Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Բացառիկ նվիրատվություն. Ֆելիքս Ցիգլերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրել Յակոբ Կյունցլերի գիրքը




Յակոբ Կյունցլերն իր «Երեսուն տարվա ծառայությունն Արևելքում» (“Dreissig Jahre Dienst im Orient”) գիրքը նվիրել է դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեին՝ առաջին էջին հետևյալ մակագրությամբ՝ “Der lieben Mitarbeiterin Caren Jeppe überreicht vom Verfasser” (Սիրելի գործընկերոջս՝ Կարեն Եփփեին, հեղինակից): Այժմ գիրքը ՀՑԹԻ-ի հավաքածուի մաս է կազմում: Այն մեզ է փոխանցել Յակոբ Կյունցլերի հետնորդը՝ պրն. Ֆելիքս Ցիգլերը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կյունցլերն ու Եփփեն աշխատում էին Ուրֆայում՝ ականատես լինելով Հայոց ցեղասպանությանը և փորձելով փրկել մարդկային հազարավոր կյանքեր: Տեսնելով ամենօրյա դաժանություններն անօգնական կանանց և երեխաների նկատմամբ՝ Կարեն Եփփեն ստիպված էր որոշ ժամանակով վերադառնալ Դանիա: Ճանապարհի մի մասը նրան ուղեկցում է Յակոբ Կյունցլերը՝ վստահ լինելու համար, որ նա ապահով տեղ կհասնի: Այս ճամփորդությունն ամրապնդում է նրանց կապը:

Գրքի ճակատագիրը

Ըստ «Թռչնոց բույն» որբանոցի դանիացի վերջին տնօրեն Մագդա Սորենսենի՝ Յակոբ Կյունցլերը Լիբանանից գիրքն ուղարկել է Հալեպ՝ Կարեն Եփփեին: Սակայն այն այդպես էլ Եփփեին չի հասել. նա արդեն մահացել էր: Դանիացի միսիոներուհիներից մեկը գիրքն իր հետ Բիբլոս է տանում, և այն մնում է «Թռչնոց բույն» որբանոցի գրադարանում:

1967 թ. որբանոցը հանձնվում է Կիլիկիայի կաթողիկոսարանին: Մինչև Լիբանանից մեկնելը Մագդա Սորենսենը 1971թ. հունիսի 13-ին գիրքը հանձնում է Ֆելիքս Ցիգլերին, որին Լիբանան էր ուղարկել Հայերի շվեյցարացի բարեկամների ֆեդերացիան Յակոբ Կյունցլերի հիմնադրած վերջին երկու ինստիտուտները՝ Հայ կույրերի և խուլերի կենտրոնը և Ծերանոցը, հայկական համայնքին հանձնելու առաքելությամբ: Գիրքը հանձնելիս տիկին Սորենսենը նշում է, որ այն եղել է Կարեն Եփփեի ժառանգների ձեռքերում մոտ 40 տարի և այժմ պետք է գտնվի Յակոբ Կյունցլերի ժառանգներից մեկի ձեռքերում:

«Գիրքը պահել եմ մոտ 50 տարի, բայց զգում եմ, որ լավագույն վայրը դրա համար Հայոց ցեղասպանության թանգարանն է Երևանում: Այժմ երջանիկ եմ, որ այն ապահով ձեռքերում է»,- ասում է պարոն Ցիգլերը:






















ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am