Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՑԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
105 տարի անց Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը կա...



Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը և երեխաները
Դպրոց՝ ք. Երևան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց, 11-րդ դասարան, պատմաիրավագիտական հոսք

Փետրվարի 26-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2020 թ. Կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանն ավագ դպրոցի աշակերտների համար կարդաց «Հայոց ցեղասպանությունը և երեխաները» թեմայով դասախոսություն, ներկայացրեց թեման արտացոլող լուսանկարային շարք:

Բանախոսութան ընթացքում անդրադարձ կատարվեց Ցեղասպանության տարիների ամենախոցելի խմբի՝ հայերեխաների, կյանքի տարբեր դրվագների՝ գաղթի ճանապարհից մինչև թուրքական որբանոցներ, միաձուլման վտանգից մինչև վերադարձ հայինքնությանը։

Քննարկվեց նաև հայկական և օտարերկրյա կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված որբահավաք գործունեությունը։ Անդրադարձ կատարվեց նաև որբերի այն հատվածին, որը համարձակություն, երբեմն էլ հնարավորություն չունցավ վերադառնալ հայ ինքնությանը։

Մատնանշվեց նաև ցեղասպանությունը վերապրած երեխաների ունեցած ներդրումը հայկական սփյուռքի վերաձևավորման, հզորացման գործում, արժևորվեց այդ սերնդի թողած գրական և հուշագրական ժառանգության դերը, որն այսօր ուսումնասիրողների համար սկզբնաղբյուրային նշանակություն ունի։

Հանդիպում-քննարկումն անցավ հետաքրքիր ու բազմաբնույթ հարցադրումներով։ Աշակերտներն իրենց դասղեկի, Հայոց պատմության ուսուցչուհի Ռուզաննա Մարտիրոսյանի հետ ակտիվ մասնակցեցին քննարկմանն ու հարցուպատասխանին։ Դասընթացի ավարտին հատուկ մշակված հարցաշարի միջոցով Կրթական ծրագրերի պատասխանատուները տեղեկացան աշակերտների՝ թեմայի ընկալման սահմաններին, նրանց դիտարկումներին:

«Կցանկանայի, որպեսզի նման դասընթացներ հաճախակի անցկացվեն, որոնք կօգնեն ավելի հարստացնել տվյալ թեմայի շուրջ մեր գիտելիքները: Դասընթացը մեծ դեր ունեցավ յուրաքանչյուրիս կյանում, թեման արդիական է: … դասընթացները պետք է շարունակական լինեն, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն Հայոց ցեղասպանության մասին: 105 տարի անց Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը կա, միջազգային ասպարեզներում լսվում է հայ ժողովրդի ձայնը: Կցանկանայի, որ քննարկումներ ու բանավեճեր կազմակերպվեին, աշակերտներն էլ լինեին պատասխանողի դերում»,-գրում են աշակերտները:

Աշակերտներին հետաքրքրում էին, թե հայ որբերն իսլամական միջավայրում ինչպե՞ս էին ինտեգրվում, ինչպե՞ս էր ընդունում հասարակությունը նրանց, ի՞նչ դիրքորոշում են ցուցաբերել միջազգային կազմակերպությունները և այլն։ Աշակերտներին մասնավորապես հետաքրքրում էր պահանջատիրության, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող հարցեր», - նշեց օրվա բանախոս Նարինե Մարգարյանը։

Աշակերտների կողմից լրացված հարցաշարերից ակնհայտ է դառնում, որ նրանք պատրաստ են իրենց տեսական գիտելիքները գործնական քայլերի վերածել, պատրաստ են որպես պատվախնդիր ու պահանջատեր ՀՀ քաղաքացիներ, որպես ցեղասպանությունը վերապրածների, ճակատագրին հաղթած սերունդների ժառանգներ պայքարել Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողական քաղաքականության դեմ։ Աշակերտները լիահույս են, որ համդիպումները կդառնան պարբերական և կոչ են անում իրենց հասակակիցներին մասնակցել դասընթացներին։






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am