Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶԱԿ-Ի ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ


ԱՆԶԱԿ-ի բազմաթիվ զինվորներ դարձան Հայոց ցեղասպանության ականատեսները և պատերազմի ավարտից հետո վերադառնալով Ավստրալիա՝ մասնակցեցին մարդասիրական գործունեության կազմակերպմանը։

Ապրիլի 25-ը՝ «ԱՆԶԱԿ-ի օրը», Ավստրալիայում հիշատակի ազգային օր է։ Այդ օրն Ավստրալիան նշում է իր մարտական «մկրտության օրը»։ Ապրիլի 25-ը պաշտոնապես կոչվեց ԱՆԶԱԿ-ի օր 1916թ․, իսկ 1920-ական թթ․ այն հաստատվեց որպես պատերազմում զոհված 60 000 ավստրալացիների հիշատակի օր։

1915թ․ ապրիլի 25-ին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային զորամիավորումները (ԱՆԶԱԿ) բրիտանական հրամանատարության ներքո ափ իջան Գալիպոլիի թերակղզում՝ համաձայն Ուինսթոն Չերչիլի ծրագրի դեպի Սև ծով ճանապարհ բացելու և Կ․Պոլիսը գրավելու նպատակով։ Գալիպոլիի մարտերը սկսվեցին 1915թ․ ապրիլի 25-ին՝ հայ մտավորականների ձերբակալությունից մեկ օր անց, և ավարտվեցին 1916թ․ հունվարի 9-ին։ Այդ ժամանակահատվածում Գալիպոլիում զոհվեց 8709 ավստրալացի և 2721 նորզելանդացի, շուրջ 217 զինվոր էլ դարձան օսմանյան բանակի ռազմագերիներ։ Առաջին հայացքից այս երկու պատմական իրադարձությունները որևէ կերպ փոխկապակցված չեն, սակայն իրականում հենց այս մարտերից հետո Ավստրալիայում սկիզբ առավ և համազգային բնույթ ստացավ հայանպաստ մարդասիրական շարժումը։ ԱՆԶԱԿ-ի բազմաթիվ զինվորներ դարձան Հայոց ցեղասպանության ականատեսները և պատերազմի ավարտից հետո վերադառնալով Ավստրալիա՝ մասնակցեցին մարդասիրական գործունեության կազմակերպմանը։ Ժամանակի հայտնի ավստրալական թերթերը հարյուրավոր հոդվածներ հրապարակեցին՝ լուսաբանելով նրանց պատմությունները։ ԱՆԶԱԿ-ի զինվորների, հատկապես ռազմագերիներից շատերի հուշագրություններն ու զեկույցները հնարավորություն են տալիս ընդհանուր պատկերացում կազմել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների վերաբերմունքի մասին։ Նրանց համար որպես կալանավայր թուրքական կառավարությունն օգտագործում էր հայերի լքված տներն ու եկեղեցիները։ Ստորև ներկայացված են նրանց հուշագրություններից որոշ հատվածներ։

Ավստրալացի ռազմագերիների շարքում էր օդաչու Յեթս-Բրաունը, ով գերի էր ընկել 1915թ․ նոյեմբերի 13-ին։ Բաղդադից Մոսուլ տանող ճանապարհին նա հանդիպում է Քութ-էլ-Ամարա շարժվող հեծելազորային դիվիզիայի, որի սպաներից մի քանիսը խոսում էին նաև ֆրանսերեն։ Յեթս-Բրաունը նրանցից տեղեկանում է հայերի կոտորածների մասին։ Իր հուշերում նա գրում է․ «Նրանցից մեկն ինձ ասաց, որ «հայերը կոտորում էին Արևելյան Անատոլիայում բնակվող թուրքերին։ Նրանք համագործակցում են ռուսների հետ և հեղաշրջում են բարձրացրել Վանում։ Նրանց հպատակեցումը անհրաժեշտ է ժամանակակից Թուրքիային այնքան, որքան անհրաժեշտ է եղել կարմիր հնդկացիների նկատմամբ բռնությունները Ամերիկան ստեղծելու համար։ Հայերը վտանգ են ներկայացնում կայսրության համար։ Հրամանը եկել է Կոստանդնուպոլսից․ «Yak, Var, Oldur _ վառել, սպանել, ավերել»․ նրանք պետք է ոչնչացվեն»»։

Մեկ այլ ռազմագերի՝ Ջորջ Էռնեստ Քերը, ով գերի էր ընկել 1915թ․ նոյեմբերի 20-ին, այլ ռազմագերիների հետ պահվում էր Աֆիոն Գարահիսարում։ Իր հուշերում նա գրում է․ «1915թ․ ավելի վաղ հազարավոր հայեր սպանվել կամ դուրս էին քշվել քաղաքից թուրքական զորքերի կողմից «էթնիկ զտում» անվան տակ։ Բանտային ճամբարի հատակը ծածկված էր ամենայն հավանականությամբ հենց նրանց մնացորդներով»։

A.E.2-ը պատերազմին մասնակցած ավստրալական 2 սուզանավերից մեկն էր։ A.E.2-ի անձնակազմի մեծ մասը գերի ընկան։ Նրանց շարքում էր 2-րդ կարգի ծովագնաց Ջոն Հարիսոն Ուիթը, ով այլ ռազմագերիների հետ գտնվում էր Աֆիոն Գարահիսարում։ 1915թ․ օգոստոսի 18-ին իր օրագրում նա հետևյալ գրառումն է արել․ «Բոլոր հայերը քաղաքից աքսորվել են․ պատճառն այն է, որ հայերը քրիստոնյաներ են ու քաղաքի ողջ առևտուրը նրանց ձեռքում է։ Այս երկրում բավականին սուր զգացումներ ունեն քրիստոնյաների նկատմամբ։ Այս ընթացքում հազարավոր քրիստոնյաներ են տեղահանվել մեծ քաղաքներից, սովամահության թողնվել և 1000-ավորներ էլ կոտորվել են»։

Լեյտենանտ Լեսլի Լասքոմբը գերի ընկավ 1915թ․ օգոստոսին։ Անկարայի Սուրբ Աստվածածին վանք տանող ճանապարհին՝ Էսքիշեհիրի երկաթուղային կայարանում, նա ականատես է լինում «մի տխուր ու ողբալի տեսարանի․ հարթակի հակառակ կողմում մեկ այլ գնացք էր կանգնած, որը կազմված էր ոչխարների համար նախատեսված մի քանի դատարկ վագոններից։ Կայարանում խմբված էին բազմաթիվ հայ կանայք և երեխաներ։ Երբ մեր գնացքը մտավ հարթակ, թուրք զինվորները կանանց և երեխաներին զենքերով քշում էին դեպի ոչխարների համար նախատեսված վագոնները։ Ակնհայտ էր, որ նրանց տեղափոխելու էին ինչ-որ հեռավոր համակենտրոնացման ճամբար․․․Բոլոր հայ տղամարդկանց մինչ այդ ոչնչացրել էին․․․»։


Նյութը պատրաստեց ՀՑԹԻ գիտաշխատող Լուսինե Աբրահամյանը









ԱՆԶԱԿ-ի զորքերն ափ են իջնում Գալիպոլիում, 1915թ.


Ավստրալական Կայսերական Զորքերի 7-րդ գումարտակի առաջին վիրակապական կետը, Գալլիպոլիի թերակղզի, Թուրքիա, 1915թ. ապրիլի 25


Մակույկներն ափ են տեղափոխում ԱՆԶԱԿ-ի զինորներին, Թուրքիա, Գալիպոլիի թերակղզի, 1915թ. ապրիլի 25


Ավստրալացի զինվորներին ԱՆԶԱԿ-ի ճամբար տեղափոխող փրկամակույկ, Թուրքիա, Մարմարա, Գալիպոլիի թերակղզի, 1915թ., ապրիլի 25


Ափ իջնելուց հետո ավստրալացի հրետանավորները դիրքավորում են զենքերը, Գալլիպոլիի թերակղզի, Թուրքիա, 1915թ. ապրիլի 26


ԱՆԶԱԿ-ի ավստրալացի և բրիտանացի ռազմագերիները Տավրոսի լեռներում՝ Բելեմեդիկում,1918թ.


ԱՆԶԱԿ-ի ռազմագերիների լուսանկարը Աֆիոն Գարահիսարի ամբարում, Թուրքիա, 1915թ.


AE2 սուզանավի անձնակազմը գերության մեջ Թուրքիայում


ԱՆԶԱԿ-ի ռազմագերիների գերեզմանները Բելեմեդիկում, Թուրքիա, 1916թ.


Թուրքիայում ավստրալացի ռազմագերիները: Ձախից աջ՝ լեյտենանտ Կլոդ Հենրի Վաութին, լեյտենանտ Սթենլի Ռուբերթ Ջորդան, կապիտան Թոմաս Ուոլթեր Ուայթ և լեյտենանտ Լեսլի Հենրի Լասքոմբ


Մայոր Ուիլֆրիդ Քենթ Հյուզ, ով Գալիպոլիի թերակղզում ափ է իջել 1915թ. մայիսին


Մայոր Ուիլֆրիդ Քենթ Հյուզի ֆոտոխցիկը, որն արտադրվել է Կոդակ ընկերության կողմից 1912թ.:
Նման ֆոտոխցիկները օգտագործվում էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զինվորների կողմից:



Քենթ-Հյուզի կողմից արված լուսանկարներից մեկը: Լուսանկարում պատկերված են մայոր Ուիլֆրիդ Քենթ Հյուզի հետ ծառայող վարորդներ, Դամասկոս, 1918թ. նոյեմբեր


41-րդ ջոկատի երթը ԱՆԶԱԿ-ի օրվա կապակցությամբ, Բրիսբան, Քուինսլենդ, 1916թ.


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am