ.


Ծանոթագրություններ

[1] Քյոթահիայի մոտ:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am