Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
armin
armin
armin
armin




Նորություններ

Հայկական Կարմիր խաչը - 100

26.06.2010

Հայ Կարմիր խաչը իր գործունեությունը սկսեց 20-րդ դարի առաջին տասնամյակում` դառնալով հայ իրականության մեջ գործող կանանց առաջին կազմակերպությունը: Այն հսկայական և նշանակալի դեր ունեցավ հայ ժողովրդի համար ճակատագրական ու ողբերգական տարիներին:

1904թ., երբ Հ. Յ. Դաշնակցությունն իր ողջ միջոցները ներդրեց Սասունի ապստամբությունը կազմակերպելու համար, ԱՄՆ-ում սկսվեց հայ կանանց քաղաքական ակտիվացումը: Հետզհետե կանանց խմբերը ներգրավվեեցին ԱՄՆ քաղաքներում գործող ՀՅԴ կոմիտեներում:

Ներշնչվելով Կամիր Խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական գործունեությամբ` կանանց այդ խմբերը հասարակական գործիչ, հրապարակախոս Է. Ակնունու թելադրանքով, որն այդ ժամանակ շրջագայում էր Հյուսիսային Ամերիկայում, 1910թ. որդեգրեցին Կարմիր Խաչի պաշտոնական անունը` առաջնորդվելով ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի կողմից: ՀՅԴ Կարմիր Խաչի այս կազմակերպությունն իր առաջին Պատգամավորական ժողովը գումարեց 1915թ. մայիսի 30-ին Բոստոնում, որտեղ որոշվեց Կովկասյան ճակատ ուղարկել կամավոր հիվանդապահուհիներ: Ժողովը հեռագիր ուղարկեց նաև ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնին` խնդրելով միջամտել դադարեցնելու Օսմանյան Թուրքիայում իրականացվող հայկական ջարդերը:

1919թ. հուլիսի 2-5-ը գումարվեց ՀՅԴ Կարմիր Խաչի երկրորդ Պատգամավորական ժողովը, որտեղ հավաքված պատվիրակները որոշեցին փոխել ՀՅԴ Կարմիր Խաչ անունը և այն վերանվանել Հայաստանի Կարմիր Խաչ: Սույն պատգամավորական ժողովի կարևոր որոշումներից էր ստեղծել մասնավոր ֆոնդ` ՀՀ-ում հիվանդանոց հիմնելու համար, ինչպես նաև սերտ հարաբերություններ հաստատել Կ. Պոլսի Հայ Կարմիր Խաչի հետ:

1920թ. նոյեմբերի 25-ին Բոստոնում տեղի ունեցավ Հայաստանի Կարմիր Խաչի 3-րդ պատգամավորական ժողովը, որտեղ որոշվեց փոխել Կարմիր Խաչ անունը` հիմք ընդունելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոյի դիտողագիր-նամակը, որպեսզի շփոթություն չառաջանա Ամերիկայի Կարմիր Խաչ անվան հետ: Այդուհետ, այս կազմակերպությունը սկսեց կոչվել «Դստերք Հայաստանի» (“Doughters of Armenian Republic”):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ Ամերիկայի Կարմիր Խաչը գործում է որպես Հայաստանի Հանրապետության Կարմիր Խաչի օժանդակ մարմին, երրորդ ժողովը որոշեց` ամերիկահայ բոլոր կանանց միությունները համախմբել մեկ գաղափարի շուրջ:
1921թ. ապրիլ-մայիս ամիսներին սկսվեցին բանակցությունները «Դստերք Հայաստանի» Կարմիր Խաչի և «Ազգային» Կարմիր Խաչի միջև: Արդյունքում` 1921թ. հուլիսի 2-ին, Բոստոնում գումարվեց միացյալ պատգամավորական ժողով: Որոշվեց երկու հայ Կարմիր խաչերի միացյալ անունը` Հայ Կարմիր խաչ: Կազմակերպությունը պետք է ենթարկվեր Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված և վավերացված Հայ Կարմիր Խաչին, որի օրենքները նախապես համաձայնեցվել էին Միջազգային Կարմիր Խաչի օրենքներին:

1922թ. հունվարին կազմվեց «Հայաստանի սովյալների օգնության ամերիկյան կենտրոնական հանձնախումբը», որի մեջ նեկայացված էին քաղաքական կուսակցությունները, հայ եկեղեցու ներկայացուցիչները, ՀԲԸՄ անդամները և Հայկական Կարմիր Խաչը: Դժբախտաբար առկա տարակարծությունների պատճառով այդ միությունը շուտով լուծարվեց:

Հիմք ընդունելով Խորհրդային Հայաստանի կառավարության որոշումը ներգաղթի մասին` 1924թ. ապրիլ-մայիս ամիսներին սահմանմվեց դրամահավաք` 10.000 դոլլար, որից 5 հազար ուղարկվեց Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի միջոցով` Կ. Պոլսի Ազգային Խնամատարությանը, հազարը` Աթենքի Հ. Կ. Խաչի վարչությանը, իսկ 3 հազարը` Միջագետքից գաղթականներին Հայաստան փոխադրելու համար:

1925թ. հոկտեմբերի 25-ին` Ստամբուլի նավահանգստից դուրս եկավ առաջին նավը` 675 տարագիրներով, որոնցից 381-ը` Հայ Կարմիր Խաչի հանգանակած գումարներով: 1926-30թթ. Հայ Կարմիր Խաչը հսկայական գումարներ փոխանցեց Հունաստան, որտեղ իր մասնաճյուղերի միջոցով հիմնեց սեփական մանկապարտեզներ և վարժարաններ` ստանձնելով Հունաստանում ապաստանած բազմահազար հայ որբերի կրթադաստիարակչական գործը:

Հայ Կարմիր Խաչը դրամական հանգանակություններ հատկացրեց 1926թ. Լենինականի երկրաշարժից տուժածներին: Երևանյան ջրհեղեղի կապակցությամբ` NER-ի (Մերձավոր Արևելքի Նպաստամատույց) միջոցով միությունը Հայսատան ուղարկեց 1 մլն դոլլար:
Հայ Կարմիր Խաչը, հավատարիմ մնալով իր որդեգրած նպատակներին, գումարներ է հատկացրել չքավոր հայ ուսանողներին` եվրոպական համալսարաններում իրենց գիտելիքները կատարելագործելու համար: 1926թ. Հայ Կարմիր Խաչի Կենտրոնական վարչությունը (Բոստոն) սկսեց բանակցություններ վարել Սիրիայում գոյություն ունեցող ՀԿ Խաչի մասնաճյուղերի հետ և ձեռնարկեց ՙՄեկ որբ` մեկ ոսկի՚ նշանաբանով առաքելությունը` փրկելու արաբական անապատներում ապստանած հայ որբերին: Այս ուղղությամբ կատարված աշխատանքները տվեցին բավարար արդյունք: 1928-29թթ. ֆոնդից գումար տրամադրվեց Հալեպի չափահաս որբերի միությանը` հնարավորություն տալով ավարտել արհեստանոց-որբանոցի շենքի շինարարությունը:

Հայ Կարմիր Խաչի 9-րդ պատգամավորական ժողովը գումարվեց 1929թ. հուլիսի 26-ին և տևեց 4 օր` մասնակցությամբ գաղութահայ վարչությունների ներկայացուցիչների: Օրակարում դրված էր հարց` վերաքննել ծրագիր-կանոնագիրը: Որոշվեց բոլոր հայկական գաղութներում գոյություն ունեցող Կարմիր խաչերը միավորել` կազմելով Հայ Կարմիր Խաչ: Ըստ կանոնակարգի` յուրաքանչյուր երկիր պետք է ունենար միայն մեկ Կարմիր Խաչ, միաժամանակ ԱՄՆ շրջանային վարչությունը կատարում է կենտրոնական վարչության պարտականությունը:

Հայ Կարմիր Խաչի շրջանային վարչություններն էին` Հունաստանի, Եվրոպայի, Իրանի, Իրաքի, որոնց պատվիրակները Կանադայի և Միացյալ Նահանգների մասնաճյուղերի հետ միասին մասնակցեցին 9-րդ պատգամավորական ժողովին: Հունաստանի Հայ Կարմիր Խաչի շրջանային վարչության կենտրոնը Աթենքն էր, Իրանինը` Թավրիզը, Միջագետքինը` Բաղդադը, Արևմտյան Եվրոպայինը` Փարիզը: Կազմավորվեցին Սիրիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թրակիա-Մակեդոնիայի շրջանային նոր վարչություններ` իրենց հին և նոր ցանցերով: Սիրիայի շրջանային վարչությունը Հալեպն էր, Թրակիա-Մակեդոնիայինը` Սալոնիկը, Ռումինիայինը` Բուխարեստը, Բուլղարիայինը` Սոֆիան:

Փետրվարի 22-ը հայտարարվեց Հայ Կարմիր Խաչի օր: 1925թ. հրատարակվեց Հայ Կարմիր Խաչի խորհրադանշանով օրացույց` ստացված հասույթը տրամադրելով Միության կարիքներին:
Հայ Կարմիր Խաչը որդեգրեց միացյալ ճակատով ընդհանուր գործունեությամբ իրագործել հայապահպանման և հայրենիքի վերածնության գաղափարը` նպաստելով հայ համանքներում սերունդների հայեցի դաստիարակմանը և գործով ապացուցել, որ իրագործելի են հանուն մարդկության բարօրությանն ուղղված արժեքավոր և վեհ նպատակները:




Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2011թ. ապրիլին 20, 21-ին ՀՑԹԻ-ն կազմակերպում է «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:

Ժամանակավոր ցուցադրություն

ցուցադրություն
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ»

Հիշի՛ր

remember
Հայկազն Միհրդատ, ծնվել է 1864թ. Կ.Պոլսում, հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան, Պեշիքթաշի «Ահարոնյան ակումբի» նախագահ, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2011 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am