Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ԿՈՄԻՏԱՍ. ՀԱՅ ԿՈՒՌՔԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

25.04.2015


Այսօր ժամը 16:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա Ռիտա Սուլահյան-Կույումջյանի «Խելագարության ակունքներում: Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Գիրքը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, հայագետ Կոմիտաս Վարդապետի կյանքի անհայտ էջերի ու հոգեբանական ապրումների տակավին չլուսաբանված ծալքերի ուսումնասիրությանը: Հոգեբանական լույսի ներքո և ժամանակակից հոգեբուժական-հոգեվերլուծական մոտեցումների ու մեթոդների կիրառմամբ հեղինակը փորձել է վեր հանել Կոմիտասի հոգեբանական բնութագիրը, ապրումները, դրանց ակունքները և մասնագիտական եզրակացություններ ու հիմնավորումներ տալ:

Մարդկային կյանքի երկու հիմնական թելեր միահյուսված են հայ ժողովրդի հոգեկերտվածքում՝ տառապանքը և արվեստը։ Կոմիտասի կենսագրությունում այս երկուսը զուգակցվում են՝ ստեղծելով ողբերգական և միևնույն ժամանակ սքանչելի արվեստագետի կյանք։

Ծնվելով 1869 թ. Օսմանյան կայսրության Քյոթահիա քաղաքում՝ Կոմիտասը թափառաշրջիկ որբ տղայից դարձավ միջազգային ճանաչում ունեցող մեծ երաժիշտ։ Կազմակերպելով երկսեռ երգչախմբեր խոշոր հայ համայնքներ ունեցող բազմաթիվ քաղաքներում՝ նա հայկական երաժշտությունը հայտնի դարձրեց ողջ աշխարհում։

Կոմիտասը մեծ հեղինակություն էր վայելում հայ երաժշտագետների շրջանում, որոնք ընկալեցին նրան որպես հայկական երաժշտական ժառանգության փրկիչ։

Նա իր առջև նպատակ էր դրել՝ բացահայտել հայկական եկեղեցական երաժշտության նախաքրիստոնեական արմատները, հայ գեղջկական երաժշտությունը կատարողական բարձր մակարդակի հասցնել, հայ իրականության մեջ երաժշտական կրթության զարգացման համար երաժշտանոց ստեղծել։

Նրա ստեղծագործությունները խորապես հուզել և հուզում են թե՛ հայ և թե՛ օտար ունկնդրին։

Կոմիտասը՝ հայ դասական երաժշտության հիմնադիրը, Ցեղասպանության սարսափներն ապրած հայ ժողովրդի խորհրդանիշը դարձավ։

Գրքի հեղինակը՝ Ռիտա Սուլահյան-Կույումջյանը, մասնագիտությամբ հոգեբույժ է: Ներկայումս նա աշխատում է Մոնրեալի Սուրբ Մարիամ հիվանդանոցում որպես հոգեբուժական ամբուլատոր վարչության տնօրեն: Հինգ գրքի հեղինակ է: Առաջինը՝ «Օրագրային գրառումներ Հայաստան կատարած ուղևորության մասին. հոգեբույժի նոթեր» գիրքն է, որը պատմում է 1988-ի երկրաշարժից հետո Հայաստան կատարած նրա այցի և աղետյալ երեխաների հետ անցկացրած հոգեբանական վերականգնողական աշխատանքի մասին:

«Խելագարության ակունքներում։ Կոմիտաս. հայ կուռքի դիմանկարը» նրա երկրորդ գիրքն է։

Հեղինակի երրորդ գիրքը՝ «Եռապատում. Ապրիլի 24, 1915», ուսումնասիրությունն է՝ նվիրված հայ մտավորականներ Արամ Անտոնյանին և Թեոդիկին, ովքեր 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված նշանավոր հայերի թվում էին: Նրանց հաջողեց վերապրել Եղեռնը և հետագայում նպաստել հայկական սփյուռքի գոյատևմանը:

Գիրքը անգլերենից հայերեն թարգմանել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ Լուսինե Աբրահամյանը և Ռոբերտ Թաթոյանը:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

donationforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am