Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԸՆԹԱՑԻԿ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ



Բանախոս՝ Քրիստինե Նաջարյան, ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա
Դպրոց՝ք. Երևան, «Ուսում» հանրակրթական դպրոց, VIII Ա և VIII Դ դասարաններ

2020 թվականի փետրվարի 28-ին և մարտի 11-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում տեղի ունեցան «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի հերթական դասընթացները: Դասընթացներին մասնակցեցին «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII Ա և VIII Դ դասարանները:

ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը դպրոցականների համար կարդաց «Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա» դասախոսությունը:

Դասընթացների ընթացքում զուգահեռներ անցկացվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրած երկու երեխաների` Արշալույսի և Մուշեղիկի պատմությունների միջև:

Երկու երեխաներ, ովքեր փրկվել են ցեղասպանությունից` սակայն ամբողջ կյանքում կրել են դրա բոլոր սարսափները և ողբերգականությունը: Երկուսն էլ ամբողջությամբ կամ մասամբ կորցրել են իրենց ընտանիքը, երկուսն էլ փրկվել են հրաշքով: Նրանցից մեկի պատմությունը դեռևս իր կենդանության օրոք իմացել է ամբողջ աշխարհը, իսկ մյուսի մասին` շատ քչերը:

Այս անհատական պատմությունների շնորհիվ աշակերտները կարողացան քննարկել և վերլուծել «Մեկ անձի պատմության միջոցով պատմել Հայոց ցեղասպանության մասին» մոտեցման կարևորությունը և ցեղասպանության մասին գիտելիքի փոխանցման մեջ ներկայացման բացառիկությունը:

Դասընթացի ընթացքում ցուցադրվեց նաև Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) «Հոշոտված Հայաստան» (Հոգիների աճուրդ) համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:

Աշակերտները դիտեցին նաև Ավրորային նվիրված կենդանի տեսաձայնագրություններ, որտեղ ներկայացվում են անմարդկային փորձություններով լի դեռատի աղջկա բռնագաղթի ճանապարհը, փախուստը Քեմալ էֆենդնու հարեմից, իր ընտանիքի անդամների ու ազգականների սպանությունն իր իսկ աչքի առջև:

Աշակերտները դասընթացի ավարտին լրացրեցին նաև թեմային վերաբերող հարցաթերթիկներ

Կրթական ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան այցելած դպրոցականները շրջեցին նաև թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմության այլ դրվագների:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am