Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ



ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ






Սփյուռքի հայ երիտասարդները
Հարություն Մարությանի հետ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դասընթացի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր:

Նրանք հանդիպում ունեցան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի» տնօրեն Հարություն Մարությանի հետ: Տնօրենը նախ ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց այցի և հետաքրքրության համար, ապա Սփյուռքի հայ երիտասարդների համար կարդաց «Ինչպե՞ս հիշել ցեղասպանությունը» թեմայով դասախոսություն:

«Քանի որ թեման շատ ընդարձակ է, բազմաթիվ տեսանկյուններ ունի, չունի ամեն ինչ բուժող դեղատոմսեր, ուստի ես կփորձեմ ընդամենը որոշ շեշտադրումներ առաջարկել»,- նշեց պարոն Մարությանը:

Նա իր ելույթում հիմնականում կանգ առավ Հայոց ցեղասպանության համատեքստում ինքնապաշպանությունների թեմային:

«Ցեղասպանության դասավանդման հարցում խնդիրը կայանում է ոչ միայն իրականության ճշմարիտ արտացոլման մեջ, այլ նաև շեշտադրումներ առաջարկելու ինչպես կրթության, նույնպես և ինքնության ձևափոխման գործընթացներում։ Նման օրինակներից կարող է լինել Հայոց ցեղասպանության տարիներին տեղ գտած ինքնապաշտպանությունների թեմայի շեշտադրումը:

Անցել է ավելի քան հարյուր տարի։ Ունենք Ցեղասպանության տարիների ինքնապաշտպանական կռիվների իրողությունը, ունենք շուրջ երեսնամյա ազգային պետականություն, արցախյան հաղթանակների գործոնը։ Վաղուց ժամանակն է վերաիմաստավորելու հիշողության օրվա խորհուրդը, ձևափոխելու այն, իրականացնելու առնվազն շեշտադրումների փոփոխություն և շրջանառության մեջ դնելու ապրիլի 24-ի այլ բանաձևում. օրինակ, «Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական կռիվների հերոսների հիշատակի օր» կամ պարզապես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» կամ «Հայոց ցեղասպանության հիշատակի օր. զոհեր, դիմադրողներ, վերապրողներ»։ Առաջին հերթին նման փոփոխությունն անհրաժեշտ է մեզ համար, մեր ինքնության հարցերում հստակություններ մտցնելու համար»
,- շուրջ մեկ ժամ տևած դասախոսության ընթացքում նշեց պարոն Մարությանը։

Նա նաև կարևորեց միկրոպատմությունների շարադրումը, դրանց հանրայնացման անհրաժեշտությունը, երբ առանձին ընտանիքների կամ անհատների ճակատագրերի քննությամբ ցույց է տրվում մի ամբողջ ժողովրդի ոչնչացման քաղաքականությունը, դրան ընդդիմանալու կենաց ու մահու պայքարը։ «Չեմ բացառում, որ ինչ-որ պահի նման նյութի անհրաժեշտությունը շատ ավելի կկարևորվի, երբ փոխհատուցման հարցը առավելապես կսկսվի դիտարկվել իրավական հարթությունում»,- շեշտեց պարոն Մարությանը։

«Հայոց ավագ, միջին ու հատկապես կրտսեր սերնդի պարտքն է հնարավորության սահմաններում փորձել ի մի բերել որոշակի ամբողջական տեղեկատվություն Ցեղասպանության զոհ և վերապրող յուրաքանչյուր անհատի մասին, մատնանշել անհատական պատմությունների և վկայությունների աղբյուրները, հղել առկա տեքստերը, որոնցից յուրաքանչյուրը եզակի, սակայն միևնույն ժամանակ հավաքականի մի կարևոր մաս է:

Ու այստեղ կարևորվում է կամավորների գործոնը։

Կամավորներ կարող են լինել նաև ձեր միջից, ձեր աշակերտների միջից։ Եթե մենք ձեր՝ ուսուցչական բանակի հետ կիսվենք մեր հարցաթերթերով, դրանց բարեխիղճ լրացումը մեծապես կօգնի առնվազն վերապրողների տվյալները ճշտելու գործում։ Իսկ դա՝ միկրոպատմությունների միջոցով՝ ցեղասպանությունը հիշելու լավագույն ձևերից մեկն է»
,- իր խոսքը լսարանին ուղղեց պարոն Մարությանը։

ՀՑԹԻ տնօրենը հանգամանորեն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության պատմության և հիշատակման այլ ասպեկտներին, օրինակ փրկության փաստերին՝ հարցը դիտարկելով ավելի լայն հարթության մեջ, կարևորելով հայ մարդկանց դերակատարությունը, հայ կանանց դերակատարությանը, նրանց անձնազոհ կերպարի մեծարմանը, պահանջատիրությանը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի զբոսայգու խորհրդի ընկալումների ընդլայնման հնարավորություններին և այլն: Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին տնօրեն Հարություն Մարությանի հետ, և իրենք, նույնպես, խոստովանեցին նմանօրինակ հանդիպումների կարևորությունը, հայկական գաղթօջախներում առկա խնդիրները, մասնավորապես Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների սահմանների ընդարձակման, դրանք երկարաժամկետ ու թիրախային իրականացնելու խիստ անհրաժեշտությունը, Հայաստան-Սփյուռք օրգանական կապի նորոգման, ամրապնդման, երբեմն նաև վերակառուցման հրատապությունը:


Պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
ՀՑԹԻ արտաքին կապեր և լրատվություն































ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am