Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅԵՐԸ ՔԵՍԱԲՈՒՄ. ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ
(Պատմական ակնարկ)

28.03.2014

Քեսաբի աշխարհագրական դիրքը և պատմությունը նախքան 20-րդ դարի սկիզբը

Քեսաբի հայաբնակ շրջանը (կենտրոնը՝ Քեսաբ գյուղաքաղաք) տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպի գավառում՝ Ալեքսանդրեթի, Անտիոքի ու Լաթաքիա քաղաքների մոտակայքում, Միջերկրական ծովեզերքից 3 կմ հեռավորության վրա:

Կիլիկիայում և Ասորիքի առափնյա շրջաններում հայերի ներկայությունը վկայված է Տիգրան Մեծի ժամանակներից: Եգիպտոսի մամլուքների արշավանքների և Մամլուքյան սուլթանության առաջին շրջանում (13-14-րդ դար) տեղի ունեցած ջարդերի և բռնությունների հետևանքով մեծապես տուժում են Անտիոքի շրջանի հայկական, հունական և ասորական գյուղերը։ Հալածանքներից և կոտորածներից զերծ մնալու նպատակով հայերը հանգրվանում են լեռնային Քեսաբում: Բուն Քեսաբում հայերի ներկայությունը վկայված է XVI դարում, բայց համայնքը վերջնականապես ձևավորվում է XVIII դարում: Օսմանյան տիրապետության շրջանում Քեսաբն ընդգրկվում է Հալեպի վիլայեթի կազմում, դառնում առևտրային տարանցիկ կենտրոն` կապելով Փոքր Ասիան, Կիլիկիան և Հյուսիսային Միջագետքը:

XX դարի սկզբին Քեսաբն ուներ շուրջ 8,000 հայ բնակիչ: Բացի բուն Քեսաբից, շրջանի 13 գյուղերից հայաբնակ էին 9-ը՝ Գալատուրանը, Դուզաղաջը, Էսկի Ֆրընը, Էսկյուրանը (Ներքին Գյուղ), Էքիզ օլուգը, Չագալճըգը, Չինարը, Պաղճաղազը, Քյորքունեն: Քեսաբի շրջանում գործում էր 8 հայկական եկեղեցի՝ իրենց դպրոցներով: Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ և արհեստներով:

Քեսաբը 1909 թ. Կիլիկիո կոտորածների ժամանակ

1909 թ. կոտորածների ժամանակ Քեսաբի հայերը կիսում են կիլիկիահայության ճակատագիրը: Ապրիլին Քեսաբի շրջան են ներխուժում մոտ 30 հազարանոց թուրքական զինված ջոկատներ։ Չնայած տեղացիների համառ դիմադրությանը թուրքերին հաջողվում է այրել Քեսաբի ծայրամասերից մեկը։ Հայերը ապաստանում են Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվում են դեպի Գարատուրան, այրում ու կողոպտում վերին թաղի տները։ Հայերը Գարատուրանի ծովափից անցնում են Բեդրուսիե թուրքական գյուղը, ապա Բասիթի ծովախորշ, որտեղից էլ ֆրանսիական «Նիժեր» փոխադրանավով տեղափոխվում են Լաթաքիա։

1909 թ. դեպքերից մազապուրծ եղած Քեսաբի և շրջակա գյուղերի բնակիչները վերադառնում են և վերակառուցում իրենց տները։ Կողոպուտից հետո հայկական և օտարերկյա բարեգործական կազմակերպությունները շտապում են օգնության հասնել Քեսաբի շրջանի տուժած գյուղերի բնակիչներին։ Քեսաբ է այցելում նաև Կիլիկիո Հայոց կաթողիկոս Սահակ Բ Խաբայանը։

Շուտով Քեսաբում բացվում է որբանոց, այրի կանանց միություն և մանուկների արհեստանոց։ Փորձ է արվում վերականգնել տնտեսությունը, մասնավորապես սկսվում է լայնածավալ շինարարություն։ Քեսաբում և շրջակա գյուղերում վերակառուցվում են եկեղեցիները, դպրոցներն ու մշակութային բազմաթիվ այլ շինություններ, որոնք այսօր էլ կանգուն են։ Դրանցից շատերը դեռ շարունակում են ծառայել շրջանի հայությանը։

Քեսաբահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին

Քեսաբի հայ բնակչությունը մեծապես տուժում է և Հայոց ցեղասպանության տարիներին՝ անմասն չմնալով բռնի տեղահանությունից և գաղթից։ Տեղահանության հրամանը Քեսաբ է հասնում 1915 թ. հուլիսի 26-ին: Քեսաբահայությունը սկզբում որոշում է չհնազանդվել հրամանին և դիմադրել, սակայն ապարդյուն։ Քեսաբցիներին աքսորում են երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Աքսորի ճանապարհին զոհվում են շուրջ 5,000 քեսաբահայ: 70 քեսաբցի երիտասարդներ զինվորագրվում են ֆրանսիական բանակի կազմում ստեղծված Հայկական լեգեոնին՝ իրենց ավանդը ներդնելով Օսմանյան կայսրության պարտության գործում:

Քեսաբի վերաշինությունը

Ցեղասպանությունից փրկված քեսաբահայության մեծ մասը 1918թ. վերադառնում է իր բնօրրան` վերաշինելու ու զարգացնելու երբեմնի ծաղկուն բնակավայրը: Հայրենադարձ բնակչության հիմնական խնդիրը շարունակում էր մնալ ապահովությունը, ուստի կազմավորվում է կամավորների խումբ, որը գիշեր-ցերեկ շրջում էր գյուղում` պաշտպանելով խաղաղ բնակչությանը քեմալական սպաների հրոսակախմբերից: 1920 –ին Քեսաբում բնակվում էր 2,363, իսկ երեք տարի անց՝ 1923 թ.՝ շուրջ 3,5 հազար հայ: Հետագա տասնամյակներին Քեսաբից և շրջակա գյուղերից ծայր առած արտագաղթի հետևանքով հայերի թիվը զգալիորեն նվազում է: 1946 թ. Քեսաբը դառնում է անկախ Սիրիայի Արաբական հանրապետության մաս: 1946-47 թթ. Քեսաբից և շրջակա գյուղերից Խորհրդային Հայաստան է հայրենադարձվում 2,4 հազ. (այլ տվյալներով՝ 3,8 հազ.) հայ: 1950-60 –ական թթ. Լիբանան, ԱՄՆ, Կանադա են տեղափոխվում հարյուրավոր հայ ընտանիքներ:

Սրանով հանդերձ Քեսաբը շարունակեց մնալ Սիրիայի կարևոր հայկական գաղթավայրերից մեկը: Նախքան 2014 թ. մարտի դեպքերը այնտեղ բնակվում էր շուրջ 1,500 հայ: Գործում էին հայ առաքելական Ս. Աստվածածին (հիմնվել է XIX դ.), հայ կաթոլիկ Ս. Միքայել Հրեշտակապետ և հայ ավետարանական Ս. Երրորդություն եկեղեցիները, Ազգային ուսումնասիրաց միացյալ, հայ ավետարանական Նահատակաց միացյալ և հայ կաթոլիկ Բարեհուսո վարժարանները, Ազգային Սահակյան սրահը՝ կիրակնօրյա դպրոցով: Գավառակում մինչև 1950-60-ական թթ. եղած շուրջ մեկ տասնյակ զուտ հայաբնակ գյուղերից ներկայումս պահպանվել են Բաղջաղազը, Դուզաղաջը և Կարադուրանը:






Քեսաբ, կոտորածների ժամանակ թալանված ունեցվածքի հետհանձնում, 1909թ.


Քեսաբի ջարդերից մազապուրծ եղած հայորդիներ, որոնք օրերով ապաստանել են լեռներում


Ժյուլ-Ֆերի գծային հածանավը 1450 հայ գաղթականների Քեսաբից տեղափոխեց Բազիթի ծովախորշ, 1909թ.


Ժյուլ-Ֆերի գծային հածանավը 1450 հայ գաղթականների Քեսաբից տեղափոխեց Բազիթի ծովախորշ, 1909թ.


Հայ գաղթականները Քեսաբից տեղափոխվում են Բազիթի ծովախորշ, 1909թ.


Քեսաբի ջարդերից փրկվելու համար ութ օր շարունակ քարայրում ապաստանած հայ կանայք, երեխաներ, 1909թ.


Քեսաբի ջարդերից փրկված ութից տասը տարեկան հայ որբ երեխաներ, 1909թ.


Քեսաբի վարժարանի աշակերտուհիներ


Քեսաբի հայկական արական սեռի տարրական դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ


Քեսաբի հայկական արական սեռի տարրական դպրոցի առաջին շրջանավարտները տնօրենի հետ, 1912թ.


Քեսաբի իգական սեռի տարրական դպրոցի շենք


Քեսաբ, մեր օրեր, լուսանկարը` ՀՃՈւ հիմնադրամ


Քեսաբ, մեր օրեր, լուսանկարը` ՀՃՈւ հիմնադրամ


Քեսաբ, մեր օրեր, լուսանկարը` ՀՃՈւ հիմնադրամ


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am