Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՍՈՒԼԻՍ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՑԹԻ-ՈՒՄ

26.05.2015


Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ասուլիսը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ հրատարակված գրքերի շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ թանգարան-ինստիտուտի վերջին շրջանի գործունեությանը: Մանրամասն ներկայացվեցին արդեն տեղի ունեցած միջոցառումները, մասնավորապես՝ ապրիլի 21-ին բացված Հայոց ցեղասպանության թանգարանային նոր ցուցադրությունը և ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում մեծ շուքով բացված «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը:

Ինչպե նաև ներկայացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կազմակերպվող մի շարք միջոցառումները՝ գրքերի հրատարակում, ցուցադրությունների կազմակերպում և այլն: Թանգարանը համագործակցում է ինչպես տեղական մարմինների, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչ կազմակերպությունների, անհատների հետ:

Ներկայացվեցին նաև առաջիկա մի քանի ամսվա միջոցառումները, դրանց ժամանակացույցը:

Տեղի ունեցավ նաև Փարիզի և Երևանի քաղաքապետարանների և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված ցուցադրության շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ֆինանսավորմամբ ֆրանսերեն լեզվով հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը:

«Այս պատմական ցուցադրությունը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե չլիներ Փարիզի քաղաքապետ տիկին Աննա Իդալգոյի բարձր պատրաստակամությունը և հովանավորությունը, ինչի համար շատ երախտապարտ ենք նրան: Շնորհակալություն եմ հայտնում նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը, ՀՑԹԻ բարերար և իմ բարեկամ Ջևան Չելոյանցին, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ցուցադրության կազմակերպմանը»,-նշեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Այդ գրքերը ներկայացված են Փարիզի քաղաքապետարանում գործող գրքերի ցուցահանդես-վաճառքին, դրանք են՝ Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ հատորը, Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային հուշագրույթունը, «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը և Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը:

«Մենք չէիք կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառուներից և հատկապես Փարիզի քաղաքապետարանի շենքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից նախաձեռնված ցուցադրությունից: Իրականացվող ցուցադրությունը, բացառիկ է թե՛ իր անցկացման վայրով, թե՛ ստացած հնչեղությամբ: Համոզված եմ, որ ցուցադրության շնորհիվ բազմաթիվ մարդիկ տեսան և իմացան, թե ինչ է իրականում կատարվել 20-րդ դարի սկզբին: Շատ կարևոր է Հայոց ցեղասպանության մասին նման մակարդակով բարձրաձայնել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանրության շրջանակներում: Կցանկանամ նաև շնորհակալություն հայտնել թանգարան-ինստիտուտի ամբողջ անձնակազմին և պարոն Հայկ Դեմոյանին՝ նման մեծ գիտական աշխատանք կատարելու համար»,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:













ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am