Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿ՝ ՍԱԼԷՀ ԶԷՔԻ ՊԷՅԻ ՄԱՀԱՎՃԻՌԻՆ


28.04.2020


Սալէհ Զէքի Պէյ

Տէր Զօրի գաւառապետ ջարդարար
Սալէհ Զէքի Պէյ
Ճիշդ 100 տարի առաջ, այս օրը, 28 Ապրիլ 1920-ին, Կ. Պոլսոյ թրքական Պատերազմական արտակարգ ատեանը, ի բացակայութեան՝ մահուան դատապարտեց Տէր Զօրի նախկին գաւառապետ եւ Հայոց ցեղասպանութեան գլխաւոր իրագործողներէն ու Տէր Զօրի կոտորածներու պատասխանատու Սալէհ Զէքի Պէյը։

Զէքի 26 Ապրիլ 1916-ին նշանակուած է Տէր Զօրի կառավարիչ։ Պաշտօնը ստանձնելէ կարճ ժամանակ անց, Տէր-Զօր ու շրջակայ աւաններն ու գիւղերը հաւաքուած տասնեակ հազարաւոր աքսորական հայեր ղրկած է անապատի խորերը եւ իր իսկ կողմէ առաջացած ու ղեկավարուած խումբերու կողմէ կոտորել տուած է զանոնք անխտիր։ Մօտաւոր հաշուումներով, Տէր Զօրի ջարդերուն զոհ գացած են 192.750 աքսորական հայեր, որոնք հոն հասած էին Արեւմտեան Հայաստանէն, Կիլիկիայէն, Փոքր Ասիայէն եւ Կայսրութեան այլ շրջաններէ։

Համաշխարհային Առաջին պատերազմի Զինադադարէն ետք, Մահմուտ Զ. Ուահիտուտտին սուլթանի 8 Մարտ 1919-ի հրամանագրով Կ. Պոլսոյ մէջ ստեղծուած է Պատերազմական արտակարգ ատեան մը, որ պէտք է դատէր հայերու տեղահանութեան եւ կոտորածներու պատասխանատուներն ու Օսմանեան կայսրութիւնը պատերազմի մէջ ներքաշող յանցագործները։ Այս որոշումէն քանի մը ամիս առաջ ալ, թրքական նոր կառավարութիւնը որոշած էր դատել Հայոց ցեղասպանութիւնը իրագործող ոճրագործները, եւ առ այդ, 16 Դեկտեմբեր 1918-ին, կառավարական որոշումով կազմուած էին փաստահաւաք յանձնախումբեր, որոնք դատավարութիւններուն համար փաստաթուղթեր պիտի հաւաքէին ու յանձնէին դատարանին։

Մինչեւ 1921 թ. շարունակուած այս դատավարութիւններուն ընթացքին, առանձին նիստերով դատուած են Իթթիհատի կեդրոնական կոմիտէի զանազան անդամներ, կուսակցութեան շրջանային քարտուղարներ, կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաներ՝ վարչապետներ, նախարարներ, կուսակալներ, գաւառապետներ, Յատուկ կազմակերպութեան (Թէշքիլաթը մահսուսէ) ղեկավարներ եւ պետական այլեւայլ պաշտօնեաներ։

Դատարանը մահապատիժի վճիռ արձակած է 20 ոճրագործներու նկատմամբ, ընդ որում՝ Թալէաթ, Էնվէր եւ Ճէմալ փաշաներու, Պէհաէտտին Շաքիրի, Տօքթ. Նազիմի, Ճէմալ Ազմիի, Սալէհ Զէքիի եւ այլոց։ Ան նաեւ բանտարկութեան վճիռ արձակած է բազմաթիւ ուրիշներու նկատմամբ։ Դատարանի վճիռով կախաղան բարձրացուած են երեք ոճրագործներ, մինչ մահուան դատապարտուած ուրիշներ փրկուած են՝ երկրէն փախչելու կամ թաքնուած ըլլալու շնորհիւ։

Պատերազմական ատեանը, ասկէ ճիշդ 100 տարի առաջ, 28 Ապրիլ 1920-ին, ի բացակայութեան՝ մահուան դատապարտած է նաեւ Տէր Զօրի նախկին կառավարիչ Սալէհ Զէքի Պէյը։

Ստորեւ օսմաներէն թերթերու մեր հաւաքածոյէն կը ներկայացնենք Կ. Պոլսոյ մէջ օսմաներէնով լոյս տեսած "وقت" («Վագիթ»- «Ժամանակ») օրաթերթի Գ. տարուն 890-րդ թիւին պատճէնը, որ լոյս տեսած է 2 Մայիս 1920ին, ուր հրատարակուած է Պատերազմական արտակարգ ատեանի՝ Սալէհ Զէքիի դէմ արձակած մահավճիռը։ Ահա՛ անոր թարգմանութիւնը.

«ՄԱՀԱՊԱՏԻԺ»

[Տէր] Զօրի գաւառ աքսորուած հայերը կոտորելու եւ ոչնչացնելու, անոնց ունեցուածքը յափշտակելու կասկածանքով ամբաստանուած Տէր Զօրի նախկին գաւառապետ եւ փախստական վիճակի մէջ գտնուող Զէքի Պէյի հարցով տեղի ունեցող դատավարութեան որպէս արդիւնք հաստատուած է, որ Օսմանեան Կայսրութեան տարբեր շրջաններէն [Տէր] Զօրի գաւառ աքսորուած եւ հոն բնակեցուած բազմաթիւ հայեր չէթէներէ [հրոսակներէ] բաղկացած ձիաւոր եւ հետիոտն խումբերով [Զէքին] կրկին այլ վայր մը աքսորած է եւ անոնց հանգիստի պահուն ի՛ր իսկ ներկայութեան, զոհերուն վրայ հրապարակաւ յարձակած, անոնց վրայ գտնուած դրամները, թանկարժէք իրերն ու ունեցուածքը կողոպտած ու անոնց մէկ մասն ալ Խապուրի հովիտի ամայի վայրերուն մէջ խիստ ահաւոր կերպով սպաննած եւ ոչնչացուցած է. ինչ որ հաստատուած է իսլամ եւ ոչ իսլամ բազմաթիւ վկաներու կողմէ…»։

Տէր Զօրէն անցած բազմաթիւ վերապրողներ գրած են Զէքիի ու իր ոճիրներուն մասին։ Տանք միայն Երուանդ Օտեանի վկայութիւնը՝ «Մեծ ոճրագործներուն ամենէն զարհուրելին, մարդկային ցեղը արատաւորողներէն ամենէն սոսկալին»։

Հակառակ այս բոլորին եւ հակառակ Կ. Պոլսոյ Պատերազմական ատեանի վերոնշեալ վճիռին, Զէքին մնաց ազատութեան մէջ ու մահացաւ բնական մահով 1940-ին, Մոսկուայի մէջ։

Զէքի Պէյի մասին մանրամասն տես՝ Դոկտ. Արսէն Աւագեանի 2020-ին Կ. Պոլսոյ մէջ թրքերէնով լոյս տեսած հետեւեալ հատորը՝ "Karanlıkta kalmış bır eylemcı: Ittıhatçı komünıst Salıh Zekı (Kuşarkov)" (118 էջ) եւ մեր զոյգ հրապարակումները՝ «Արամ Անտոնեանի անտիպ գրառումները Տէր Զօրի կոտորածներուն մասին» («Հայկազեան Հայագիտական Հանդէս», Պէյրութ, 2015, էջ 685-724) եւ «Արամ Անտոնեանի վկայութիւնը Տէր Զօրի գաւառապետ Սալէհ Զէքի պէյի՝ Էվէրկի մէջ կատարած ոճիրներուն մասին» («Ցեղասպանագիտական Հանդէս», Երեւան, 6 (1), 2018, էջ 61-70)։

Միհրան Մինասեան

Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ հիմնադրամի գիտաշխատող
Հայոց ցեղասպանութեան յուշագրութիւնների, վաւերագրերի և մամուլի բաժնի վարիչ





«Վագիթ» - («Ժամանակ») օրաթերթի Գ. տարուն 890-րդ թիւին պատճէնը



Սալէհ Զէքիի դէմ արձակուած մահավճիռը




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am