Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ. 1916-1920 ԹԹ.


28.01.2023


Հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ մարտիկները ստիպված են եղել խիստ անհավասար պայմաններում պայքարել հայրենիքի, ընտանիքի, սեփական կյանքի, արժանապատվության և վերջապես հավատքի համար: Հայ մարտիկի սխրանքներն իրենց մեջ ամփոփում են յուրօրինակ խորհուրդ ու պատգամ հետագա սերունդների դաստիարակության ու արժեհամակարգի ձևավորման գործում:

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ երիտասարդներից շատերը թուրքական ցեղասպան քաղաքականության դեմ պայքարը շարունակելու նպատակով անդամագրվեցին «Արևելյան լեգեոն» զորամիավորմանը: Վերջինս, կազմավորվելով 1916 թ. հոկտեմբերին կնքված ֆրանս-հայկական համաձայնագրով, 1919 թ. փետրվարին վերանվանվեց «Հայկական լեգեոն»:

Հայ լեգեոնականները ֆրանսիական բանակի կազմում սիրիա-պաղեստինյան ռազմաճակատում պետք է մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ մղվող պատերազմական գործողություններին: Դրա դիմաց Ֆրանսիան խոստանում էր պատերազմի ավարտից հետո Կիլիկյան Հայաստանին տալ ինքնավարություն: Հայ կամավորներին արտոնված էր ունենալ իրենց դրոշը՝ կարմիր, սպիտակ և կապույտ ուղղաձիգ շերտերով, «Տէ՛ր, կեցո՛ զհայս՚» գրությամբ:

Հայ կամավորները բազմիցս աչքի են ընկել իրենց անձնազոհությամբ. մասնավորապես 1918 թ. սեպտեմբերի 19-ին վերջիններս իրենց անունը փառքով պսակեցին Արարայի (Պաղեստին) հայտնի ճակատամարտում՝ մեծապես նպաստելով Օսմանյան կայսրության դեմ ձեռք բերված հաղթանակին:

1918 թ. Հայկական լեգեոնի կազմում կար չորս գումարտակ (շուրջ 5 000 զինվոր): 1918 թ. նոյեմբեր-դեկտեմբերին Հայկական լեգեոնը մտավ Կիլիկիա՝ գրավելով ռազմավարական կարևոր դիրքեր ու հանգույցներ:

Թեև պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխության հետևանքով Կիլիկիային այդպես էլ ինքնավարություն չշնորհվեց և 1920-ի օգոստոսին Հայկական լեգեոնը լուծարվեց, սակայն նրա քառամյա պատմության ընթացքում հայ կամավորները բազմիցս աչքի ընկան իրենց անձնազոհությամբ՝ մեծապես նպաստելով Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դեմ տարած հաղթանակին: Դա իր հերթին նպաստեց 1918 թ. մայիսին՝ դեռևս Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ պետականության բացակայության պայմաններում, միավորվել և հաղթական ինքնապաշտպանական մարտեր մղել Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ այդպիսով արևելահայությանը փրկելով սպասվող ցեղասպանությունից։

Սեդա Պարսամյան
ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու





Գեներալ Ալենբիի հրամանատարությամբ Արարայի ճակատամարտին մասնակցած հայ կամավորներ, սեպտեմբեր-հոկտեմբեր, 1918 թ.
“Press Burean”, The Armenian National Union of America, New York, 1919




«Հայկական լեգեոն»-ին անդամագրված ամերիկահայ կամավորները ռազմաճակատ մեկնելուց առաջ, 1916-1919 թթ.
Հ. Յ. Դաշնակցության պատմության թանգարան




Հայ լեգեոնականները` դիրքավորված Էքպեզի մոտ գտնվող խրամատում, 1919 թ.
Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան. 1914-1925, հտ. Բ, Լոս Անճելըս, 2001




Արարայի ճակատամարտում զոհված հայ զինվորների հիշատակին Երուսաղեմում կառուցված կոթողը
Հայաստանի ազգային արխիվ



Հայ լեգեոնականների մի խումբ, 1918-1919 թթ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am