Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը «Ջեյմս Բրայս» հուշամեդալով պարգևատրեց Արա Ստեփան Մելքոնյանին




Ս. թ. սեպտեմբերի 22-ին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Մեծ Բրիտանիայում բնակվող անկախ հետազոտող Արա Ստեփան Մելքոնյանին պարգևատրեց «Ջեյմս Բրայս» հուշամեդալով:

Շուրջ երեք տարի է պրն. Մելքոնյանը անգլերեն լեզվով թարգմանությունների և խմբագրությունների հարցում անշահախնդիր աջակցում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին: Ներկայումս ավարտին են մոտենում Արա Մելքոնյանի կողմից ՀՑԹԻ գիտաշխատողներ Ռեգինա Գալուստյանի և Ռոբերտ Թաթոյանի ծանոթագրություններով լույս տեսած հուշագրությունների (Արամ Մանթաշյան, Արամը չէր կարող Սեյտո լինել, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռեգինա Գալուստյան, Սոկրատ Մկրտչյան, Հուշեր, խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 4, Երևան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, 2020) անգլերեն տարբերակի թարգմանության և խմբագրական աշխատանքները:

«Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կատարած այցի ժամանակ պրն. Մելքոնյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանին հանձնեց 30 միավոր անգլերեն լեզվով գրականություն՝ հուշեր, ժողովածուներ, պատմագիտական գրքեր, Հայոց ցեղասպանության մասին:

Արա Ստեփան Մելքոնյանը արմատներով պարտիզակցի է: Մելքոնյանները Պարտիզակ գյուղի հիմնադիր ընտանիքներից են (գյուղը հիմնադրվել է 1580 թ.): Ցեղասպանության տարիներին նրանց գերդաստանի մեծ մասը սպանվել է Դեր-Զորի ճանապարհին: Հրաշքով փրկվածների մեջ են եղել Արա Մելքոնյանի մայրն ու մորաքույրը: Անցնելով բազում փորձություններ՝ նրանք հաստատվել են Մեծ Բրիտանիայում, որտեղ էլ ծնվել և բնակվում է Արա Ստեփան Մելքոնյանը: Նրա ընտանիքի պատմությունը ներկայացված է այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության թանգարանում բացված «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության մեջ:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am