Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ


ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ






1971 թ. Ազգային նահատակների
հուշարձանը, Բանգլադեշ
Մարտի 25-ը Բանգլադեշի ցեղասպանության հիշատակի օրն է, որի ընթացքում Բանգլադեշում ոգեկոչում են 1971 թ. տեղի ունեցած զանգվածային կոտորածների զոհերի հիշատակը: Մարտի 25-ին Արևելյան Պակիստանում (Բանգլադեշում) «Լուսարձակ» անունը ստացած ռազմական գործողություների մեկնարկով Պակիստանը նպատակ էր հետապնդում ճնշել Բանգլադեշի ինքնորոշման իրավունքը:

1971 թ. Պակիստանի կողմից իրագործված Բանգլադեշի ցեղասպանության մասին ներկայումս շատ քիչ է հիշատակվում, սակայն այդ սարսափելի դեպքերի իրագործման ժամանակ այն ամբողջ աշխարհում մեծ ուշադրության արժանացավ:

1947 թ. օգոստոսին Հնդկաստանի անկախացումը Մեծ Բրիտանիայից հանգեցրեց Բրիտանական Հնդկաստանի գաղութի բաժանմանը Հնդկաստանի և Պակիստանի: Պակիստանը ստեղծվեց բնակչության մահմեդական մեծամասնություն ունեցող Բրիտանական Հնդկաստանի տարածքներում՝ որևէ կապ չունենալով աշխարհագրական ընդհանրության հետ: Արդյունքում այս պետությունը ձևավորվեց երկու թևերից՝ Արևմտյան Պակիստանից ու Արևելյան Պակիստանից, որոնք միմյանցից բաժանվում էին Հնդկաստանի տարածքով: Այդ թևերը ոչ միայն աշխարհագրորեն էին առանձնացված, այլ նաև մշակութային առումով:

Պակիստանի երկու թևերի միջև գոյություն ունեցող անհավասարության արդյունքում Արևելյան Պակիստանում առաջ եկավ «6 կետերի շարժումը», որը ղեկավարում էր Ավամի լիգայի առաջնորդ Շեյխ Մուջիբուր Ռահմանը, ով ավելի մեծ ինքնավարություն էր պահանջում Արևելյան Պակիստանի համար: Շարժման հիմնական նպատակն էր իրականացնել 1966 թ. Բենգալական ազգայնական կուսակցությունների կոալիցիայի կողմից ներկայացված վեց պահանջները՝ Արևմտյան Պակիստանի ղեկավարության կողմից Արևելյան Պակիստանի շահագործմանը վերջ դնելու մասին: Արևմտյան Պակիստանի ղեկավարները մերժեցին Մուջիբուրի առաջ քաշած 6 կետերը և նրան անվանեցին անջատողական:

Արևմտյան Պակիստանի կողմից բանգլադեշի մահմեդականները համարվում էին որպես երկրորդ կարգի քաղաքացիներ: Բանգլադեշը խնդիր ուներ պաշտպանելու ոչ միայն իր լեզուն, այլև մշակույթը, որը նույնպես հարվածի տակ էր: Պակիստանի կենտրոնական կառավարությունը տարբեր միջոցներ էր ձեռնարկում Արևելյան Պակիստանի տնտեսությունն իր վերահսկողության տակ վերցնելու համար:

Պակիստանի երկու թևերի միջև լարվածության առաջացման համար ճանապարհ հարթեցին 1970 թ. ընտրությունները, որի ընթացքում Ավամի լիգան ջախջախիչ հաղթանակ տարավ՝ ստանալով Արևելյան Պակիստանի պառլամենտում 169 տեղերից 167-ը: Սա հնարավորություն էր տալիս Ավամի լիգային ձևավորել կառավարություն և հռչակել Բանգլադեշի անկախությունը:

Պակիստանի ղեկավարությունը նախագահ Յահյա Խանի գլխավորությամբ սա դիտարկեց որպես սպառնալիք իրենց իշխանությանը և շահերին: Վերջինս արգելեց Ավամի լիգայի գործունեությունը և հայտարարեց ռազմական դրություն մտցնելու մասին: 1971 թ. փետրվարի 22-ին գեներալ Յահյա Խանն ասում էր. «Սպանիր նրանցից երեք միլիոնին, իսկ մնացածը կսկսեն սնվել մեր ձեռքից»:

Ցեղասպանությունը սկսվեց 1971 թ. մարտի 25-ին: Պակիստանի կառավարությունը նախաձեռնեց ռազմական գործողություններ, թիրախային հարձակման ենթարկելու համար ընտրվեցին Բանգլադեշի մի շարք վայրեր և մարդկային խմբեր: Փորձ կատարվեց գլխատել Արևելյան Պակիստանի քաղաքական և մտավորական վերնախավին, իսկ ազգայնական քարոզչության կենտրոն Դաքայի համալսարանը ենթարկվեց հարձակման: «Լուսարձակ» գործողության ընթացքում սպանվեցին հարյուրավոր ուսանողներ:

Երբ Դաքայի կոտորածների լուրը տարածվեց և 1971 թ. մարտի 26-ին հայտարարվեց Բանգլադեշի անկախության մասին, իսկ Ավամի լիգան Շեյխ Մուջիբուր Ռահմանի ղեկավարությամբ երկրի բոլոր քաղաքներում կազմակերպվեց դիմադրությունը: Մայիսի կեսերին Պակիստանի բանակը հաջողություն էր արձանագրում քաղաքները իր հսկողության տակ վերցնելու հարցում: Պակիստանյան բանակի արշավը ոչ միայն հանգեցրեց քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության, այլև պատճառ դարձավ զանգվածային տեղահանության:

Բանգլադեշի ազատագրական պատերազմի երկրորդ փուլի (մայիսի կեսերից մինչև սեպտեմբեր) ընթացքում պակիստանյան բանակը ռազմական գործողություններին զուգահեռ նաև զբաղվել է խոշոր չափերի թալանով և աղջիկների ու կանանց բռնաբարություններով։ Եթե ազատագրական պայքարի առաջին փուլում զոհ դարձան բազմաթիվ երիտասարդ տղամարդիկ, ապա պատերազմի երկրորդ փուլում Պակիստանի բանակի ագրեսիայի հատուկ թիրախը դարձան կանայք և աղջիկները։ Գործողությունների ընթացքում կանանց և աղջիկներին բռնության էին ենթարկում իրենց ընտանիքի անդամների առջև՝ նրանց պատժելու և ահաբեկելու համար։ Պատերազմի ընթացքում պակիստանյան բանակի կողմից, ըստ տարբեր գնահատականների, բռնաբարվեցին 200 հազարից մինչև 400 հազար բանգլադեշցի կանայք և աղջիկներ:

Պատերազմի ժամանակ պակիստանյան բանակը և նրա հետ տեղական համագործակցողները՝ հիմնականում Ջամաաթ-ի-Իսլամին, իրագործել են բենգալյան մտավորականների համակարգված մահապատիժ: Դաքայի համալսարանի մի շարք դասախոսներ սպանվեցին պատերազմի առաջին իսկ օրերին: Այնուամենայնիվ, թիրախավորված սպանությունների ամենասարսափելի դեպքերը տեղի ունեցան պատերազմի վերջին օրերին:

Ազատագրական պայքարի երրորդ փուլի (հոկտեմբերի կեսից մինչև դեկտեմբերի կեսը) ընթացքում ուժեղացան պարտիզանական գործողությունները և ազատագրական պայքարն իր հանգուցալուծմանը հասավ մի կողմից Պակիստանի, իսկ մյուս կողմից Հնդկաստանի և Բանգլադեշի միջև կարճատև պատերազմով: 1971 թ. նոյեմբերին Հնդկաստանը զորքեր ուղարկեց հինդուիստներին և բենգալացիներին Արևմտյան Պակիստանի կողմից իրագործվող ցեղասպանությունից պաշտպանելու համար: Դեկտեմբերի 3-ին լայնածավալ պատերազմ սկսվեց Հնդկաստանի և Արևմտյան Պակիստանի միջև, որն ավարտվեց 1971թ. դեկտեմբերի 16-ին պակիստանյան բանակի պարտությամբ:

Պակիստանը շարունակում էր իր ցեղասպանական գործողությունները նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն իսկ իր պարտությունն անխուսափելի էր: Պակիստանցիները որոշեցին սպանել յուրաքանչյուր քաղաքի հայտնի մտավորականներին և մասնագետներին՝ բանգլադեշցիներին տաղանդավոր մարդկանցից զրկելու համար: Դեկտեմբերի 12-ից դեկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում նրանք տներից դուրս հանեցին որոշակի թվով մտավորականների ու մասնագետների և ոչնչացրին: Այդ պատճառով դեկտեմբերի 14-ը Բանգլադեշում նշվում է որպես նահատակված մտավորականների օր:

Պակիստանյան բանակի համար հատուկ թիրախ էին նաև հինդուիստ փոքրամասնության ներկայացուցիչները: Բանգլադեշի ցեղասպանության ժամանակ տեղի է ունեցել հինդուիստ տղամարդկանց զանգվածային սպանություն և կանանց բռնաբարություններ: Պակիստանյան զինվորները գյուղից գյուղ ընկած հալածում էին հինդուիստներին: Միայն 1971 թ. հունիսին ավելի քան 4 մլն հինդուիստ փախստականներ գաղթեցին Հնդկաստան: Բուդդայական տաճարները և բուդդայական վանականները նույնպես հարձակման ենթարկվեցին:

Պատերազմից հետո հնդկական բանակը պահեց 92.000 պակիստանցի ռազմագերիների, որոնցից 195-ը մեղադրվում էին պատերազմական հանցագործությունների իրագործման մեջ: 1974 թ. ապրիլին նրանք 195-ն էլ ազատ արձակվեցին Բանգլադեշի, Պակիստանի և Հնդկաստանի միջև Դելիի եռակողմ համաձայնագրի կնքումից հետո, և Բանգլադեշը թույլ տվեց նրանց վերադառնալ Պակիստան՝ Պակիստանի կողմից իր անկախությունը ճանաչելու դիմաց: 1974 թ. փետրվարի 22-ին Պակիստանը ճանաչեց Բանգլադեշի անկախությունը:

Բանգլադեշի անկախության համար պատերազմի 9 ամիսների ընթացքում Պակիստանի զինվորականները և Ջամաաթ-ի-Իսլամի իսլամական գրոհայինները սպանեցին մոտ 3 մլն մարդու: 10 միլիոն մարդ գաղթեց Հնդկաստան, 30 մլն մարդ ստիպված եղավ հեռանալ իրենց տներից:

2014 թ. մայիսին Կհուլնա քաղաքում, որը Բանգլադեշի երրորդ ամենամեծ քաղաքն է, հիմնվեց Բանգլադեշի ցեղասպանության առաջին թանգարանը՝ «1971 թ. ցեղասպանության ու խոշտանգման արխիվ և թանգարան» (1971: Genocide and torture Archive and Museum) անվամբ: Քաղաքի ընտրությունը պատահական չէր, քանի որ լայնամասշտաբ ցեղասպանական գործողություններ էին կատարվել հենց Կհուլնայում:


Նարեկ Պողոսյան
ՀՑԹԻ գիտաշխատող






1947 թ. Հնդկաստանի գաղութի բաժանումը Հնդկաստանի և Պակիստանի, որը բաժանված էր Արևմտյան Պակիստանի և Արևելյան Պակիստանի (Բանգլադեշ)
Արևմտյան Պակիստանի կողմից բանգլադեշի մահմեդականները համարվում էին որպես երկրորդ կարգի քաղաքացիներ:
Բանգլադեշը խնդիր ուներ պաշտպանելու ոչ միայն իր լեզուն, այլև մշակույթը, որը նույնպես հարվածի տակ էր:
Պակիստանի կենտրոնական կառավարությունը տարբեր միջոցներ էր ձեռնարկում
Արևելյան Պակիստանի տնտեսությունն իր վերահսկողության տակ վերցնելու համար:



Շեյխ Մուջիբուր Ռահման, Բանգլադեշի առաջին նախագահը
(1920 - 1975 թթ.)
(1971 - 1972 թթ./նախագահ)


Ցեղասպանության ժամանակ նահատակված մտավորականներին նվիրված հուշարձան, Դաքա



Բանգլադեշի ցեղասպանության նահատակներ




Բանգլադեշի ցեղասպանության վերաբերյալ նկարները վերցված են virtualbangladesh.com կայքից




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am