Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Սումգայիթի հայ բնակչության ջարդեր. 35 տարի անց


28.02.2023


1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանին միավորելու հարցով խնդրանքով դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին և միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ այդ հարցի դրական լուծման համար[1]: Որոշմանը ադրբեջանական կողմը «արձագանքեց» մի քանի օր անց` Խորհրդային Միության ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ համարվող Սումգայիթ քաղաքում: Արցախահայության ինքնորոշման և իր հայրենքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքին հակադրվեցին էթնիկ պատկանելության հիմքով իրագործված ջարդերն ու բռնությունները:

Փետրվարի 26-ից Սումգայիթում սկիզբ առան հակահայկական ցույցեր, որտեղ հնչում էին «Մա՛հ հայերին» և «Հայեր հեռացե́ք» կոչերը: Հայատյացության հրահրման նպատակով Կապանից եկած փախստականների անվան տակ Սումգայիթում սկսեցին գործել հատուկ սադրիչներ, որոնք լուրեր են տարածում Հայաստանում ադրբեջանցիների դեմ իբրև տեղի ունեցած հանցագործությունների մասին: Փետրվարի 27-ի երեկոյան սկսվեցին բռնի գործողությունները քաղաքի հայ բնակչության նկատմամբ: Ջարդարարաների հատուկ խմբերը ներխուժում էին նախապես նշանառված հայկական բնակարանները: Կոտորածի օրերին շատ հայերի բնակարաններում չեն աշխատել հեռախոսները, ոստիկանությունը ցուցաբերել է հանցավոր անգործություն, ըստ որոշ վկայությունների` նաև մասնակցություն: Ջարդերի իրագործման եղանակաձևերն աչքի էին ընկնում անմարդկային դաժանությամբ: Կատարվել են հայ բնակչության սպանություններ, պատճառվել են ֆիզիկական ծանր վնասվածքներ և հոգեկան առողջության խանգարումներ, խոշտանգումներ, ողջակիզումներ, բռնաբարություններ:

Փետրվարի 28-ի երեկոյան խորհրդային բանակային ստորաբաժանումները մտան Սումգայիթ` սկզբնապես չունենալով ջարդարարաների հանդեպ ուժ և զենք գործադրելու հրաման: Արդյունքում ադրբեջանական կողմից հարձակումներ տեղի ունեցան խորհրդային զինվորական ստորաբաժանումների վրա, որի հետևանքով վիրավորվեցին 140 խորհրդային զինծառայող[2]: Միայն փետրվարի 29-ի երեկոյան բանակային ստորաբաժանումները դիմեցին վճռական գործողություների, և հայերի ջարդերը դադարեցին:

Պաշտոնական տվյալներով Սումգայիթի ջարդերի հետևանքով զոհվեց 32 մարդ (26 հայ, 6 ադրբեջանցի)[3],ավելի քան 400-ը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, շուրջ 200 բնակարան ենթարկվեց հարձակման և կողոպուտի, վնասվեց մշակութակենցաղային նշանակության ավելի քան 50 շինություն և ավելի քան 100 միավոր ավտոտրանսպորտ[4]:Սումգայիթյան ջարդերի դատավարական գործընթացի կազմակերպումը, դրա «անաչառությունը» մի շարք անպատասխան հարցեր թողեցին, որոնցից մեկը նաև զոհերի և վիրավորների թվաքանակի ճշգրտության խնդիրն է։ Պաշտոնականից զատ, զոհերի և վիրավորների թվաքանակի վերաբերյալ կան այլ տեղեկություններ և տվյալներ[5]:

Սումգայիթյան ջարդերը լայն արձագանք գտան հայ իրականությունում՝ առաջին հերթին կապվելով XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության հետ։ Հայ բնակչության ջարդերը ցեղասպանական բնույթ ունեին և դրանց նպատակը արցախյան շարժման ծավալման կասեցումն էր, արցախահայության ինքնորոշման իրավունքի ճնշումը։ Սումգայիթյան ջարդերը 1988-1990 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի դեմ զանգվածային և լայնածավալ հանցագործությունների շղթայի առաջին գործողությունն էր։ Կենտրոնական իշխանությունները համարժեք իրավական և քաղաքական գնահատականի չարժանացրեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը` այն ներկայացնելով հասարակության «խուլիգանական տարրերի» կողմից իրագործված գործողություններ, զանգվածային անկարգություններ: Պաշտոնական նման խոսույթն արտացոլվեց նաև սումգայիթյան ջարդերի դատավարական գործընթացում, որի հետևանքով ջարդերի կազմակերպիչները չբացահայտվեցին և չպատժվեցին: Հայ-ադրբեջանական միջէթնիկ բռնության նկատմամբ նման դիրքորոշումը և անպատժելության այդ մթնոլորտը կարևոր նշանակություն ունեցավ Ադրբեջանում՝ հակահայկական բռնությունների հետագա ծավալման ու շարունակականության համար։

Խորհրդային Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է ժամանակակից Ադրբեջանի կողմից: Դրա վերջին դրսևորումն է 2022 թ. դեկտեմբերի 12-ից Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակումը և շուրջ 120 հազար հայությանը հումանիտար աղետի առջև կանգնեցնելը: Նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի հայ բնակչությանը էթնիկ զտումների ենթարկելու միջոցով հայաթափել Արցախի Հանրապետությունը:

Գայանե Հովհաննիսյան
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող












Ծանոթագրություններ

[1] Սովետական Ղարաբաղ օրաթերթ (Ստեփանակերտ), 21 փետրվարի 1988, 1։

[2] Владимир Гуров, «Вооруженные силы СССР в армяно-азербайджанском (Карабахском) вооружённом конфликте (1988-1991 гг.)», Известия Самарского научного центра Российской академии наук, т. 14, N 3 (2012), 110.

[3] Ըստ Վ․ Կրիվոպուսկովի փետրվարի 29-ին ջարդարարների կողմից բանակի զրահափոխադրիչի հրկիզման հետևանքով վարորդը կորցրել է գիտակցությունը, ինչի հետևանքով մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ սպանելով 6 ադրբեջանցիների․ Виктор Кривопусков, Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР (Москва։ Голос-Пресс, 2007), 241։

[4] Следственные документы: Обвинительное заключение. По уголовному делу N 18/60232-08/ http://karabakhrecords.info/documents_investigation_obvinitelnoe-zaklyuchenie-ud-1860232-08.html, դիտվել է՝ 20․10․2021:

[5] Զոհերի թվաքանակի մասին մանրամասն տե´ս Баграт Улубабян, Сурен Золян и др., Сумгаит... Геноцид... Гластность? (Ереван: Общество Знание, 1989), 55; Арсен Мелик-Шахназаров, Нагорный Карабах: Факты против лжи (Москва: Волшебный фонарь, 2009), 285; Кривопусков, Мятежный Карабах, 149; Улубабян Г., «В Сумгаите погибло 32 человека. Ложь!», Эпоха, N 4 (1990) http://sumgait.info/press/epokha/epokha-9009_N4.htm, դիտվել է՝ 20․10․2021; Ուլուբաբյան Հ․, «Սումգայիթում հայերի ցեղասպանության զոհերի թվի մասին», Լույս ամսագիր, N 163 (2011), 1-2; Մարիամ Ավագյան, Հովիկ Ավանեսով, «Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ», https://www.lragir.am/2020/03/07/524751/, դիտվել է՝ 20․10․2021։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am