Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը մասնակցել է «Եվրոպական ոգեկոչում 2014» միջազգային գիտաժողովին Բեռլինում

25.12.2014


Դեկտեմբեր 17-ին ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, պ.գ.դ. Հայկ Դեմոյանը մասնակցեց Բեռլինում կայացած «Եվրոպական ոգեկոչում 2014» միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովում «Հիշողության աշխարհագրական և քաղաքական ուղղությունները. Հայաստանի դեպքը» խորագրով մի նիստ նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Գիտաժողովի պաշտոնական ծրագրում նշված էր. «2015 թվականին կնշվի Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված կոտորածների 100 ամյակը, մի իրադարձություն, որը բևեռանում է հիշողության մեջ մինչ օրս: Այս հակամարտող հիշողությունները եվրոպացի քաղաքական և հասարակական գործիչների առաջ բարձրացնում են բարդ հարցեր: Հետևաբար, այս նիստի նպատակն է, հատուկ ուշադրություն հրավիրել ուսումնասիրելու, թե ինչպես են այդ դեպքերը հիշվում Եվրոպայում»:

Հայկ Դեմոյանը հանդես եկավ «Հայոց ցեղասպանությունը և Եվրոպայի պատմությունն ու հիշողությունը. համատեքստայնացման օգտագործումն ու չարաշահումը» զեկույցով, որը ներկայացնում էր հայկական խնդիրը Եվրոպայի պատմության և հիշողության մշակույթում:

Գիտաժողովը կազմակերպվել էր Միջազգային մշակութային կապերի ինստիտուտի և Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

donationforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am