Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԵԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ»

29.01.2021


Հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձին նվիրված «Հայոց ցեղասպանություն և Հրեից ցեղասպանություն. փոխհարաբերության հարցեր» խորագրով մեթոդաբանական սեմինարը:

Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ առանձնահատուկ ընդգծելով հիշատակման օրերի կարևորությունը նմանատիպ հանցագործությունների կանխարգելման գործում:

Ներկաներին ողջունեց և ՀՑԹԻ գիտական գրադարանին «Նոյյան երկրի հրեաները» վերտառությամբ գիրքը նվիրեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելերը:

Միջոցառման ընթացքում հնչեցին երեք զեկուցումներ: ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի գիտաշխատող, հայցորդ Ռեգինա Գալուստյանը ներկայացրեց Հայոց և Հրեից ցեղասպանությունների իրագործման որոշ գաղափարական ընդհանրություններ: Համեմատականներ տանելով նացիզմի և թուրքիզմի միջև՝ ընդգծվեց մասնավորապես երեք երևույթների՝ ռասիզմի, սոցիալ-դարվինիզմի և եվգենիկայի առկայութունը երկու գաղափարախոսություններում և դրանց կիրառումը Մեծ Եղեռնի և Հոլոքոստի ընթացքում:

ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանն իր զեկույցով անդրադարձ կատարեց մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կոնցեպտի ձևավորմանը: Նա ներկայացրեց 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունը, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվել էին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ», 1919 թ. հունվարի 25-ին Փարիզի հաշտության վեհաժողովի ժամանակ ստեղծված պատերազմական հանցագործությունները քննող միջազգային հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև Սևրի պայմանագրի համապատասխան հոդվածները՝ կոնցեպտի զարգացումները հասցնելով Նյուրենբերգյան դատավարություններ: Բանախոսն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը կարևոր ազդեցություն է ունեցել միջազգային իրավունքի որոշ կոնցեպտների ձևավորման և զարգացման վրա:

ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ինեսա Ստեփանյանը ներկայացրեց Հայոց և Հրեից ցեղասպանությունների իրագործման ուժային կառույցներից՝ Թեշքիլաթը-Մահսուսայի և ԷսԷս-ի գործունեությունը՝ համեմատականներ տանելով կիրառված սպանությունների մեթոդների միջև:

Այսպիսով ներկայացված զեկուցումների միջոցով անդրադարձ կատարվեց Հայոց և Հրեից ցեղասպանությունների միջև առկա պատմական, իրավական, գաղափարական և այլ նմանություններին ու տարբերություններին, իրագործման մեխանիզմներին, առաջարկվեցին համեմատական վերլուծություններ:

Ինչպես սեմինարի, այնպես էլ ՀՑԹԻ գործունեության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ՀՑԹԻ պաշտոնական ֆեյսբուքյան էջում:



*Երբ 1945 թ. հունվարի 27-ին խորհրդային զորքերն ազատագրեցին Աուշվիցի ճամբարը, Աուշվից I-ում մնացել էր 1200, Աուշվից II-Բիրկենաուում՝ 58 հազար, իսկ Աուշվից III-Մոնովիցում՝ 600 բանտարկյալ: Ազատագրումից օրեր առաջ, խորհրդային զորքերի առաջխաղացմանը զուգահեռ, ԷսԷս-ն էվակուացրեց Աուշվիցի ճամբարային համալիրը և ենթաճամբարները՝ ստիպելով շուրջ 58 հազար բանտարկյալներին ձյան միջով քայլել արևմուտք՝ դեպի Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ: Աուշվիցի ճամբարներ արտաքսված 1,3-ից մինչև 1,5 միլիոն մարդկանցից ԷսԷս-ն սպանեց առնվազն 1,1 միլիոնին: Շուրջ 200 հազար բանտարկյալներ վերապրեցին Աուշվիցը որպես հարկադիր աշխատավորներ, սակայն նրանց ավելի քան կեսը չվերապրեց պատերազմը՝ հետագայում մահանաով այլ վայրերում: Աուշվից-Բիրկենաուն մեկն էր հինգ մահվան կենտրոններից, որոնք գերմանական ԷսԷս-ը և ոստիկանությունն ստեղծել էին Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի տարածքում:




ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am