Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին


25.06.2022


Երևանի քաղաքապետարանի երկարամյա աշխատակից Կամո Արեյանը տասնյակ տարիներ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին է թե՛ որպես պաշտոնյա, թե՛ որպես շարքային սրտացավ քաղաքացի: Լինելով սասունցիների ժառանգ՝ նա հարազատ է մնում այս ուղղությամբ իր որդեգրած ուղուն, որի առանցքն է ՀՑԹԻ-ի համազգային կառույց լինելու անբեկանելի գիտակցումը. նա շարունակում է անխախտ հոգացավությամբ անտարբեր չլինել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հետ կապված ցանկացած խնդրի վերաբերյալ՝ լուծում տալով հնարավոր բոլոր տարբերակներով:

Սկսած Հայոց ցեղասպանության թանգարանի բացումից՝ 1995 թ., լինելով պետական պաշտոնյա, Կամո Արեյանը Ծիծեռնակաբերդի բարձունք է ուղեկցել բազմաթիվ օտարերկրյա քաղաքական, մշակութային գործիչների: Տարբեր տարիներին, որպես Երևանի քաղաքապետի տեղակալ կամ խորհրդական, համակարգել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում քաղաքապետարանի իրականացրած աշխատանքները:

Ի նշան երախտագիտության՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ և հրամանով ս.թ. հունիսի 23-ին տասնյակ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքները համակարգելու համար Երևանի քաղաքապետարանի բազմամյա և փորձառու աշխատակից Կամո Արեյանը պարգևատրվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով: Հուշամեդալը պարոն Արեյանին հանձնեց ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության և միշտ ՀՑԹԻ կողքին լինելու համար: Իր հերթին Կամո Արեյանը շեշտեց, որ իր համար այս հուշամեդալը կրկնակի թանկ է, քանի որ այս կառույցի դերն ու նշանակությունն իր համար անչափ կարևոր են:











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am