Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Նորություններ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՆՊԱՍՏԱՄԱՏՈՒՅՑԻ ԱՍՏՂԸ» ՆԱԽԱԳԻԾԸ



relief

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) մեկնարկում է «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աստղը» նախագիծը: Այն նվիրվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացված աշխարհի խոշորագույն նպաստամատույց առաքելությանն ու ժառանգությանը, որը, ցավոք, մեր օրերում մոռացվում ու անտեսվում է ամերիկյան հիշողության և ներկա քաղաքականության մեջ: Ուշագրավ է, որ Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ժառանգությունը որպես օրինակ ծառայեց հետագայում նպաստամատույց գործունեության իրականացման համար ողջ աշխարհում:

Այս առիթով ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասում է. «Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն ներառում է հարյուրավոր բացառիկ բնօրինակ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշանմուշներ և այլ իրեր, որոնք կապված են Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույցի պատմության հետ:

Վերջին 7 տարվա ընթացքում ՀՑԹԻ-ի հավաքածուն հարստացել է թանգարանային նոր ցուցանմուշներով, որոնք առնչվում են Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը: Սա մի եզակի դրվագ է համաշխարհային պատմության մեջ, երբ տասնյակ ամերիկացիներ աշխատել են Խորհրդային Միության տարածքում, նախքան երկու երկրները պաշտոնապես կճանաչեին միմյանց: Բայց, առաջին հերթին, Մերձավոր Արևելքի նպաստամատույցի պատմությունը մարդասիրության և ամերիկյան աշխարհամասից հազարավոր մղոն հեռավորության վրա ապրողների համար օգնություն կազմակերպելու բացառիկ մի պատմություն է»:

orphans

2015 թվականին ՀՑԹԻ-ն նախատեսում է մի շարք միջոցառումներ իրականացնել՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին և Մերձավոր Արևելքի նպաստամատույցին: Նախագծի հիմքը կլինի 36 խորագրից բաղկացած ժամանակավոր ցուցադրությունը` զուգակցված բնօրինակ իրերով և բազմալեզու կատալոգով, որը կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներում: Կներկայացվի Մերձավոր Արևելքի նպաստամատույցի նախկին որբանոցների վայրերը պատկերող լուսանկարչական ցուցադրություն, տեղի կունենա հիշատակի բացիկների ու նամականիշերի թողարկում և մարում: Ըստ ժամանակացույցի կկատարվեն նաև հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հիշատակին, ով ոգեշնչեց ամերիկյան մարդասիրական ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը` նախագծի համակարգողներից մեկը, նշում է. «Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո կազմակերպված օգնության պատմությունը ևս մեկ ապացույց է մասշտաբների և հետևանքների առումով նախադեպը չունեցող ցեղասպանության: 20-րդ դարի սկզբին, ամերիկյան կառավարության և ամերիկացի ժողովրդի կողմից տրամադրված օգնությունը կարևոր նշանակություն ունեցավ տասնյակ հազարավոր կյանքեր փրկելու գործում»:

Ներկայումս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն ունի ավելի քան 700 թանգարանային միավոր՝ կապված Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հետ, այդ թվում՝ պաստառներ, բացիկներ, դրամահավաքի բուկլետներ, նամականիշեր, կրծքանշաններ ու մեդալներ, ինչպես նաև, նպաստամատույցի աշխատակիցների օրագրեր, որբերի հուշեր, որբանոցային և անձնական իրեր: Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործունեությանը վերաբերող շուրջ 500 բնօրինակ լուսանկարներ ներառված են ՀՑԹԻ հավաքածուում, որը աշխարհում Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի պատմությանը վերաբերող խոշորագույն հավաքածուներից մեկն է:

Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույցի շրջիկ ցուցադրությունը մեկն է 2015-2016 թվականներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախատեսած քսան ցուցադրություններից, որոնք լուսաբանում են 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության բոլոր դրվագները:



© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2016 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am