Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ. ՀԵՏԱՀԱՅԱՑ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ


26.03.2021

Գիտաժողովի օրերը՝ 16-18 սեպտեմբերի 2021 թ.
Գիտաժողովի վայրը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նիստերի դահլիճ, Երևանի պետական համալսարան, Մատենադարան

2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և նրան դաշնակցած Թուրքիայի սանձազերծած պատերազմը և դրա արդյունքում նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը լուրջ բացասական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար` Արցախի Հանրապետությունը կրեց խոշոր տարածքային կորուստներ, արցախահայության զգալի հատվածը զրկվեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունից` դառնալով փախստական։

Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի գործուն մասնակցությունը, այդ պետության կողմից հետապնդած պանթուրքիստական նպատակները թույլ են տալիս տեղի ունեցածը դիտարկել որպես հայ ժողովրդի մասնիկներից մեկի` Արցախի հայության նկատմամբ ցեղասպան և հայրենազրկման քաղաքականության նոր դրսևորում, ինչը իրավաչափ է դարձնում նաև ադրբեջանահայության և արցախահայության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության պատմության գիտական արծարծումը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ծիրում։

Ստեղծված նոր իրողությունները նաև արդիական են դարձնում Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության գիտական ասպեկտին առնչվող նոր խնդիրների և մարտահրավերների քննարկումը, ուսումնասիրության նոր ուղղությունների և ոլորտների սահմանումն ու ներկայացումը, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթացի հեռանկարների քննարկումը։

Վերոնշյալ նպատակին է ուղղված «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովի կազմակերպումը։

Գիտաժողովին ներկայացվելիք զեկուցումները պետք է վերաբերեն (սակայն չսահմանափակվեն) հետևյալ թեմաներին.
1. Հայոց ցեղասպանության ուսումնասիրության խնդիրները 21-րդ դարում. պրոբլեմային դաշտի նշագծում
2. Հայոց ցեղասպանության աղբյուրագիտության խնդիրներ. վերարժևորումներ և նոր բացահայտումներ (նոր արխիվային տվյալներ, մամուլ, հուշագրություններ, գեղարվեստական գրականություն)
3. Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը միջգիտակարգային տիրույթում (հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, մշակութաբանություն, ազգագրություն, կրոնագիտություն, արվեստաբանություն և այլն)
4. Ցեղասպանության հիշողության փոխանցման մեխանիզմները 20-21-րդ դարերում և Հայոց ցեղասպանության դասավանդման խնդիրները
5. Թվային տեխնոլոգիաները և Հայոց ցեղասպանագիտության ապագան
6. Հայոց հայրենազրկումը ամրագրող միջազգային պայմանագրեր. պատմաիրավական գնահատական
7. Հայոց ցեղասպանության ժխտումը և հայատյացությունը Թուրքիայի քաղաքականության ծիրում
8. Ադրբեջանական իշխանությունների հայատյացության և ցեղասպան քաղաքականությունը ադրբեջանահայության և արցախահայության նկատմամբ

Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվելու են հետևյալ երկու կլոր սեղան-քննարկումները.
Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթաց. ձեռքբերումներ, խնդիրներ, սպասելիքներ,
Ցեղասպանության քաղաքականության դրսևորումները երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ։

Գիտաժողովը բաց է հետազոտողների լայն շրջանակի համար:

Գիտաժողովի հայտերը պետք է ներկայացնել մինչև 2021 թ. հունիսի 15-ը: Ընտրված մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի 2021 թ. հունիսի 30-ին: Ներկայացվող հայտերը պետք է ընդգրկեն ամփոփում՝ 200-250 բառ, և հեղինակի համառոտ գիտական ինքնակենսագրությունը (CV):

Դիմումները պետք է ուղարկվեն կազմակերպչական հանձնաժողովին հետևյալ էլ. հասցեով՝ genocide.artsakh@genocide-museum.am:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։

Գիտաժողովն առանց մասնակցության վճարի է:



ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am