Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐ. 1988 Թ. ՓԵՏՐՎԱՐ


28.02.2022


Գորբաչովյան վերակառուցման (перестройка) և հրապարակայնության (гласность) քաղաքականության դրսևորումներից մեկը դարձավ արցախյան հիմնահարցի վերաբացումը։ 1988 թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանին միավորելու հարցով խնդրանքով դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին և միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ հարցի դրական լուծման համար։

Ի պատասխան արցախահայության արդարացի և իրավական որոշմանը՝ իրացնելու իր ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի հայաբնակ շրջաններում 1988 թ․ փետրվարից սկսվեցին հայ բնակչության ջարդեր և զանգվածային տեղահանություններ։ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնի ուժով ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհը դարձավ Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունը։ Ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ համարվող քաղաքում 1988 թ․ փետրվարի 27-29-ը ոչնչացվում էր հայ բնակչությունը՝ բացառապես ազգային պատկանելիության համար։

Ջարդերի իրագործման գործիքակազմը և եղանակաձևերը տիպական դարձան հետագայում ամբողջ Ադրբեջանում ծավալված հակահայկական բռնությունների համար։ Ջարդերին նախորդում էին հակահայկական տրամադրությունների նպատակաուղղված հրահրումը, սադրանքները, հանրահավաքները, հայերին ոչնչացնելու և վտարելու կոչերը։ Այնուհետ 10-ից 50 հոգանոց ադրբեջանական խմբերը, նախապես կազմված քարտեզներով, հետևողականորեն «մաքրում» էին քաղաքը հայերից՝ խորհրդային և տեղական իրավապահ, ուժային կառույցների լիակատար անգործության պայմաններում։

Պահպանվել են բազմաթիվ վկայություններ բացառիկ դաժանությամբ իրագործված սպանությունների, խոշտանգումների և տարատեսակ բռնությունների մասին։ Հազարավոր հայեր, զրկվելով գույքից ու ունեցվածքից, արտաքսվեցին քաղաքից։ Իր բնույթով, իրագործման եղանակաձևերով (սպանություններ, ֆիզիկական վնասվածքներ, խոշտանգումներ, ողջակիզում, դիակիզում, խմբային բռնաբարություն) և հետապնդած նպատակով այն 20-րդ դարավերջին մարդկության դեմ կատարված ամենասարսափելի հանցագործություններից մեկն էր։

Փետրվարի 28-ի երեկոյան՝ ջարդերի սկզբից երկու օր անց, բանակային ստորաբաժանումներ մտցվեցին Սումգայիթ, որոնք սակայն, չունեին ջարդարարների հանդեպ զենք գործադրելու իրավունք։ Զորքի անգործությունն ու ամենաթողությունը հանգեցրին վերջիններիս վրա ջարդարարների հարձակումներին։ Եվ միայն փետրվարի 29-ի երեկոյան խորհրդային բանակի ստորաբաժանումները դիմեցին վճռական գործողությունների, և հայ բնակչության ջարդերը դադարեցվեցին։

ԽՍՀՄ դատախազությունը քրեական գործեր հարուցեց Սումգայիթ քաղաքում տեղի ունեցածի առթիվ: Սումգայիթի վերաբերյալ դատավարական գործը բաժանվեց 80 մասի, իսկ դատավարություններն իրականացվեցին հիմնականում Ադրբեջանում։ Գործի մասնատումը առանձին դրվագների և ոչ ամբողջական քննության կազմակերպումը բացառեց հանցագործության իրական կազմակերպիչների հայտնաբերումը և պատասխանատվության ենթարկելը։ Բոլոր դեպքերում, մեղադրական եզրակացություններում և դատավճիռներում որպես հանցագործությունների դրդապատճառ նշվում էր «խուլիգանական մղումը»:

Պաշտոնական տվյալներով Սումգայիթի ջարդերի հետևանքով զոհվեց 26 հայ, ավելի քան 400 մարդ ստացավ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, շուրջ 200 բնակարան ենթարկվեց հարձակման և կողոպուտի, վնասվեց մշակութակենցաղային նշանակության ավելի քան 50 շինություն և ավելի քան 100 միավոր ավտոտրանսպորտ։ Սումգայիթյան ջարդերի դատավարական գործընթացի կազմակերպումը, դրա «անաչառությունը» մի շարք անպատասխան հարցեր թողեցին, որոնցից մեկը զոհերի և վիրավորների թվաքանակի ճշգրտության խնդիրն է։ Ողբերգության իրական չափերն առ այսօր անհայտ են։ Գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ, որոնք ապացուցում են, որ զոհերի ու վիրավորների թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։

Սումգայիթյան ջարդերը չարժանացան համարժեք քաղաքական և իրավական գնահատականի, ինչը նպաստեց Ադրբեջանում հակահայկական բռնությունների հետագա ծավալմանը և նոր ջարդերի իրականացմանը։ 1988-1990 թթ․ Ադրբեջանի հայաբնակ շրջաններում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամախի, Շամխոր, Բաքու) հայ բնակչության նկատմամբ իրագործված ջարդերի շարունակակական և նույնատիպ բնույթը փաստում են Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրագործվող պետական քաղաքականության մասին։































Գայանե Հովհաննիսյան
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am