Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՔԱՌԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ, ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ»


30.04.2021


Ս. թ. ապրիլի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Մուսա լեռան հայերի փրկագործության մասնակից՝ ծովասպա, թարգմանիչ Շառլ-Տիրան Թեքեյանի «ՔԱՌԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ, ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ» հուշագրության շնորհանդեսը: Հուշագրության մեկնաբանությունների ու ծանոթագրությունների հեղինակը բանասեր Կարեն Արիստակեսյանն է:

Հյուրերին բացման խոսքով ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, ով կարևորելով Կարեն Արիստակեսյանի կատարած մեծ աշխատանքը` նշեց. «Աշխատանքը մեծապես հագեցած է ծանոթագրություններով, Շառլ-Տիրան Թեքեյանը գրել է ականատեսի լեզվով, մինչդեռ 100 տարի անց գործող անձինք ու առանձին իրադարձություններ շատերին են անհայտ, հենց այստեղ է, որ առանձնահատուկ կարևորվում է հետազոտողի՝ Կարեն Արիստակեսյանի դերը»:

Ներկաներին ողջույնի խոսք ուղղեց նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: Պրն Դեսպանն իր խոսքում էլ ավելի առանցքային համարեց հուշագրության խորհուրդն այժմ՝ ապրիլի 24-ից օրեր անց:

«Մուսա լեռը ֆրանս-հայկական համագործակցության և համատեղ պատմության ակնառու դրվագներից է: Այս աշխատությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ֆրանսիական նավատորմում ծառայում էին հայազգի սպաներ, ովքեր իրենց համարում էին և՛ հայ, և՛ ֆրանսիացի»,- ասաց դեսպան Լաքոթը:

Դեսպանը նաև իր երախտիքի խոսքն ուղղեց այս արժեքավոր գործի հաջողման բոլոր մասնակիցներին՝ հավելելով, որ հիշողությունը միայն անցյալ չէ, այլ նաև կարևոր ձեռքբերում ապագայի համար:

Հուշագրության մեկնաբանությունների ու ծանոթագրությունների հեղինակ Կարեն Արիստակեսյանը նշեց, որ Շառլ-Տիրան Թեքեյանի հուշագրությունը մուսալեռցիների փրկագործության, ֆրանս-հայկական գործընկերության և «Հայկական լեգեոնի» կազմավորման մասին է և հավելեց. «Մեծագույն նվիրումով են հագեցած եղել հուշագրության ծանոթագրման ու լուսանկարներով հարստացման ութ ամիսները»:

Ներկաներին ողջունեցին և իրենց գնահատանքի խոսքն ասացին պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Էդիկ Մինասյանը (ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան) և Ամատունի Վիրաբյանը (Հայկական պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ):

Շնորհանդեսի ավարտին իրենց անձնական ընտանեկան պատմություններով կիսվեցին մուսալեռցիների երրորդ սերնդի ներկայացուցիչներ՝ Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբելյանը և մատենագետ Աստղիկ Ներսիսյանը:

Հուշագրության հրատարակմանն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը, ինչպես նաև մուսալեռցիների ժառանգներ Զոհրաբ Թազյանը և Հակոբ Ջամբազյանը:




































ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am