Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ ԵՎ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
մամուլի հաղորդագրություն

29.07.2015


Ս.թ. օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը և համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը:

Այս հրատարակությունը 2009 թ. լույս ընծայված համանուն հատորի լրամշակված ու փոփոխված տարբերակն է: Գրքում առաջին անգամ համադրվում և ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Լուսանկարչական նյութով հարուստ այս հրատարակությամբ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:

Օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 1-ը կգործի նաև «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ժամանակավոր ցուցադրությունը՝ կազմված 12 խորագրերից: Ներկայացված կլինեն բացառիկ նյութեր և լուսանկարներ:

Միջոցառման պատվավոր հյուրերը կլինեն նշանավոր մարզիկներ և սկաուտապետեր Գրիգոր Ճոլոլյանի, Շավարշ Քրիսյանի, Վահան Չերազի ժառանգները:

Պատմական ակնարկ - Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի զարգացման պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջերից, երբ առաջացան առաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները: Սուլթան Աբդուլ Համիդի օրոք սպորտով կամ ֆուտբոլով զբաղվելը խստիվ արգելված էր, իսկ այս արգելքը խախտողները ենթարկվում էին պատժի:

20-րդ դարի սկզբներին Պոլսում և Զմյուռնիայում ձևավորվեցին առաջին հայկական ֆուտբոլային թիմերը: Այս ընթացքում ի հայտ եկան նաև պրոֆեսիոնալ մարզական կրթություն ստացած մարզիկներսպորտսմենի կրթություն ստացած Շավարշ Քրիսյանը, Մկրտիչ Մկրյանը և այլոք, ովքեր նշանակալից դերակատարություն ունեցան օսմանահպատակ հայերի շրջանում սպորտի մասսայականացմանը և դրա հանդեպ հետաքրքրության մեծացման գործում:

Կայսրության սպորտային տարեգրության մեջ յուրահատուկ դրվագ էր Ստոկհոլմի հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերին երկու հայ մարզիկների՝ Վահրամ Փափազյանի և Մկրտիչ Մկրյանի մասնակցությունը, որոնք դարձան կայսրությունը ներկայացնող առաջին օլիմպիականները՝ հանդես գալով օսմանյան դրոշի ներքո: Օսմանյան կայսրության անդրանիկ սպորտային պարբերականի «Մարմնամարզի» հրատարակումը (1911-1914թթ.) Շավարշ Քրիսյանի կողմից լրացուցիչ խթան հանդիսացավ կայսրության հայ բնակչության շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության մեծացմանը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին միայն Պոլսում գործում էին շուրջ 40 հայկական մարմնամարզական ակումբներ: Հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցում էին կայսրության մայրաքաղաքում գործող մի քանի լիգաներում ընդգրկված թիմային ու միջազգային մրցաշարերին: Առավել հայտնի էին «Բալթա Լիման», «Արաքս», «Տորք» ֆուտբոլային թիմերը: Պոլսից զատ հայկական սպորտային ակումբներ ստեղծվեցին Զմյուռնիայում, Նիկոմեդիայում, Կարինում, Ադանայում, Վանում, Կեսարիայում, Դորտյոլում, Տրապիզոնում և այլուր:

1911-1914թթ. տասնյակ հայկական սպորտային և մարմնամարզական ակումբների ու խմբակներ մասնակցությամբ կազմակերպվեցին Հայկական օլիմպիական խաղեր, որոնցում սահմանվում էին ռեկորդներ, իսկ հաղթողները պարգևատրվում էին արծաթե մեդալներով: 1913թ. Ադանայում անցկացվեցին նաև առաջին «Կիլիկյան օլիմպիական խաղերը»:

Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհ դարձան բազմաթիվ հայ մարզիկներ, որոնց թվում նաև «Մարմնամարզի» խմբագիր Շավարշ Քրիսյանը, որից հետո պարբերականը դադարեց լույս տեսնել:

1915-1920 թթ. բազմաթիվ հայ մարզիկներ դարձան ցեղասպանության զոհ, հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցին գործել:











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am