Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Աուշվիցը (Օսվենցիմ)՝ Հոլոքոստի խորհրդանիշ
Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է


27.01.2024


1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային Կարմիր բանակի զորքերը ազատագրեցին Աուշվից ճամբարը և նրա 7000 ողջ մնացած բանտարկյալներին։ Այս իրադարձությունն է ընկած հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու հիմքում:

Մահվան ճամբարներ
Համակենտրոնացման և մահվան ճամբարների գործադրումը Հրեից ցեղասպանության՝ Հոլոքոստի բնորոշ գծերից և առանձնահատկություններից է։ Եվրոպայում ստեղծվել էին հարյուրավոր ճամբարներ, սակայն այդ ցանցի մեջ վեցը հատկապես մահաբեր էին՝ Խելմոն, Բելզեցը, Սոբիբորը, Տրեբլինկան, Մայդանեքը և Աուշվիցը (Օսվենցիմ)։

Աուշվիցն առանձնահատուկ նշանակություն ունի այս շարքում։ Իհարկե, Բելզեցում, Սոբիբորում և Տրեբլինկայում միասին վերցրած ավելի շատ մարդ է սպանվել, քան Աուշվիցում, սակայն Աուշվիցն ավելի մեծ էր և՛ իր չափերով, և՛վարչական կառուցվածքով ու աշխատակազմով, և՛ Հոլոքոստի համար ունեցած խորհրդանշական իմաստով։

Խելմոն, Բելզեցը, Սոբիբորը, Տրեբլինկան և Մայդանեքը կառուցվել էին բացառապես սպանության համար։ Իսկ Աուշվիցը միաժամանակ եւ բնաջնջման իսկական գործարան էր և նաև աշխատանքային ճամբար, որտեղ հազարավոր բանտարկյալներ ներգրավված էին ստրկական, տաժանակիր աշխատանքի մեջ։

Ճամբարի ստեղծումը
Աուշվիցի ընտրության վայրը պայմանավորված էր խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն Կրակովին մոտ լինելու հանգամանքով՝ մի քաղաքի, որը նացիստները ցանկանում էին դարձնել Արևելյան Եվրոպայի մայրաքաղաք։ Բացի այդ Կրակովը շատ կարեւոր հանգույց էր, որտեղից երկաթուղային գծերը ձգվում էին ամբողջ Եվրոպայով մեկ և կարող էին հեշտությամբ ճամբարային արդյունաբերությանը հումք մատակարարել, ինչպես նաև Աուշվից հասցնել հարյուր հազարավոր հրեաների տարբեր եվրոպական երկրներից։

1940 թվականի մայիսից լեհական բանակի Օսվենցիմ գյուղի մոտ գտնվող զորանոցների նախկին համալիրը սկսում է հարմարեցվել նացիստական ռեժիմի լեհ հակառակորդների բանտարկության համար։ Հետագայում այստեղ բերվեցին այլ ազգությունների ներկայացուցիչներ՝ ռազմագերիներ, նացիստների քաղաքական և գաղափարական հակառակորդներ, գերեվարված դիմադրության մարտիկներ և հաշմանդամներ։

1942 թվականին այն աստիճանաբար վերածվում է եվրոպական հրեության մահվան կենտրոնի։ Այնտեղ օրական հազարավոր մարդիկ էին խեղդամահ արվում Ցիկլոն B (Zyklon B) կոչվող բյուրեղային տեսքով գազի կիրառության միջոցով։ 1942 թ․ գարնանը Աուշվիցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցվեց նաև Բիրկենաու ճամբարը:

Տեղափոխումը գնացքներով
Արդեն 1942 թ․ հունիսից գնացքները Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայից սկսեցին Աուշվից տեղափոխել Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի հրեաներին։ Այս սարսափելի գործընթացն արագորեն ավարտվեց Հոլանդիայում, բայց Բելգիայի և Ֆրանսիայի կառավարությունները փորձեցին սահմանափակվել օտարերկրյա հրեաներին հանձնելով և հնարավորության դեպքում խնայել սեփական քաղաքացիներին Աուշվից ուղարկելուց։ Առաջին զոհերից էին նաեւ Լեհաստանի Բոհեմիայի, Մորավիայի և Սլավակիայի հրեաները։ Գերմանիայից շատ հրեաներ, հատկապես տարեցները, սկզբում ուղարկվեցին Թերեզին քաղաքում ստեղծված Թերեզիենշտադթ ցուցադրական ճամբար։ Այնտեղ կյանքի պայմանները բավարար էին և այն ստեղծվել էր որպես տեղահանված հրեաների համար հարմարավետ երկարատև բնակության վայր, միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցներին ներկայացնելու, որ հրեաներին տեղափոխվելուց հետո ոչ մի վտանգ չի սպառնում։ Որոշ ժամանակ անց այս հրեաները նույնպես ուղարկվում էին Աուշվից։ Ողջ 1943 թ․ Աուշվից գնացքներ էին հասնում Հունաստանի և (սկսած 1943 թվականի աշնանից) Իտալիայի հրեաներով: Հետագայում, 1944 թ․ նրանց ճակատագիրը կիսեցին նաև Հունգարիայի 430 հազար հրեաները։

Պետք է նշել, որ տեղափոխումն իրականացվում էր խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված գնացքներով եւ կարող էր տևել մի քանի օր, որի ընթացքում գերբեռնված վագոններում մարդիկ մահանում էին սովից և ծառավից։

Ընտրություն և վերաբաշխում
Ճամբար հասածների միայն 10-ից 35 տոկոսն էին ընտրվում հարկադիր աշխատանքի համար։

Այս ընտրությունը կատարում էին նացիստ բժիշկները հենց կառամատույցում։ Նրանցից թերևս ամենահայտնին Յոզեֆ Մենգելեն էր, ում կոչում էին Մահվան հրեշտակ: Նա էր ընտրում, ուր է գնալու բանտարկյալը։ Եթե բանտարկյալը համարվում էր առողջ և պիտանի աշխատանքի համար, ապա նա ուղևորվում էր դեպի ճամբար։ Մյուսներին սպասում էր գազախցիկը։

Պետք է հիշել, որ այս զննությունն իրականացվում էր շատ մակերեսային ձևով։ Աշխատուժի պակաս նացիստները չէին զգում, քանի որ ամեն օր գալիս էին նորանոր գնացքներ՝ հրեաների նոր չափաքանակով և Մենգելեն ու այլ բժիշկներ այդքան էլ մտահոգված չէին իրենց ստուգման ճշգրտությամբ։

Ճամբարային կյանքը
Նրանք, ում ուղարկում էին ստրկական աշխատանքի, զրկվում էին իրենց ամբողջ ունեցածքից։ Նույնիսկ անուններն էին խլվում, փոխարինվելով ձեռքին դաջած հերթական համարներով։ Բանտարկյալները սափրում էին մազերը, հագնում նույնանման համազգեստ և մաշված կամ փայտից կոշիկներ: Նրանց կենցաղային պայմանները սարսափելի էին։ Կատարելով դաժան ֆիզիկական աշխատանք՝ ստիպված էին ապրել ծայրահեղ սովի ու ցրտի պայմաններում, քնել 3-15 հոգով մեկ երկհարկանի մահճակալի վրա՝ զրկված լինելով տարրական հիգիենիկ միջոցներից:

Նրանց ամենօրյա օրակարգում ներառված էին առավոտյան և երեկոյան ստուգումները, որոնք հաճախ տևում էին երկար ժամեր, պատժի ու խոշտանգումներ մշտական սպառնալիքով:

Աուշվիցում նաև մարդկանց վրա փորձարկումներ էին իրականացվում։ Նույն Մենգելեն հետաքրքրված էր երկվորյակների, գենետիկայի և վերարտադրության առնչվող հարցերի ուսումնասիրությամբ և դաժան կտտանքների էր ենթարկում իր զոհերին։ Նրա դաժանության արտահայտությունն էր նաեւ այն, որ սեփական ձեռքերով գնդակահարեց իր փորձերի համար ընտրված գնչուներին և հունգարացի հրեա երեխաներին:

Մահը գազախցիկներում
Մահվան դատապարտվածներն առանձնացվում էին ժամանումից անմիջապես հետո և անմիջապես ուղարկում գազախցիկներ։ Երեխաները, ծերերը և հիվանդները փրկվելու ոչ մի հնարավորություն չունեին, քանի որ արդյունավետ աշխատուժ չէին համարվում։

Այս հրատապությունը կապված էր սպանության գործընթացը զոհերից հնարավորինս քողարկելու ձգտումով։ Հրեաներին ուղեկցում էին հանդերձարան, որտեղ հրահանգում թողնել շորերը իբր ախտահանման համար, որից հետո տանում բաղնիք ցնցուղ ընդունելու պատրվակով։ Սակայն երբ փակվում էին ցնցուղներով սենյակի մեծ մետաղական դռները, ջրի փոխարեն ծխատար համակարգի միջոցով խցեր էր լցվում Ցիկլոն B-ն (Zyklon B)։

Զոհերը խեղդամար էին լինում 15-20 րոպեի ընթացքում, որից հետո դիակները տեղափոխում էին դիակիզարան, որի ծուխը ճամբարի բնակիչներին մշտապես հիշեցնում էր իրենց անխուսափելի ճակատագրի մասին։

Գազախցիկն արագ կարգի էր բերվում հրեա բանտարկյալներից կազմված հատուկ խմբերի՝ «Սոնդերկոմանդո» ստորաբաժանումների կողմից և պատրաստ էր հաջորդ զոհերին ընդունելու համար:

Զոհերը
Հոլոքոստն ուսումնասիրող գիտնականների մեծ մասը ընդունում է, որ Աուշվիցի ճամբարներում սպանվել է մոտ 1,1 միլիոն հրեա։ Պետք է հիշել, որ թվերը մոտավոր են, քանի որ արձանագրվում էին միայն նրանք, ովքեր ընտրվում էին աշխատանքի համար։ Անմիջապես գազախցիկ ուղարկվող զոհերի հաշվառում չէր իրականացվում։

Ընդհանուր առմամբ Հոլոքոստի ընթացքում նացիստական ճամբարներում մահացած հրեաների թիվն անցնում է երեք միլիոնը։

Իհարկե, պետք է նաև հիշել, որ Հոլոքոստի զոհերի միայն կեսն է հայտվել համակենտրոնացման ճամբարներում։ Մյուսները գնդակահարվել են, մահացել գետտոներում։ Բայց այնուամենայնիվ, Հոլոքոստի յուրահատկություններից է բնաջնջման հենց այս ձևի առկայությունը և առաջին պատկերը, որ գալիս է Հոլոքոստ բառը մտաբերելուց հենց Աուշվիցի դարպասներն են։

Նկարը՝ Մուքտը Աուշվից, լուսանկարը՝ Սուրեն Մանուկյանի:



Սուրեն Մանուկյան
պ․գ․թ․, ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ








Աուշվիցի բանտարկյալների բնակության շանքերը
Լուսանկարը` Սուրեն Մանուկյանի



Հունգարիայի հրեաների ժամանումը
Յադ Վաշեմ թանգարանի արխիվ



Գազախցիկը Աուշվիցում
Լուսանկարը` Սուրեն Մանուկյանի



Աուշվիցի-2՝ Բրիքենաուի դարպասները
Լուսանկարը` Սուրեն Մանուկյանի



Աուշվիցի-2՝ Բրիքենաուի բանտարկյալների բնակության շանքերը
Լուսանկարը` Սուրեն Մանուկյանի



ԱՀրեաներին դեպի Աուշվից տեղափոխման քարտեզը
Լուսանկարը` Սուրեն Մանուկյանի



Աուշվիցի ազատագրումը խորհրդային զորքերի կողմից






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am