Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՀՈԲԵԼՅԱՆԻ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐՈՒՄ


Այս տարի լրանում է հայ գրատպության 505-ամյակը:
Նոյեմբերը հռչակվել է գրքի ամիս և այս օրերին անց է կացվում Գրքի երևանյան առաջին փառատոնը (Yerevan Book Fest)-ը:


24.11.2017


book

Հոբելյանական միջոցառում Կ. Պոլսի Բեշիկթաշ թաղամասի Ահարոնյան ակումբում
1512 թ. սկսած բազմաթիվ հայկական գաղթավայրերում, շարունակելով առաջին հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտի սկսած գործը, հիմնվեցին տպարաններ և հրատարակվեցին հայերեն գրքեր: Օսմանյան կայսրությունում հայկական տպագրությունը սկիզբ առավ 1567 թ. Աբգար Թոքաթեցու ջանքերով: Ժամանակի ընթացքում Կ. Պոլիսը դարձավ հայ գրատպության հիմնական կենտրոններից մեկը` տալով տպագրիչների, տպարանատերերի ու լրագրողների հարյուրավոր անուններ, ովքեր մեծ ավանդ ունեցան ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Օսմանյան կայսրության զարգացման պատմության մեջ:

Շուրջ մեկ դար առաջ բոլոր հայաբնակ վայրերում, այդ թվում Կ. Պոլսում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում, մեծ շուքով նշվեցին հայ գրերի գյուտի 1500-ամյա և հայ տպագրության 400-ամյա հոբելյանները: 1912 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե-ի հատուկ շրջաբերական կոնդակով ընթացիկ տարին հայտարարվեց հոբելյանական. որոշվեց միջոցառումները սկսել 1912 թ. հոկտեմբերի 13-ին և ուղիղ մեկ տարի հետո` 1913 թ. հոկտեմբերի 13-ին (Ս. Թարգմանչաց տոնին), կազմակերպել հոբելյանական տարվա հանդիսավոր փակումը: Մշակվեց հոբելյանական տոնակատարությունների ծրագիր և նախատեսվեց հրատարակել հայագիտական ծավալուն ժողովածու: Այն ստացավ համազգային բնույթ, ուստի և կոչվեց «Համազգային մեծ հոբելյան»:

Կ. Պոլսի հոբելյանական հանձնաժողովի նախագահ նշանակվեց պոլսահայ բժիշկ, հասարակական գործիչ Վահրամ Թորգոմյանը: Կ. Պոլսում տոնակատարություններ կազմակերպվեցին Հայոց պատրիարքարանում, Բերայի «Փթի Շան» թատրոնում, Թաքսիմի հրապարակում, Կետիկ փաշայում, Սկյուտարում, Սամաթիայում, Գատըգյուղում: Հանդիսություններ եղան Թոքատում, Խարբերդում, Սասունում, Վանում, Սեբաստիայում, Մարզվանում, Արմաշում, Բրուսայում, Մեզրեում, Մուշում, Ադանայում և այլուր: Միջոցառումների ընթացքում շեշտվում էր հայ տպագրական մշակույթի կրողների մեծ ավանդը Օսմանյան կայսրության ժողովուրդների և մասնավորապես թուրք ժողովրդի լուսավորության, տպագրական գործի և տարբեր բնագավառների զարգացման պատմության մեջ:

Տոնի գլխավոր եռօրյա միջոցառումները սկսվեցին 1913 թ. հոկտեմբերի 11-ին: Այդ օրը Կ. Պոլսի Ս. Աստվածածին Մայր եկեղեցում Նազարեթ Տաղավարյանի նախագահությամբ Ազգային ժողովի բացառիկ նիստ գումարվեց, որտեղ ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի Հայ Առաքելական և Հայ Ավետարանական եկեղեցիները, արևմտահայության քաղաքակրթական զարգացումն ապահովելու համար պետք է համախմբվեին Սահմանադրությամբ նվիրագործված ներքին ինքնավարության շուրջ` պահպանելով իրենց կրոնական և վարչական անկախությունը: 1913 թ. հոկտեմբերի 13-ի առավոտյան Կ. Պոլսի Ս. Աստվածածին Մայր եկեղեցում տոնի առթիվ եռաձայն պատարագ մատուցվեց: Երգեցողությունը վարեց Փարիզի կոնսերվատորիայի սան Արմենակ Շահմուրադյանը («Տարոնի սոխակ») Կոմիտաս վարդապետի մասնակցությամբ: Պատարագից հետո կատարվեց հոգեհանգստի արարողություն հայ գրի և տպագրության երախտավորների հիշատակին: Հրավիրյալների թվում էին օտարերկրյա դիվանագետներ, կառավարության ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան հյուրեր: Հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնությամբ լույսերով էին զարդարվել Կ. Պոլսի բոլոր հայկական եկեղեցիների ու վարժարանների դռները: Այդ օրը մայրաքաղաքի ողջ հայությունը հավաքվել էր եկեղեցու բակում և շրջակա փողոցներում, ինչի հետևանքով դժվարացել էր կարգուկանոնի պահպանումը միջոցառումների ընթացքում:

Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ գավառներում միմյանց հաջորդեցին կրոնական և գրական հանդիսությունները: Բրուսայում մեծ հոբելյանը նշվեց հոկտեմբերի 25-ին Ազգային վարժարանում, Բիթլիսում` հոկտեմբերի 26-ին Ս. Գևորգ և Խնդրակատար վանքերում: Տարոնի կենտրոնական հոբելյանական հանձնաժողովը բազմամարդ միջոցառումներ անցկացրեց Ս. Սահակի գերեզմանի մոտ, Ս. Թարգմանչաց ու Ս. Կարապետ վանքերում և քաղաքի տարբեր հատվածներում: Որոշված էր միջոցառումների ժամանակ հանգանակություն իրականացնել հօգուտ Սասունի պարբերական մամուլի զարգացման:

Այս արժանահիշատակ հոբելյանի առթիվ պոլսահայ հայտնի երաժշտական տոհմի ներկայացուցիչ Հարություն Սինանյանը գրել է «Մեսրոպյան քայլերգ և մեղեդի» դաշնամուրային ստեղծագործությունը: Կ. Պոլսի հայ ոսկերիչների կողմից Զ. Յաղուբյանը Հայոց պատրիարքարանին է նվիրել եգիպտական հաղթասյան նմանությամբ պատրաստված ադամանդազարդ հայկական այբուբենով ոսկյա հուշանվեր, որը պետք է ուղարկվեր Էջմիածին: Կոմիտասը պատրաստել էր «Ով մեծասքանչ դու լեզու» երգի ձայնագրությունը, որը պետք է տպագրվեր և վաճառվեր ողջ տարվա ընթացքում: 1912 թ. հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին տարբեր քաղաքներում լույս տեսան հայ գրի ու տպագրության պատմությունը ներկայացնող հրատարակություններ: Կ. Պոլսում հրատարակվեցին Թեոդիկի «Տիպ ու տառ» գիրքը (Կ. Պոլիս, 1912), Վահան Զարդարյանի «Յիշատակարան: Հայ երեւելիներու կենսագրութիւնները, լուսանկարները, ձեռագիրները, գրութիւնները եւլն. եւլն. 1512-1912» (Կ. Պոլիս, 1910-1912) եռահատոր պատկերազարդ գիրքը, Խաչիկ Թահտաճյանի «Ոսկետետր ասեղնագործութեան» ալբոմը (1913), Մելքօն Յովսէփեանի Համազգային տօնը եւ պարտիզակցին (Ատա-Բազար, 1913) և այլն: Այս կրկնակի տոնի առիթով թողարվեց նաև հոբելյանական բացիկ:

1913 թ. հոկտեմբերի 13-ի երեկոյան հոբելյանական տարվա փակման առիթով Կ. Պոլսի «Լեշիկի» թատրոնում ելույթ ունեցավ Կոմիտասի «Գուսան» 200 հոգանոց երկսեռ երգչախումբը, որը դարձավ այս կրկնակի հոբելյանի տոնակատարության կարևոր օղակներից մեկը: Համերգին ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, թուրք մտավորականներ և պետական այրեր, որոնց թվում էին Ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթը, ով նաև շնորհավորական խոսք հնչեցրեց կառավարության անունից, Փոստ-հեռագրատան նախարար Օսկան Մարտիկյանը, Գյուղատնտեսության և առևտրի նախարար Սուլեյման Էլբիսթանին, փոխարտգործնախարար Էնվեր փաշան, Շեյխ-ուլ-իսլամ Բեհա բեյը, Ֆինանսների նախարար Մահմուդ Էսաֆը, Ազգային ժողովի և Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապը և այլ պաշտոնյաներ, թերթերի արտոնատերեր, մտավորականներ, հոգևոր դասի նեկայացուցիչներ: Հյուրերը, շնորհավորելով հայ ժողովրդին համազգային կրկնակի հոբելյանների առթիվ, ընդգծեցին հայ ժողովիդի կատարած դերը Սահմանադրական Թուրքիայի զարգացման գործում:

Արևմտահայ մամուլը կարևորեց զույգ հոբելյանների խորհուրդը և մանրամասն լուսաբանեց իրականացվող միջոցառումները: Պարբերական մամուլի ամբողջական թողարկումներ նվիրվեցին զույգ հոբելյաններին: Ժամանակի արևմտահայ մամուլը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցան նաև հայ կաթոլիկներն ու բողոքականները, ինչպես նաև հայկական բոլոր քաղաքական կուսակցությունները և հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ համերաշխություն ստեղծվեց հայության բոլոր հատվածների միջև:

Հոկտեմբերի 13-ին Կ. Պոլսի թուրքական և ֆրանսիական բոլոր թերթերը ևս ծավալուն սյունակներ նվիրեցին «Հայկական մեծ հոբելյանին»: Թուրքական «Tanin» օրաթերթը հաղորդեց, որ երեկ հայ հայրենակիցները իրավացի պարծանքով մեծ տոն կատարեցին, իսկ «La Turquie» թերթը, ներկայացնելով տոնական միջոցառումները, հիացմունքով է խոսել Կոմիտասի երգչախմբի ելույթի մասին, փաստելով, որ Կ. Պոլիսը նման երգչախումբ երբևէ չի տեսել: Հայ գրերի գյուտի 1500 և տպագրության 400 ամյակների առթիվ հայ մշակույթի կենտրոններում կազմակերպված միջոցառումներին է անդրադարձել նաև մոսկովյան «Искры» շաբաթաթերթը: 1913 թ. հոկտեմբերյան համարներից մեկում թերթը լուսաբանել է Կ. Պոլսի Թաքսիմի հրապարակում արևմտահայության շուրջ հիսուն հազար hոգանոց բացօթյա միջոցառումը և թերթում զետեղել միջոցառման մեծադիր մի լուսանկար:

Հոբելյանական հանդիսությունները, բացի իրենց ստեղծած ընդհանուր ոգևորության մթնոլորտից, ունեին նաև մնայուն արդյունք` Կրթական ֆոնդին հանգանակված գումարները պետք է օգտագործվեին հայկական դպրոցների զարգացման նպատակով: Հայ մշակույթի զարգացումը և քաղաքակրթությունը հատկանշող այս մեծ հոբելյանն ամրապնդեց հայության մեջ սերը դեպի ազգային ավանդույթները, մայրենի լեզուն, գրականությունը և պատմությունը, ինչպես նաև հավատը` հայրենիքի, եկեղեցու և կրոնի հանդեպ:

Սակայն, հանդիսավոր ու ծավալուն այս միջոցառումները շատ ակնառու էին, որոնց ընթացքում փառաբանվում էր սահմանադրությունը, ազատությունը, արդարությունն ու հավասարությունը, ևս մեկ անգամ ընդգծվում` հայերի կրթական բարձր մակարդակն ու քաղաքակրթական գերակայությունը բոլոր ոլորտներում, ինչը հանգեցնում էր հայերի նկատմամբ թուրքական կողմի անհանդուրժողական վերաբերմունքի խորացմանը: Երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի բնաջնջմանը զուգընթաց ի թիվս մշակութային բազմաթիվ հուշարձանների և արժեքների` ոչնչացվեցին նաև Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում գործող հարյուրավոր տպարաններ, գրադարաններ և մատենադարաններ:


Տաթևիկ Ղալթախչյան, ՀՑԹԻ գիտաշխատող



Հակոբ Մեղապարտի ծննդավայր Եվդոկիայի Ս. Հովհան Ոսկեբերան վանքում տեղի ունեցած հոբելյանական միջոցառման խմբանակար, 15 սեպտեմբեր, 1913թ.


Կ. Պոլսի Թաքսիմի հրապարակում կայացած հոբելյանական միջոցառման տեսարան
ՀՑԹԻ հավաքածու


Խարբերդ. Մեզրեի Ֆրանսիական քոլեջում կայացած միջոցառման խմբանկար, 25 հոկտեմբեր, 1913թ.


Տոնական հանդիսությունը Պարտիզակի Բարձրագույն վարժարանում


Կ. Պոլսի Թոփ-Քափը թաղամասում հոբելյանական միջոցառում, 13 հոկտեմբեր, 1913թ.


Հայ գրերի գյուտի 1500-ամյա և հայ տպագրության 400-ամյա հոբելյանների առիթով թողարված բացիկ


Հոբելյանների առթիվ հրատարակված Թեոդիկի «Տիպ ու տառ» գիրքի տիտղոսաթերթ, Կ. Պոլիս, 1912թ.


Հոբելյանների առթիվ Հարություն Սինանյանի «Մեսրոպյան քայլերգ և մեղեդի» դաշնամուրային ստեղծագործության ազդագիր



Բացառիկ թողարկում` նվիրված զույգ հոբելյանների. «Հայ Գրականութիւն», Կ. Պոլիս, 1/14 ապրիլ, 1912թ.


Ազգային ժողովի բացառիկ նիստի ատենագրություն, 11 հոկտեմբեր, 1913թ.


Համազգային մեծ հոբելյանի ծրագիր` մշակված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե-ի հովանավորությամբ


Բացառիկ թողարկում` նվիրված զույգ հոբելյանների. «Ավետաբեր», Կ. Պոլիս, 18 հոկտեմբեր, 1913թ.


Բացառիկ թողարկում` նվիրված զույգ հոբելյանների. «Բիւզանդիոն», Կ. Պոլիս, 11/24 հոկտեմբեր, 1913թ.


Բացառիկ թողարկում` նվիրված զույգ հոբելյանների. «Շանթ», Կ. Պոլիս, 12/25 հոկտեմբեր, 1913թ.





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am