Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Յակոբ Կյունցլեր - 140


Յակոբ Կյունցլերը ծնվել է 1871թ. մարտի 8-ին Շվեյցարիայի Հունդվիլ գյուղում: Դառնալով հիվանդապահ` նա աշխատանքի է անցնում Բազելի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ ծանոթանում է բժիշկ Հերման Քրիստի հետ: Շուտով վերջինս Յոհաննես Լեփսիուսի ղեկավարած «Գերմանական արևելյան առաքելություն» կազմակերպության կողմից գործուղվում է Ուրֆա: Նրա հրավերով 1899թ. Կյունցլերը ևս ժամանում է Ուրֆա` դառնալով Քրիստի օգնականը: Իր մեղմ բնավորության և աշխատասիրության շնորհիվ նրան հաջողվում է լավ կապեր հաստատել Ուրֆայի բազմազգ բնակչության հետ:

Յ. Կյունցլերի համար հատկապես լարված էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիները: Այդ ժամանակահատվածում եղել են պահեր, երբ նա միակն էր, ով կարող էր Ուրֆայում և նրա շրջակայքում բժշկական օգնություն ցուցաբերել:

1914-1918թթ. Յակոբը և հատկապես նրա կին Էլիզաբեթը մեծ թվով հայերի են փրկել վերահաս մահից:

Պատերազմից հետո Կյունցլերն ընտանիքով մեկնում է Շվեյցարիա: Սակայն կարճ ժամանակ անց վերադառնում է Ուրֆա` շարունակելու կիսատ թողած գործը: Շուտով Կյունցլերը սկսում է համագործակցել «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի» (ՄԱՆ) հետ: Երբ 1922թ. ՄԱՆ-ը որոշում է Թուրքիայից այլ երկրներ տեղափոխել հայ որբերին, Կյունցլերն ակտիվ մասնակցություն է ունենում այդ գործում` մինչև նույն թվականի սեպտեմբեր ամիսը շուրջ 8000 հայ որբ է տեղափոխում Սիրիա և Լիբանան:

Հաստատվելով Լիբանանի Ղազիր գյուղում` Կյունցլեր ամուսինները ստանձնում են ՄԱՆ-ի որբանոցի ղեկավարումը:

Յակոբ Կյունցլերը մինչև իր մահը` 1949թ. հունվարի 15-ը, մնում է Լիբանանում` օգնելով հազարավոր կարիքավոր հայերի:

Այս տարի լրանում է Յակոբ Կյունցլերի ծննդյան 140-ամյակը: Այդ առիթով ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայերեն թարգմանությամբ հրատարակել է Կյունցլերի “Արյան և արցունքների երկրում” գիրքը, ինչպես նաև թողարկել է անվանական բացիկ:







Երիտասարդ Կյունցլերն արաբ բեդվինին զննելիս, Ուրֆա, 1902թ.


Կյունցլերն իր կնոջ, թոռնուհու և Շվեյցարիայի հյուպատոս Կարլ Լուցի և իր կնոջ հետ, Յաֆա, 1937թ.


Երիտասարդ Կյունցլերն Ուրֆայում, 1900թ.


Կյունցլերների ընտանիքը: Ձախից առաջինը Ռոզա Ալահայդոյանն է, Կյունցլերների կողմից որդեգրված հայ որբը, Շվեյցարիա, 1919/1920թթ.




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am