Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԱՐԻԱ ՅԱԿՈԲՍԵՆ 130



Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. նոյեմբերի 6-ին Դանիայի Սիիմ փոքրիկ քաղաքում: Արդեն պատանեկության տարիներին նա դանիական մամուլում հրապարակվող հոդվածներից տեղեկանում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող հալածանքների և համիդյան կոտորածների(1894-1896թթ.) մասին:

1890-ականներին Սկանդինավյան երկրներում և, մասնավորապես Դանիայում, սկիզբ առած հայասիրական շարժման անդամները հանդես են գալիս համիդյան կոտորածնեը դատապարտող նախաձեռնություններով և ելույթներով: 1900թ. Դանիայում հիմվում է «Կանանց առաքելության աշխատողներ» (ԿԱԱ) կազմակերպության դանիական մասնաճյուղը, որն օժանդակություն է ցուցաբերում Խարբերդի, Մարաշի, Վանի, Մուշի գերմանական որբանոցներում ապաստանած հայ որբերին: 1906թ. ավարտելով հիվանդապահուհիների դասընթացները` Մարիա Յակեբսենն անդամագրվում է «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությանը և ուղևորվում Խարբերդ` որպես միսիոներուհի` օգնելու տառապյալ հայ ժողովրդին: 1907թ. նոյեմբերին երիտասարդ միսիոներուհին ժամանում է Խարբերդ, որտեղ նշանակվում է փոքրիկ հիվանդանոցի կառավարչուհի: Կարճ ժամանակահատվածում նա տիրապետում է հայերենին` տեղացիների հետ հաղորդակցվելու համար: Միևնույն ժամանակ Մարիա Յակոբսենը սկսում է գրառումներ իր օրագրում, որը հետագայում դառնում է Հայոց ցեղասպանության ականատեսի արժեքավոր վկայություն: Օրագրի առաջին գրառումը նա կատարում է 1907թ. սեպտեմբերի 7-ին, իսկ վերջինը` 1919թ. օգոստոսի 6-ին: Ստվարածավալ օրագիրը (շուրջ 600 էջ) հիմնականում ներկայացնում է 1915-19թթ. Խարբերդի հայության տեղահանությունն ու բռնագաղթը, թուրքերի կողմից անասելի դաժանություններով իրականացված սպանությունների տեսարանները… Երկար տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ականտես դանիացի միսիոներուհին իր օրագիրը գաղտնի էր պահում բոլորից, քանի որ կյանքի գնով էր այն դուրս բերել Օսմանյան կայսրության սահմաններից: Մարիա Յակոբսենի «Օրագրությունը» թարգմանվել է հայերեն, ապա հրատարակվել Բեյրութում` նրա մահից տարիներ անց` 1979թ.:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո` 1919թ. Մարիա Յակոբսենը Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների օգնությամբ մի քանի ամիսների ընթացքում հավաքագրեց շուրջ 3600 հայ որբերի, որոնց մեծ մասը տառապում էին տարբեր վարակիչ հիվադություններով և սովից հյուծված և կմախքացած` թափառում էին քայքայվող կայսրության տարբեր մասերում:

1919թ. առողջական խնդիրների պատճառով (որբերից վարակվել էր տիֆով) նա մեկնում է Դանիա, սակայն դեռ հայրենիք չհասած` հրավեր է ստանում Միացյալ Նահանգներից: Նա ԱՄՆ-ի տարբեր քաղաքնեում դասախոսություններ է կարդում Օսմանյան կայրությունում հայերի նկատմամբ իրականացված թուրքական կոտորածների մասին և որբացած հայ երեխաների համար հայթայթում նյութական միջոցներ նահանգներում եղած յոթ ամիսների ընթացքում: 1920-21թթ. Մարիա Յակոբսենը նորից ուղևորվում է Խարբերդ, սակայն թուրքական իշխանությունները չեն արտոնում նրա մուտքը Օսմանյան կայսրություն: Այդ պատճառով նա մեկնում է Բեյրութ` իր գործունեությունը Լիբանանում շարունակելու համար:

1919-22թթ. Թուրքիայում սկսվում են նոր հալածանքները հայ գաղթականների և հատկապես որբերի նկատմամբ, որոնցից շատերին տանում էին թուրքական պետական որբանոցներ: Այդ կապակցությամբ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի նախաձեռնությամբ սկսվում է 110 000 հայ որբերի տարհանումը Օսմանյան կայսրությունից դեպի Հունաստան, Սիրիա, Լիբանան, Արևելյան Հայաստան, Ռուսաստան: Մարիա Յակոբսենը մեկ այլ դանիացի միսիոներուհի Քարեն Մարի Պետերսոնի հետ 1922թ. հուվարին որբերի մի մեծ խումբ փոխադրեց Բեյրութ: 1922թ. հուլիսին Կիլիկիայից տեղափոխված 208 որբերի հետ նա հաստատվեց Բիբլոս և Բեյրութ քաղաքների միջև գտնվող Զուք Միքայիլ բնակավայրում (K.M.A.-ի առաջին որբանոցը Լիբանանում), որտեղից հետագայում նրանց տեղափոխեցին Սայդա: Այս որբանոցում խնամք և հոգածություն էին ստանում ամենափոքրիկ հայ որբերը:

1928թ. «Կանանց առաքելության աշխատողներ» (K.M.A) կազմակերպությունը Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցից ձեռք է բերում Ջիբեյլի հայկական որբանոցի շենքը, որտեղ հիմնադրվում է դանիական «Թռչնոց բույն» որբանոցը: Հայ որբերը Մարիա Յակոբսենին «Մամա Յակոբսեն» անունով էին կոչում: Կարգավիճակով Թռչնոց բույն»-ը ավելի շատ նման էր դպրոցի, քան` որբանոցի: Երեխաները որբանոցում սովորում էին Լիբանանի հանրակրթական դպրոցների առարկաները, ինչպես նաև տարբեր արհեստներ:

Մարիա Յակոբսենի մարդասիրական գործունեությունը արժանի գնահատական ստացավ Դանիայում: 1950թ. նա պարգևատրվեց Դանիական թագավորության ոսկե մեդալով: Ի դեպ, նա առաջին կին էր Դանիայում, ով արժանացել էր պետական այդ բարձրագոււյն կոչմանը, քանի որ մինչ այդ մեդալով պարգևատրվել են միայն տղամարդիկ: 1954թ. Լիբանանի կառավարության կողմից նա պարգևատրվեց Պատվո ոսկե շքանշանով:

Մարիա Յակոբսենը մահացել է 1960թ. ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում: «Մամա Յակոբսենը» հազարավոր որբերի դաստիարակեց որպես հայ ազգի օրինավոր զավակներ. նրանցից մեծացան հոգևորականներ, բժիշկներ, ուսուցիչներ… և պարզապես լավ մադիկ:

2010թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ Մարիա Յակոբսենի արխիվի մի մասը. անձնական իրեր, մինչ այդ երբևիցե չհրատարակված լուսանկարներ, զեկույցներ, բացիկներ և այլն:

Մարիա Յակոբսենի ախիվի մի մասն էլ ` նրա ալբոմը և ձեռագիր օրագիրը գտնվում են Լիբանանում, իսկ միսիոներական զեկույցներ, հաշվետվություններ, լուսանկարներ և այլն K.M.A-ի դանիական արխիվում:

Մ. Յակոբսենի 130-ամյակի կապակցությամբ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկել է հոբելյանկան բացիկ:


Գոհար Խանումյան
Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am